Yerevan, 18.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան

Society

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ազգային անվտանգության ծառայությունն այդ գաղտնալսման հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց Վանեցյանը:

Նա մանրամասնեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց նաև իր և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակության վերաբերյալ: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը և ՀՔԾ պետը 10 հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ 8 անգամ իրեն զանգահարել է ՀՔԾ պետը, երկու անգամ ինքն է զանգահարել վերջինսիս: «Մենք այդ օրը մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է տևել: Մենք այդքան երկար խոսակցություն չենք ունեցել: Մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տևել: Այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժվել են և ներկայացվել որպես մեկ խոսակցություն»,- մանրամասնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչպես է հաջողվել գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսում իրականացնելու գործընթացը: ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ երկրի տարածքում ունեցած հեռախոսային խոսակցությունների դեպքում առկա գաղտնի արձանագրությունները, որոնք գաղտնազերծելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք օրենքով սահմանված կարգով ունի միայն ԱԱԾ-ն, չեն գործում: «Երբ անձը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորներն ավելի էժան կապ ապահովելու համար օգտվում են տարբեր ինտերնետային, հեռախոսային ուղիներից: Ես գտնվել եմ ռոումինգի տակ, իսկ ինտերնետային ուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այսինքն՝ միջին որակի ցանկացած մասնագետ կարող էր այդ գաղտնալսումը իրականացնել»,- ասաց նա:

Վանեցյանը պարզաբանեց ՀՔԾ պետի հետ ունեցած խոսակցության ժամանակ իր արած արտահայտությունը, թե «ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: Նա մանրամասնեց, որ արդեն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի անուն-ազգանունը Վաչե Մարգարյան է, իսկ ձայնագրության մեջ ինքը տալիս է Հրաչ անունը: Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ Հրաչը Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարն է. «Ես հիմա նրա ազգանունը չեմ հիշում: Ես Սասուն Խաչատրյանին հարցրել եմ, թե Հրաչն ի՞նչ է ասում, նա պատասխանում է, որ Հրաչն ասել է, որ հիմնավոր է մեղադրանքը, ինչին ես պատասխանում եմ, որ եթե հիմնավոր է, ուրեմն ուզի-չուզի՝ պետք է տա կալանք: Ես դատավորի հետ չեմ խոսել: Իմ հեռախոսը տվել եմ քննության իրականացնող մարմնին, ասել եմ փորձաքննություն իրականացրեք:  Ես դատավորի հետ չեմ խոսել, ես առհասարակ դատավորների հետ չեմ խոսում:  Ես ունեմ ընկերներ, որոնք այսօր դատավոր են դարձել, և մենք նրանց հետ կարող ենք շփվել կենցաղային հարցերի շուրջ»,- մանրամասնեց նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ այդ գաղտնալսման հիմնական շարժառիթը եղել է իր հրաժարականին հասնելը: Նրա հիմնական շարժառիթը եղել է այն, որ Վանեցյանը հրաժարական պետք է ներկայացներ, այդ կերպ թուլացնեին մեր կառույցը: Այսօր ես չեմ ուզում ավել ինչ-որ բաներ ասել, բայց հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը: Այսօր էլ մամուլում իմ դեմ հարձակումները խոսում  են այն մասին, որ փորձում են իմ և ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել: Հատուկ վերջին շրջանում մոդայիկ դարձած ֆեյքեր, խմբեր, մարդիկ կան, ովքեր ստանում են աշխատավարձ Վանեցյանին և ազգային անվտանգության ծառայությանը վարկաբեկելու համար»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը:

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest