Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատմում է «Ռեալի» ավտոբուսի վարորդը...

Sport
Մադրիդի «Ռեալում», ինչպես ցանկացած ակումբում, դաշտից դուրս ևս կյանք գոյություն ունի: Մարզիչների ու ֆուտբոլիստների հետ զուգահեռ տասնյակ պրոֆեսիոնալներ են աշխատում, և թիմի հաջողությունները նաև նրանցն են: Մոտ մեկ տարի առաջ իր ղեկը լքեց այդ մարդկանցից մեկը` Ֆերնանդո Մանսոն կամ «Ֆրենանդոն», ինչպես նրան դիմում էր Իկեր Կասիլյասը: Պաղեստինցին 14 տարի «Ռեալի» ավտոբուսի վարորդն էր... 2013 թվականի դեկտեմբերի 14-ը նրա վերջին աշխատանքային օրն էր: Այդ օրը «Ռեալը» Լա լիգայի շրջանակում հանդիպելու էր «Օսասունային»: Վարորդը, ում ավտոբուսի մեջ եղել են Յիերոն, Ռեդոնդոն, Ֆիգուն, Ռաուլը, Բեքհեմը, Օուենը, Ռոնալդոն, Զիդանը, Ռոբենը, Կական, Ռոնալդուն, Բեյլը և այլ աստղեր, ասում է. «Մարդիկ չեն էլ պատկերացնում, թե իմ աշխատանքն ինչ պատասխանատվություն է ու ինչ ճնշում»: Ֆերնանդոն ավտոբուսից դուրս է գալիս անհավատալի ձեռքբերումներով. իր առաջին ճանապարհը «Ռեալի» հետ նա անցել է 2000-ի հունվարին ու այդ օրվանից ականատես է եղել Չեմպիոնների լիգայի երկու հաղթանակի, Եվրոպայի մեկ սուպերգավաթի, Լա լիգայում 5, Արքայական գավաթի 1, Իսպանիայի սուպերգավաթի 4 հաղթանակների: Նույնքան հաղթանակ թիմի հետ ունի նաև Իկեր Կասիլյասը: «Նրանց օդանավակայարան էի տանում ու դիմավորում գավաթներով»,-ասում է Ֆերնանդոն: Այդքան երկար կարիերայից հետո վարորդի հիշողության մեջ բազում պահեր են ամրացել: «Նրանց հետ աշխատելը պատիվ ու հպարտություն էր ինձ համար: Բոլորին ամենայն բարիք եմ մաղթում նոր վարորդի հետ»,-ասում է Ֆերնանդոն: «Marca»  պարբերականի հետ զրույցում Ֆերնանդո Մանսոն հետաքրքիր պատմություններ է ներկայացրել: Խնդիրներ «Ատլետիկոյի» երկրպագու ոստիկանի հետ «Թիմի մարզիչն այդ ժամանակ Վիսենտե դել Բոսկեն էր, ու մենք ուշանում էինք օդանավից: Թիմը պետք է խաղար Չեմպիոնների լիգայում: Մենք սարսափելի խցանման մեջ էինք, ու ես ծառայողական ճանապարհից օգտվեցի, որ ժամանակ չկորցնենք: Սակայն մի ոստիկանի դա դուր չեկավ, ու նա կանգնեցրեց մեզ: Ինձանից փաստաթղթեր պահանջեց: Խնդրեցի մեզ բաց թողնել ու խոստացա, որ ավելի ուշ կվերադառնամ ու ցույց կտամ, բայց նա չզիջեց: Դել Բոսկեն, Թոնի Գրանդեն ու նույնիսկ Յիերոն, Ֆիգուն դուրս եկան ավտոբուսից, որ խնդրեն մեզ բաց թողնել, բայց նրա վրա դա ազդեցություն չունեցավ: Ավտոբուսում կատակում էին` «Նա հաստատ «Ատլետիկոյի» երկրպագու է»: Ոստիկանը մեզ բաց թողեց միայն փաստաթղթերը ստուգելուց հետո»: Դել Բոսկե. «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր» «Հիշում եմ, որ կայծակը չէր թողնում թիմին ինքնաթիռով վերդառնալ Սանտանդերից: Մենք ստիպված էինք ավտոբուսով վերադառնալ: «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր»,-ասում էր ինձ Վիսենտե դել Բոսկեն: Իսկ նրա օգնականը` Գրանդեն, ընդհակառակը, խորհուրդ էր տալիս նրան ուշադրություն չդարձնել»: 11.000 կմ դեպի Գլազգո և հակառակը «8 տարվա ընթացքում ավտոբուսով գնացել եմ Եվրոպայում տեղի ունեցած բոլոր խաղերին, բացի նրանցից, որոնք Մոսկվայում են անցկացվել: Ամենաերկար ճանապարհը դեպի Գլազգոն էր, երբ գնալ-գալը միասին 11 հազար կիլոմետր կազմեց: Հիշում եմ, որ թիմից 2 օր հետո վերադարձա Մադրիդ, միանգամից գնացի Սիբելես, քանի որ թիմը 9-րդ գավաթն էր նվաճել ու 2 անգամ շրջապտույտ կատարեցի շատրվանի կողքով մինչև ավտոտնակ գնալս: Մեքենաները միացրել էին ազդանշանները, մարդիկ գոռում էին ու ծափահարում»: Ավտոբուսի համարներով վիճակախաղ «Շատ երկար ժամանակ ակումբի մարդիկ ու մի քանի ֆուտբոլիստ վիճակախաղ էին գնում ավտոբուսի համարներով: Երբեմն ակումբից հեռացած ֆուտբոլիստները դեռ շարունակում էին գնել այն: Որևէ մեկը երբեք չշահեց, բայց ես դեռ շարունակում եմ գնել դրանք»: Պելեգրինին հանդերձարանից դուր եկավ, որ ինձ գրկելու համար «Ակումբից հեռանալուց հետո առաջին անգամն էր, որ Մանուել Պելեգրինին վերադարձել էր «Սանտյագո Բերնաբեու»: Ես գտա նրա օգնականին ու խնդրեցի բարևել մարզչին: 5 րոպե անց ինքը` Պելեգրինին եկավ ինձ գրկելու: Նա միայն դրա համար էր դուրս եկել, հետո նորից մարզադաշտ վերադարձավ: Նա անհավատալի մարդ է»: «Kiss FM»-ից մինչև ժամանակակից երաժշտություն «Ի սկզբանե ես էի երաժշտությունն ընտրում: Մենք «Kiss FM» էինք լսում ճանապարհներին: Երբեմն նաև ընկերուհուս հավաքած ձայներիզն էիք լսում, բայց հետզհետե ֆուտբոլիտներն սկսեցին «խառնվել» այդ գործին: Նրանք սեփական ձայներիզներն էին տալիս, որոնք ավելի ժամանակակից երգերով էին լցված: Մարզիչները սովորաբար ոչինչ չեն ասում, սակայն Մոուրինյոն արգելում էր ավտոբուսի մեջ երաժշտություն միացնել, եթե թիմը վատ էր խաղացել կամ պարտվել էր: Ասում էր, որ տոնելու ոչինչ չկա»: Երիտասարդական թիմի խաղացողների սխալներն ավտոբուսում «Ֆուտբոլիստներն ավտոբուսում միշտ նույն տեղում են նստում: Ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստները երբեմն նստում էին մյուսները աթոռներին: Հստակ չեմ հիշում, թե ով էր, բայց նա մի անգամ նստեց Ռաուլի աթոռին: «Ուրիշ տեղ նստիր, թե չէ կզղջաս»,-ասաց ֆուտբոլիստներից մեկը: Տղան վեր կացավ ու այլ տեղ փնտրեց: Դիեգո Լոպեսը, երբ թիմ վերադարձավ, ինձ հարցրեց, թե որտեղ կարող է նստել: Դիեգոն անհավատալի ֆուտբոլիստ է` լուրջ ու պատասխանատու»: Արևածաղիկներ Բեքհեմի համար «Մի անգամ Բեքհեմն ինձ ու ծառայողներից մեկին խնդրեց խաղից առաջ արևածաղիկ գնել իր համար: Նա ասաց, որ Վիկտորիային դրանք ևս դուր են գալիս: Մենք գնում էինք, բայց նա երբեք գումարը հետ չէր վերադարձնում (ծիծաղում է): Մի անգամ 5 եվրո գտա նրա նստարանի վրա: Երբ նրան տեսա, վերադարձրի գումարը: Բեքհեմն ասաց շնորհակալություն և գնաց»: Լռություն «Բորուսսիայի» դեմ խաղից առաջ «Երբեք չեմ մոռանա մինչև «Սանտյագո Բեռնաբեու» ճանապարհը «Բորուսսիայի» դեմ խաղից հետո: Այդ օրը մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Սովորաբար ինձ 5 րոպե է հարկավոր կայանատեղիից մինչև մարզադաշտ հասնելը, սակայն այդ օրը 20 րոպե պահանջվեց: Ֆուտբոլիստներից շատերը բարձրացել էին իրենց տեղերից, որպեսզի նկարեն իրավիճակը: Նրանք խնդրեցին անջատել երաժշտությունը, որպեսզի լսեն մարդկանց ձայնը: Ավտոբուսի լռությունից փշաքաղվում էի, դա անհավատալի էր. «Երբեք նման բան չեմ տեսել»,-ասաց Մոուրինյոն: Ոստիկանները մարդկանց հետ չէին կարողանում վերահսկել»: Դրենտեի դրամապանակը, հեռախոսն ու ականջողերը «Ինչ-որ մեկը միշտ ավտոբուսում մոռանում էր հեռախոսը, դրամապանակը, թևնոցը...Մի անգամ նույնիսկ Դրենտեի ականջօղերը գտա: Երևի շատ թանկարժեք էին կամ շատ կարևոր նշանակություն ունեին, քանի որ նա երկար փնտրում էր կորցրածը: Էլգերան ու Սելադեսն ամենաթափթփված ֆուտբոլիստներն էին»: Բիլիարդի գնդակից` մինչև կրակ «Ամենասարսափելին Լա Կորունյայում էր, երբ մեր ավտոբուսի ուղղությամբ քարեր էին նետում: Նրանք 4 ապակի կոտրեցին: Որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ նստել էին հատակին, որպեսզի վնասվածք չստանան: Մի անգամ փորձեցին այրել մեր ավտոբուսը: Նրանք կոտրեցին ապակին ու երկու կրակ նետեցին ներս: Սևիլիայում մեզ վրա բիլիարդի գնդակներով հարձակվեցին: Այն Բեքհեմի ուղղությամբ էր գնում, բայց ավտոբուսը թեքվեց, ու գնդակն ինձ վրա ընկավ»: Կրիշտիանուն` մարդկային որակների պաշտպան «Կցանկանայի, որ Կրիշտիանուին քննադատողները նախ ճանաչեին նրան, քանի որ այդ դեպքում բոլորը կփոխեին նրա մասին իրենց կարծիքը: Նա արժանի չէ  քննադատության: Կրիշտիանուն անհավատալի մարդ է: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր միշտ մնում են հիշողությանդ մեջ: Քննադատողները պարզապես չեն ճանաչում Ռոնալդուին»:
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders