Երեկ Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ իր կոստյումն ուսուցչի քանի՞ տարվա աշխատավարձն արժե: «Միջին իմ կոստյումն իմ աշխատավարձի մոտավորապես 20 տոկոսն է կազմում»,-ասաց նա: Այդքան էժան կոստյումնե՞ր եք հագնում, Աշոտյանը հակադարձեց. «Լավ ա չասեցիր՝ այդքան բարձր աշխատավա՞րձ եք ստանում: Իմ աշխատավարձը 720 հազար դրամ է կազմում, կոստյումներս էլ դրա 20-25 տոկոսն են»: Գրում է «Հրապարակ»-ը:
Այնուհետև Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հագուկապին: «Ես չեմ տեսել Ազգային ժողովում վատ հագնվող պատգամավոր, անգամ ընդդիմադիր պատգամավորները բավականին կոկիկ, ճաշակով, տեսանելի հագնված են,-ասաց Աշոտյանն ու ավելացրեց:- Եթե լինեն տեղական արտադրության բաճկոնների, տեղական արտադրության կոստյումների նմուշներ մեր պատգամավորների հագին, գուցե ես էլ լինեմ հաջորդը, ով կգնի նաև այդ տեղական արտադրանքը»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: