Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թոմաս Մայր-Հարթինգի այցը կնպաստի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը

Politics

Հոկտեմբերի 17-ից 18-ը տեղի ունեցավ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի այցը Հայաստան:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այցի ընթացքում Թոմաս Մայր-Հարթինգը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկու և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման  շուրջ բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:  Գործադիր տնօրենը հանդիպել է նաև քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանրային դասախոսություն կարդացել ուսանողների լայն լսարանի համար՝ Երևանի պետական համալսարանում:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց Եվրոպական միության աջակցությունը կայուն ժողովրդավարությանը: «Հայաստանի համար այժմ կարևոր պահ է. էականը՝ երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից բխող  ձեռքբերումները  պահպանելն է», նշեց նա: Նա ընդգծեց ԵՄ բարձր գնահատականը անցման փուլի խաղաղ բնույթի ձեռքբերումների, մասնավորպես՝ կոռուպցիայի վերացման և Հայաստանն իրապես անկախ դատական համակարգով և օրենքի գերակայության վրա հիմնված արդիական հասարակության երկիր դարձնելու հանձնառության վերաբերյալ:

"Մենք մեկնարկում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր շրջափուլ: Մեր նոր՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ) լայն հնարավորություններ է ընձեռում խորացնելու ներգրավվածությունը բազմաթիվ ոլորտներում՝ ժողովրդավարական ինստիտուցիոնալ զարգացումից մինչև սոցիալական հարցեր, առևտուր, առողջապահություն, համագործակցություն տուրիզմի և գիտատեխնիկական բնագավառներում, մշակութային համագործակցություն և այլն: Այս ամենը դեպի նոր՝ ավելի բարձր մակարդակ կարելի է բարձրացնել՝ կախված երկու կողմերի կամքից», նշեց Թոմաս Մայր-Հարթինգը: Նա հույս հայտնեց, որ արագ թափ կառնի ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը, որը պարունակում է բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանը միտված միջոցառումներ, որոնք, վերջնական արդյունքում շոշափելիորեն օգտակար կլինեն ՀՀ քաղաքացիների համար:  Նա հավելեց, որ Հայաստանի կողմի ՀԸԳՀ ստանձնած պարտավորությունները լիովին համադրելի են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող պարտավորությունների հետ:

Մայր-Հարթինգը վերահաստատեց ՀՀ կառավարության՝ ավելի բարձր թափանցիկության և հաշվետվողականության վրա հիմնված բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու Եվրոպական միության պատրաստակամությունը և ակնկալեց, որ դեկտեմբերին  կանցկացվեն ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ:  

«ԵՄ-ն և իր անդամ երկրներից մի քանիսը կտրամադրեն ֆինանսական աջակցություն ընտրությունների անցկացման նպատակով: Հույս ունենք, որ ակտիվ կլինի երիտասարդության և կանանց մասնակցությունը»:

«ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Մեր համագործակցությանն ուղղված ակտիվ ֆինանսական փաթեթը կազմում է 250մլնեվրո՝ դրամաշնորհների միջոցով, իսկներդրումային պորտֆելը հասնում է շուրջ մեկ միլիադ եվրոյի: ՀՀ կառավարության հետ համատեղ՝ ներկայում վերանայվում է գործող և ծրագրված ԵՄ համագործակցությանն ուղղված ֆինանսական փաթեթը, և ավելի թիրախային կերպով համապատասխանեցվում Հայաստանի բարեփոխումներին ուղղված հանձնառություններին և գերակայություններին՝ հօգուտ ՀՀ քաղաքացիների: Արդեն իսկ նախապատրաստում ենք ՀԸԳՀ բարեփոխումների օրակարգին միտված գործիքակազմ՝ ներառյալ Թվինինգ, ինչպես նաև բանկային միջոցներ՝ օգնելու մասնավոր հատվածին համապատասխանեցնել ներդրումները ՀԸԳՀ պահանջների հետ», նշեց Մայր- Հարթինգը:

ԵԱԳԾ գործադիր տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային համագործակցությանը՝ Արևելյան գործընկերության ձևաչափով, ինչպես նաև համատեղ աշխատանքը, միտված՝ «2020 թվականի 20 արդյունքների»ձեռքբերմանը:

Բարձրաստիճան ԵՄ դիվանագետն արդրադարձ կատարեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և ընդգծեց, որ կարևոր է պահը բաց չթողնել՝սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, մեղմ պահելհռետորաբանությունը և թուլացնել սահմանային լարվածությունը:Նա հույս հայտնեց՝ այդպիսով ուղի կհարթվի, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետներում սկսվեն բովանդակային բանակցություններ՝ առանց նախապայմանների:

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer