Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աղքատության ցուցանիշը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է. Ատոմ Մարգարյան

Interview

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով երկրում առկա տնտեսական իրավիճակին, գրել էր, որ համակարգային փոփոխությունների պայմաններում երկրի ֆինանսական համակարգը չի ցնցվել, դրամը կայուն է մնացել, բյուջեի եկամուտները առաջանցիկ աճում են՝ հիմք դառնալով արդեն հաջորդ տարվանից առաջնահերթորեն կուտակված սոցիալական խնդիրները լուծելու համար՝ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները: Դրվել են թալանված ու երկրից դուրս բերված հարստության և ակտիվների հետվերադարձի հիմքերը։ Հակակոռուպցիոն պայքարը տալիս է իր առաջին պտուղները՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի յուրացումներ են վերականգնվել պետական բյուջեում։ 

Այս ամենը հրաշալի է, եթե իրոք այդպես է, բայց ե՞րբ սովորական քաղաքացին արձանագրված դրական ցուցանիշներ «արտահայտող» թվերից բացի իր մաշկի վրա կզգա տնտեսական աճի ռեալ պտուղները, երբ երկիրը մի կողմից դեռ շարունակում է գտնվել հետհեղափոխական էյֆորիկ հոսանքների ազդեցության տակ, իսկ մյուս կողմից 30 % (պաշտոնապես հայտարարվող) գործազրկության ու աղքատության ցուցանիշները նահանջելու որևէ վարքագիծ այդպես էլ չեն ուզում ցուցաբերել:

ORER.am-ը Ա. Մարգարյանից փորձեց պարզել, թե ներկա քաղաքական իրավիճակում Հայաստանում հնարավո՞ր է տնտեսության կարգավորման կամ ընդհանրապես տնտեսական առաջընթացի մասին խոսել, երբ դրանք որևէ կերպ չեն անդրադառնում սովորական քաղաքացու գրպանի կամ երկրում առկա աղքատության ցուցանիշի կրճատման վրա:

«Եթե տնտեսության կարգավորողի տեսանկյունից մակրոտնտեսական ինդիկատորների ցուցիչներին նայենք, ապա կարող ենք արձանագրել, որ և՛ տնտեսական աճի ցուցանիշները, և՛ գնաճի ցուցանիշները, և՛ բյուջետային մուտքերի ապահովման ցուցանիշները բնականոն են, նույնիսկ՝ դրական: Այսինքն, այս առումով խնդիր չկա, բայց կան ռիսկեր, որոնք քաղաքական իրավիճակով են պայմանավորված: Խոսքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների սպասումների և իշխանության թևերի՝ գործադիր և օրենսդիր, հավասարակշռության մեջ է: Ճիշտ է, այս առումով թեև լարվածություն չկա, բայց տնտեսական աճի սպասում ունենալու համար այս մտահոգությունները պետք է բնականոն ճանապարհով հարթվեն»,– ասաց Ա. Մարգարյանը: 

Նա նաև նշեց, որ այս պահին սոցիալական տրանսֆերտների և վճարումների մասով թեև նույնպես ռիսկեր չկան, բայց երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխության արդյունքում երկիրը ստվերից դուրս բերելու, երկրում հակակոռուպցիոն նման լայնածավալ կամպանիա իրականացնելու պայմաններում հնարավոր կդառնա ֆինանսական իրական հոսքերն ու դրանց աղբյուրները բացահայտել և թեթևացնել տնտեսական իրավիճակը:

«Ստվերը երևակելու ու հավել յալ ռեսուրսներ ստեղծելու շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հատվածում սոցիալական խնդիրները քիչ թե շատ մեղմել: Բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն: Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ 30 % աղքատության ցուցանիշը նորություն է: Վերջին տասը տարիներին այդ ցուցանիշը մշտապես այդ մակարդակի վրա է եղել, որը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է: Գործազրկությունը նույնպես բնական մակարդակից շատ բարձր ցուցանիշ է կազմում մեր երկրում, բայց մյուս կողմից ունեցել ենք պետական միջոցների վատնում, թալան, կոռուպցիա: Այդ աղքատության հիմնական պատճառը հենց դրա հետևանք է: Մենք ունենք նաև բևեռացված հասարակություն, և այս ամենը 30 տարիների ընթացքում է կուտակվել և շատ բարդ կլինի կարճ ժամանակահատվածում վերացնել: Որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի կառույցները կարողանան նորմալ աշխատել և ձևավորեն արդար բաշխման համակարգ», – ասաց տնտեսագետը:

Հարցին՝ ստացվում է, որ եթե անգամ պատկերացնենք, որ կարող են այնուամենայնիվ տնտեսական հրաշքներ լինել, ապա դրանք մոտ ապագայում չեն լինի, Ա. Մարգարյանն ասաց, որ նույնիսկ Հռոմը կարճ ժամանակահատվածում չի կառուցվել:

«Մոտ ապագայում տնտեսական հրաշքների սպասել չենք կարող, բայց այն, որ մեր հասարակությունն այսօր դարձել է պահանջատեր՝ շատ կարևոր է: Այս պայմաններում ցանկացած իշխանություն, որը թաթախված չլինի կոռուպցիայի մեջ, լինի պատասխանատու և կարողանա ձևավորել իշխանական բոլոր թևերի հավասարակշռված համակարգ, միանշանակ դրական է անդրադառնալու երկրի և քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման վրա»,– ասաց Ա. Մարգարյանը: 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine