Ստամբուլի «Աթաթյուրք Օլիմպյատ» մարազադաշտում կայացավ Թուրքիայի և Բրազիլիայի հավաքականների ընկերական հանդիպումը: Դունգայի սաները տպավորիչ հաղթանակ տոնեցեին` խփելով 4 գոլ և անառիկ պահելով սեփական դարպասը:
20-րդ րոպեին թուրք ֆուտբոլիստները սխալվեցին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելու հարցում, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չընկավ մրցակցի ծուղակը և դուրս գալով Վոլկան Դեմիրելի դիմաց` հանգիստ գրավեց վերջինիս դարպասը: Ընդամենը 4 րոպե անց բրազիլացիների առավելությունը կրկնապատկվեց. ինքնագոլի հեղինակ դարձավ Սեմիհ Կայան:
Նախքան ընդմիջման գնալը` 44-րդ րոպեին, Բրազիլիայի հավաքականը խփեց երրորդ գնդակը. Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիլլիանը: Երկրորդ կեսում թուրքերը չկարողացան բեկել խաղի ընթացքը, իսկ Նեյմարը 60-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ` ձևակերպելով այս խաղի վերջնական հաշիվը:
Ընկերական հանդիպում
Թուրքի-Բրազիլիա` 0:4
Գոլերը` Նեյմար 20՛, 60՛, Կայա 24՛ (ինքնագոլ), Վիլլիան 44՛