«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ մարզում է Մյունխենի «Բավարիան», կատալոնական ակումբի համար կարող է օգտակար լինել ոչ միայն որպես մարզիչ։ Լապորտան ակնկալում է, որ ապագայում Գվարդիոլան կարող է դառնալ «կապտանռնագույնների» նախագահը։
-Գվարդիոլային տեսնում եմ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում։ Պեպն ընդունակ է այս ակումբում ստանձնել այն դերը, որ ինքն էլ կուզենար,-ասել է Լապորտան, ով չի բացառում, որ ակումբի հաջորդ՝ 2016 թ. կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի նաև սեփական թեկնածությունը։