«Ռեալի» երիտասարդական թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ֆրանսիայում մարզչական դասընթացներ է անցել։
42-ամյա մասնագետը կարող է UEFA Pro Level III կարգի մարզչական արտոնագիր ստանալ 2015 թ. մայիսին, գրում է «Football Espana»-ն։
Այդ արտոնագիրը Զիդանին թույլ կտա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված յուրաքանչյուր երկրում։
Հիշեցնենք, որ Մարզական միջնորդ դատարանը (CAS) դադարեցրել է Զիդանի եռամսյա որակազրկումը, որը նշանակվել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի հիման վրա։