Yerevan, 13.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցում

Society

Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցում: Միջոցառումներտ կտեւեն մինչև 2018թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, լինելով ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանավոր օրերից մեկը, որը համընկնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հիմնադրման օրվա հետ, այդ օրը ամբողջ աշխարհում շուրջ 150 երկրների, ներառյալ Հայաստանը,  կառավարությունների, հասարակական կազմակերպությունների,  ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Դրանք բոլորն էլ ուղղված են ուժեղացնելու Զրոյական սովի հասնելուն միտված մեր բոլոր գործողություններն ու ջանքերը, որն էլ հենց այս տարվա Պարենի համաշխարհային օրվա թեման է: 

Արարատի մարզի Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցը Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ՊԳԿ-ի կողմից իրականացվող ‹‹Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում›› ծրագրի շահառուներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դպրոցում կառուցվել է ջերմատուն՝  դպրոցականների սննդակարգի բազմազանությունը և սնուցումը բարելավելու նպատակով:  Դպրոցը նաև ընդգրկված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Կայուն  դպրոցական սնունդ» ծրագրում, որը ՀՀ-ում իրականացվում է 2014թ.-ից սկսած:   

ՄԱԿ-ի ՊԳԿ-ի և ՊՀԾ-ի կողմից կազմակերպված համատեղ միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտների և նրանց ծնողների համար կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր ուսուցողական խաղեր այս տարվա Զրոյական սով թեմայի շրջանակներում: Հայտարարվեցին Զրոյական սով թեմայով անցկացված նկարչական մրցույթի արդյունքները և չորս հաղթողներ պարգևատրվեցին հավաստագրերով և նվերներով: Բացի այդ, հրավիրված շեֆ-խոհարարի կողմից անցկացվեց խոհարարական «մաստեր կլաս», որի ընթացքում ծնողներին ցուցադրվեցին առողջարար և սննդարար կերակրատեսակների բաղադրատոմսեր:  

Նշանավորելով օրվա խորհուրդն ու կարևորությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է՝ առաջին իսկ դասարանից սկսած ուսուցանելու մեր երեխաներին, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է համախմբի ջանքերը՝ սովի և թերսնուցման դեմ պայքարի հարցում, և որ աշխարհով մեկ սովի զրոյական մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի սերտորեն աշխատեն միմյանց հետ՝ բարելավու յուրաքանչյուրի՝ առողջ ու բեղմնավոր կյանք ապրելու հնարավորությունները։

 «Պարենի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային մակարդակում բարձրացնել իրազեկվածության մակարդակը սովի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝միավորելով այն  գործողությունները, որոնք իրականացվում են  սովը վերացնելու, ինչպես նաև պարենային ապահովություն  և սննդարար սննուցում ապահովելու ուղղությամբ:

Այն մարդիկ, ովքեր աշխատում են «Դպրոցական սննունդ» ծրագրում, քաջատեղյակ են, թե որքան կարևոր է որակյալ սնունդը որակյալ կրթության համար:

Այս միջոցառումը հնարավորություն է տալիս լայն հասարակությանը և համայնքի բոլոր անդամներին առավել մանրամասն տեղեկանալ Ծրագրի, սննդարար և բազմազան սննդի, Ծրագրում տեղական արտադրողների դերակատարության և նրանց համար առկա հնարավորությունների մասին:

Այս կերպ մենք բոլորս միավորում ենք մեր ջանքերը համայնքներում պարենային համապարփակ ապահովություն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով սովի դեմ համապարփակ պայքարին», - նշել է Հայաստանում ՊՀԾ-ի  ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը:

 Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից և «Սոցիալական և արդյունաբերական սննդի ճյուղային ինստիտուտ» միջազգային կազմակերպությունից:  

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia