Yerevan, 13.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն անցկացվում են «Ակնային խնամք ամենուր» կարգախոսի ներքո

Society

Հոկտեմբերի 11-ին Տեսողության համաշխարհային օրն է։ Ինչպես տեղեկացրին Հայկական ակնաբուժության նախագծի հանրային կապերի բաժնից, այս տարի Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն անցկացվում են «Ակնային խնամք ամենուր» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով խրախուսել տեսողության խնդիրների հանդեպ հասարակության ուշադրության բարձրացումն ամենուր։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) այդ կապակցությամբ հայտարարում է միջոցառումների միամսյակ: Յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպվի մեկ միջոցառում՝ ուղղված ակնային խնդիրների վաղ բացահայտմանը եւ բուժմանը, ինչպես նաեւ աչքի խնամքի մասին տեղեկատվության տարածմանը։

Միջոցառումների միամսյակը կմեկնարկի Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակչության անվճար ակնային զննումներով։ Բացի ընդհանուր ստուգումից, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ իրականացվող «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագրի շրջանակներում շաքարային դիաբետ ունեցողների ակնահատակը կլուսանկարվի արդի տեխնոլոգիաներով՝ նպատակ հետապնդելով ժամանակին ախտորոշել եւ կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը։

Միամսյակի ընթացքում ակնային խնամքի վերաբերյալ իրազեկման միջոցառում կանցկացվի երիտասարդության շրջանում, մասնավորապես՝ հանդիպում կկազմակերպվի «Ռեստարտ» քաղաքացիական ուսանողական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ակնային խնամքի եւ առողջ ապրելակերպի հիմնական դրույթները, քննարկման ավարտին կիրականացվի ակնային զննում։

Մեկ այլ նախաձեռնություն նախատեսված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ. կազդարարվի դպրոցականների շրջանում տեսողության ստուգման ծրագրի մեկնարկը եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի գործարկումը։ «Ավետիս»-ը նորարարական գործիք է, որը հասանելի է լինելու դպրոցի բժշկական անձնակազմին, ծնողներին եւ մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային խնամքով հետաքրքրված անձանց համագործակցությունը։

Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հասարակության՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների ակնային խնամքը՝ ակնային զննումներ կիրականացվեն «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության շահառուների շրջանում, անհրաժեշտության դեպքում անվճար բուժում՝ լազերային միջամտություն կամ վիրահատություն կիրականացվի։

«Կարեւորելով հասարակության լայն շրջանում ակնային խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածումը եւ ակնաբույժների եւ հասարակության հետ գործակցութամբ ձեռքբերովի կուրության կանխարգելումը՝ Հայկական ակնաբուժության նախագիծը 2004թ.-ից Հայաստանում ամեն տարի տոնում է Տեսողության համաշխարհային օրը՝ իրազեկման եւ ակնաբուժական տարատեսակ միջոցառումներով։ Այս տարվա կարգախոսին համահունչ՝ իրականացնում ենք ծրագրեր ինչպես դպրոցականների ու երիտասարդների, այնպես էլ տարեցների շրջանում՝ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի բնակչությանը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Ըստ Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 3.37 տոկոսը՝ 253 մլն մարդ ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է, իսկ եւս 217մլն-ն ունի տեսողության միջին և ծանր աստիճանի  խանգարում (2015 թվականի տվյալ): Կուրության և տեսողության միջին ու ծանր աստիճանի խանգարումների դեպքերից 124 մլն-ը ունեն աչքի լուսաբեկման ոչ ճշգրտված խախտում, իսկ 65 մլն-ի մոտ տեսողության խանգարումը պայմանավորված է կատարակտով: Թվարկված դեպքերի 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: 

Տեսողության խանգարմամբ բնակչության 89 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Տեսողության միջին և ծանր աստիճանի խանգարում ունեցող անձանց 55 տոկոսը կանայք են: Տեսողության խանգարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետեւյալն են՝ աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտ եւ գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված տեսողական խնդիրներ ունեցող անձանց քանակը զգալիորեն նվազել է վերջին 20 տարիների ընթացքում:

ՀԱՆ ԲՀ-ն 1992թ.-ից ի վեր ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ ակնաբուժական բարեգործական ծառայություններ է մատուցում Հայաստանի բնակչությանը։ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2003թ.-ց այն իրականացրել է ավելի քան 400.000 ակնային ստուգում, կատարել է շուրջ 25.000 ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 70.000 ակնոց:

Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 եւ ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 8.4% է, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն: 50 եւ ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է եւ կազմում է 37%: 50-ից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

 

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia