Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Պելեն, ով երեկ հոսպիտալացվել էր որովայնում սուր ցավեր զգալու պատճառով, արդեն լավ է զգում իրեն և շուտով դուրս կգրվի Սան Պաուլուի՝ Ալբերտ Էյնշտեյնի անունը կրող հիվանդանոցից։ ԱՅդ մասին հայտարարել է Պելեի նախկին օգնական Խոսե Ֆորնես Ռոդրիգեսը։
-Պելեն խնդիրներ ուներ ստամոքսի հետ, և նրա ընկերուհին որոշել էր նրան հիվանդանոց ուղարկել։ Այնտեղ մի քանի թեստ են արել։ Պելեի հետ արդեն ամեն ինչ լավ է, ու նա շուտով կլքի հիվանդանոցը,-ասել է Ռոդրիգեսը։