Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տյագու Մենդեշը խոսել է այդ խաղից իր ակնկալիքների մասին։
- Հիմա ֆուտբոլում հեշտ հանդիպումներ չեն լինում։ Խաղը 90 րոպե է տևում, այդ ընթացքում կարող է ամեն ինչ պատահել։ Հասկանում ենք, որ իրավունք չունենք մտածել, թե դաշտում մեր մակարդակը մեր փոխարեն ամեն ինչ կանի. լուրջ մոտեցում է հարկավոր։
Հայաստանի հավաքականն ուժեղ կիսապաշտպանություն ունի։ Իմ կարծիքով, նրանք հագեցնելու են դաշտի միջին հատվածը, որ կարողանան արագ օգնության հասնել պաշտպաններին, եթե դրա կարիքը լինի: Որքան շուտ կարողանանք ճեղքել Հայաստանի պաշտպանությունն ու գոլ խփել, այնքան լավ։
Ակնկալվում է, որ մարզադաշտում դատարկ նստարաններ չեն լինելու։ Համբերությամբ սպասեք ու կտեսնեք մեր հաղթանակը։ Կարևոր է Հայաստանին ցույց տալ, թե ինչպես ենք խաղում մեր երկրպագուների ներկայությամբ,-ասել է Մենդեշը։