Yerevan, 12.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ գիտությունն աշխարհին առաջարկելու շատ բան ունի. Գիտությունների ազգային ակադեմիան նշում է 75-ամյա հոբելյանը

Society

 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտական բնագավառի ներկայացուցիչներ Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարեւորեց գիտական համայնքների համագործակցության ամրապնդումն ու զարգացումը։ Նա տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառմանը նախորդել էր ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի թեմաներից էին հիմնարար գիտության վիճակն ու զարգացման հեռանկարները։

Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գուսակովը նշանակալի իրադարձություն է համարում մեր երկրի համար ակադեմիայի ստեղծումը ԽՍՀՄ-ի համար շատ բարդ ժամանակներում՝ պատերազմի ամենաթեժ շրջանում։ Նրա համոզմամբ, դա ցույց է տալիս, թե որքան է կարեւորվել գիտությունը այդ տարիներին։ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր 75 տարիների ընթացքում զարգացման մեծ ճանապարհ է անցել։ Աշխատել եք բոլոր այն ուղղություններով, որով զարգացել է գիտությունն ամբողջ աշխարհում եւ հասել նշանակալի արդյունքների։ Այստեղ ներկա են Մերձբալթիկայի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչները, ինչը ցույց է տալիս նաեւ այն դերակատարությունը, որն ունի ձեր երկրի գիտական կառույցը աշխարհի մակարդակով»,- նշեց Գուսակովը։

Նա նույնպես կարեւորեց տարբեր երկրների գիտական համայնքների միջեւ համագործակցության, փոխօգնության կայացումը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Մոլդովայի ԳԱԱ նախագահ Գեորգի Դուկայի խոսքով, ամբողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է եղել եւ այսօր էլ այդպիսին է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, որը պահպանվել է ոչ միայն որպես կառույց՝ իր բոլոր ինստիտուտներով, այլեւ գիտական համայնքով։

Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյար Սպարիտիսը մեծ պատիվ համարեց հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվելը եւ նշեց, որ հայ գիտնականներին հաջողվել է պահպանել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ այսօր կարողանում են միավորել գիտնականներին ամբողջ աշխարհից։ 

«Խորհրդային միության փլուզումից հետո մենք մեր հարաբերությունները կառուցում ենք հիմնականում Եվրոպայի հետ, սակայն ամեն դեպքում պետք է պահպանել նաեւ հին կապերը։ Ակադեմիաները շատ կարեւոր են՝ ձեւավորելու եւ ուղղորդելու գիտական մտքի զարգացումը»,- ասաց Սպարիտիսը։

Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը նկատեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո եղել են դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարվել են, եւ այսօր Հայաստանի ակադեմիան ներկայանում է նոր որակով։ 

«Հայկական գիտական միտքը մեծ անուններ է տվել համաշխարհային գիտությանը՝ Օրբելի եղբայրներ, Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում բացահայտումներ է արել, որոնք հարստացրել են համաշխարհային գիտությունը։ Ներկայումս հորիզոնական կապեր են հաստատվել տարբեր գիտական հանրույթների միջեւ, նաեւ տեղի է ունեցել գիտությունների ակադեմիաների կոնսոլիդացիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այսուհետ էլ կշարունակի համագործակցությունը։

Հոբելյանի առթիվ ազգային ակադեմիային շնորհավորական խոսք էր ուղղել պոլիտեխնիկական հանրույթը։ «Ակադեմիայի հիմնադրմամբ բեկում առաջացավ հայկական գիտության մեջ, լայն թափ ստացան ինչպես տեսական, հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքների ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերերում աննախադեպ կերպով առաջ մղեցին հանրապետության զարգացումը»,- ասված էր ուղերձում։ 

Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA- All European academia) փոխնախագահ Գրահամ Քեյը նկատեց, որ Եվրոպայում նույնպես ակադեմիաների առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան։ 

«Մենք պետք է համագործակցենք եւ օգնենք միմյանց։ Սա կենսական նշանականության խնդիր է։ Մենք ունենք ընդհանուր արժեքներ, մշակույթ, հետեւաբար, մեկ ցանցում մեր անդամների միավորմամբ կկարողանանք արդյունավետ պայքարել գիտության պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ անկախ մնալով քաղաքական անցուդարձից եւ գաղափարական տարբերություններից»,- ասաց  Քեյը։

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ Եվրոպական ակադեմիայի, Տաջիկստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Էստոնիայի, Սլովենիայի, Լիտվայի գիտությունների ազգային ակադեմիաների ներկայացուցիչները՝ մեկ անգամ եւս անդրադառնալով մեր երկրի գիտական ձեռքբերումներին եւ գիտության մեջ ունեցած մեծ ավանդին։

Հայ գիտական մտքի ձեռքբերումները՝ ֆինանսների «գերի»

Հանդիսավոր նիստի ավարտին բացվեց ՀՀ ԳԱԱ-ի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները եւ գիտատեխնիկական նախանմուշները, որոնք արտացոլում են ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն ներուժը։ Հոկտեմբերի 19-ին ցուցահանդես կայցելեն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները` ծանոթանալու Հայաստանի գիտնականների ձեռքբերումներին: Հյուրերի համար այց է նախատեսված Մատենադարան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում կպարգեւատրվեն վաստակաշատ գիտնականները: Տեղի կունենա Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը։

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն  «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիներին իրենց կառույցի ձեռքբերումներին։ Մասնավորապես, 1994 թ-ին ստեղծվեց Հայաստանում առաջին կոմպյուտերային ցանցը, որն ամենախոշորն է։ Այն միացած է համաեվրոպական գիտակրթական ցանցին, որը միավորում է 36 եվրոպական երկրների։ Հայաստանյան ցանցին են միացած համալսարաններ, գիտական կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեն անսահմանափակ օգտագործել կապուղին։ 2004-ին ստեղծեցին Հայաստանում առաջին «սուպերկոմպյուտերը»՝ «Armclaster»-ը։ Առաջիկայում նախատեսում են Ֆրանսիայից բերել ավելի հզոր համակարգիչ, որը թույլ կտա լուծել խոշոր մոդելավորման խնդիրներ։

Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահրամ Հակոբյանի խոսքով, իրենց հաստատությունն ուսումնասիրություններ է կատարում կոմպոզիտ նյութերի ամրության, նրանց երկաթակրության վերաբերյալ, բացի դրանից, զարգանում է նաեւ նյութագիտությունը։ Այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում ինստիտուտի գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս տեղում վերամշակել սպիտակահողերը եւ շինարարություն իրականացնել։ 

«Հայաստանում, այդ թվում՝ Երեւանում շատ հողեր կան, որտեղ հնարավոր չէ միանգամից շենք կառուցել՝ գրունտը վատ վիճակում  է՝ կամ սահող է, կամ՝ սպիտակահող։ Օրինակ՝ 15-րդ թաղամասում շենքերի մեծ մասը ճաքեր եւ վնասվածքներ ունի։ Այդ տարածքներում շենքեր կառուցելու համար հանում են այդ հողը, որից հետո նոր հող են լցնում։ Մեր գիտնականների մշակած տեխնոլոգիան տեղում թույլ կտա ամուր դարձնել այդ հողը»,- մանրամասնեց Հակոբյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիան դեռ կիրառական ոլորտ դուրս չի եկել։ Առաջարկ եղել է շինարարներին, սակայն վերջիններս, սովոր լինելով հնին, դժվարությամբ են ընդունում նորը։ Հաջորդ նորարարությունը արգելակման կոճղակներ էին։ 

«Սովորաբար կոճղակների արտադրության մեջ օգտագործվում է ասբեստ, որը քաղցկեղածին է։ Ամբողջ աշխարհն այսօր աշխատում է անվտանգ տարբերակ գտնելու ուղղությամբ։ Մեզ հաջողվել է տարբեր անվտանգ նյութերից էժան կոճղակներ պատրաստել»,- ասաց նա։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նույնպես ներկայացել էր իր նորարարություններով։ Ինստիտուտի գլխավոր ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Մխիթարյանի խոսքով, իրենք կարողանում են նվազագույն ֆինանսավորմամբ իրականացնել հետազոտական աշխատանքներ, սակայն արդեն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման մասով կան խնդիրներ։ 

«Ունենք բազմաթիվ հեռանկարային արդյունքներ, որոնց արդյունաբերության մեջ ներդրման համար լուրջ ֆինանսավորում է պետք։ Համակարգային արդյունքների ապահովման համար համագործակցության եւ այլ ճանապարհներով ֆինանսավորման տարբերակները բավարար չեն։ Շղթան պետք է ամբողջովին փակել, այն է՝ հետազոտական աշխատանքներ, դրանց արդյունքների մշակում, փորձարկում, ներդրումային սխեմաների միջոցով առեւտրայնացում։ Թեեւ տեսական մասը եւ մի քանի փորձանմուշներ կարողանում ենք պատրաստել, սակայն արտադրական լայն դաշտ չեն կարողանում մուտք գորել ֆինանսների սղության պատճառով»,- ասաց Մխիթարյանը։ Ինստիտուտի կողմից դեռեւս 1997-2001թթ. մշակվել են ակուստոպլազմային լամպեր, որոնց ցուցանիշները՝ ջերմատվության եւ էներգախնայողության մասով չեն գերազանցում անգամ այդ դաշտում լավագույնը համարվող «Ֆիլիպս» ընկերության նմանատիպ լամպերը։

Մյուս նորարարությունը ռենտգենյան ճառագայթների մոնոխրոմատորներն են, որոնք կտրում են ճառագայթի մի մասը՝  թողնելով օգտակար հատվածը, որի հաճախականությունը կարող է փոխվել շատ լայն տիրույթում։ Ունեն ռենտգենյան ճառագայթների ոսպնյակներ, որոնք մեծ կիրառություն կարող են ունենալ բժշկական բարդագույն դիագնոստիկ սարքավորումների համար։

«Այդ ոսպնյակները կենտրոնացնում են ռենտգենյան ճառագայթներն այնպես, որ միայն անհրաժեշտ օրգանը ճառագայթվի»,- ընդգծեց գիտնականը։

Հայաստանի ԳԱԱ-ն ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին՝ որպես երկրի բարձրագույն գիտական հաստատություն։ ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Այն ունի 3800-ից ավելի աշխատակից, այդ թվում՝ մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ, 133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր: Այս տարիների ընթացքում Հայաստանի գիտնականները հասել են նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

 

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia