Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թեստավորումը պետք է տարանջատենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ասվածից. Մուշեղ Միրիջանյան

Թեստավորումը պետք է տարանջատենք  կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ասվածից. Մուշեղ Միրիջանյան

Աշխարհին  շնամարտերը հայտնի են դեռ վաղուց: Հայաստանում  կազմակերպվում են  թեստավորում (շնամարտեր), որոնց դեմ ահազանգում են կենդանասենրենի ՀԿ-ները: Վերջերս  Քանաքեռավան ձորում  հերթական թեստավորումը չկայացավ, քանի-որ  ՀԿ ակտիվիստներից ահազանգել են ոստիկանություն և պահանջել չեղարկել այն՝ մեջբերելով  Երևանի քաղաքապետարանի ընտանեկան կենդանիներ պահելու մասին կարգը, համաձայն որի՝   շնամարտերն արգելվում են:  Սակայն իրականությունն այլ է. վերոհիշյալ խնդրի հետ կապված մենք զրուցեցինք Քանաքեռավանում թեստավորում  կազմակերպողներից  «Հայկական լեռնաշխարհի գամփռների շնասերների ակումբ» ՀԿ նախագահ Մուշեղ Միրիջանյանի հետ:

-Պարոն Միրիջանյան ասացեք, խնդրեմ Ձեր ղեկավարած ՀԿ-ի ստեղծման պատնությունը, նպատակն ու խնդիրները:

-1990 թվականից հետո  հայկական լեռնաշխարհի գամփռները  սկսեցին վերանալ , քանի-որ  ցուրտ ու մութ տարիներին հացի խնդիր կար, իսկ կենդանիները կերը հազիվ էին հայթայթում, բացի այդ, շատերը՝ տարբեր նպատակներով,  մեր երկրից անօրինական կերպով շներին էին դուրս տանում: Մենք էլ՝ մի խումբ շնասերներով, որոշեցինք  պաշտպանել ու խթանել մեր գամփռ շների տեսակը և տեստավորման ճանապարհով գտնել նրա  առավելագույն հատկությունները (ինստինկ), որը կարելի է օգտագործել բազմապրոֆիլ ոլորտներում, սկսած անասնապահության խթանումից , գայլերի դեմ պայքարից, վերջացրած  սահմանների  հետախուզությունից: Շուրջ  երկու տարի առաջ հիմնադրվեց   «Հայկական լեռնաշխարհի գամփռների շնասերների ակումբ»   ՀԿ-ն, որի անդամների թիվն այսօր անցնում է մի քանի  հազարից  ու նրա առջնային խնդիրներն  ու նպատակները միտված են  հայկական գամփռ  (գելխեխդ-волкодав) ցեղատեսակ շների ուժեղ ու  պիտանի որակների, ինչպես արդեն ասացի,  բացահայտմանն ու ներգրավմանը՝ բազմապրոֆիլ ոլորտներում: Մեր պատմությունից ու  էպոսից  հայտնի է, որ հայոց բանակում մշտապես  եղել են հայկական  գամփռ շներ, որոնք մարտնչել են  թշնամու դեմ և բազմաթիվ անհավանական սխրանքներ գործել: Այսօր մենք պետք  է շարունակենք ավանդույթը և նորովի կիրառենք  կենդանու հնարավորությունները: Գիտեք՝ գամփռ ցեղատեսակի շներն  ավելի դիմացկուն են, ունեն սուր հոտառություն , հավատարիմ են և ավելի լավ կկատարեն իրանց պարտականությունները, քան գերմանական  հովվաշները, լաբրադորներն և այլը: Գամփռների հնարավորությունները կարելի է օգտագործել, ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՆ համակարգերում, քանի-որ նրանք կարող են լավ հետախույզներ, սահմանպահներ, թմրանյութեր , պայթուցիկներ որոնողներ լինել: Ես հիշեցի մի դեպք, երբ մենք հերթական մրցույթից վերադառնում էինք Օսեթիայից, սահմանին թմրանյութ փնտրող  հովվաշունը  նկատեց  վանդակում գտնվող գամփրին՝ փախավ իր հետ տանելով կցված ծառայողին:  

-Ի՞նչ է իրենից ներկայացնում թեստավորումը,  քանի -որ այն հաճախ անվանում են շնամարտ և բիզնես միջոց:

-Թեստավորումը  թույլ է տալիս կենդանու իրական հնարավորությունները   բացահայտել և նրա  որակական հատկությունները պարզելուց հետո նրանց  ընդգրկել  ըստ  նպատակների՝  գամփռները  մեծ պահանջարկ ունեն  անասնապահության ոլորտում ՝ գայլերի դեմ  անփոխարինելի մարտնչողներ են, նրանք շատ  են պետք,  թե ՛ոստիկանության, թե՛ ՊՆ  կառույցներում: Մենք  բիզնես նպատակներ չենք հետապնդում, թեպետ աշխարհում դա ընդունված ձև է:

-Պարոն Միրիջանայն, վերջին շրջանում   շնասեր  մի քանի ՀԿ-ի կողմից ահազանգեր հնչեցին  թեստավորման  հետ կապված,  ո՞րն է  դրանց պատճառը:

-Պատճառները կարող են շատ լինել, բայց շնասերների  իրական  նպատակը, եթե կենդանիներին օգնելն ու գամփռների զարգացումը լիներ, նախ և առաջ պիտի մեզ հետ հանդիպեին,  մենք էլ  հանգամանալից կբացատրեինք  թե , որն է մեր իրական խնդիրներն ու նպատակները և  ՀԿ կանոնադրությամբ ամրագրված մեր գործառույթները: Կենդանու ինստինկը բացահայտելու և նրա որակը հասկանալու համար մի՞թե  թեստավորումը չէ,  եթե շունը շան հետ մարտնչելով չարյունոտվի, բա գայլի դեմ ո՞նց է  պայքարելու: Պարզապես, ՀԿ-ը տարբեր ծրագրերով գրանտների ստացման ականկալիքներ ունեն, մեզ էլ  որպես քավության նոխազ են դարձնում:

Ինչ վերաբերվում է կենդանու նկատմամաբ դաժանությանը, այո, մենք ևս դեմ ենք դրան, մենք երբեք ամռան ամիսներին թեստավորում չենք իրականացնում՝ գործում ենք  բացառապես կենսաբանական դիտարկմամբ,  հաշվի առնելով կենդանու ինստինկը: Մեր կատարած թեստավորման նպատակներից է  կենդանու ֆիզիկական հնարավորությունների բացահայտումը, նրանցից ավելի լավ սերունդներ ստանալն ու վերջիններիս կիրառումը՝ մի շարք օգտակար ոլորտներում, ունենալ, մեծ պահանջարկ ունեցող, որակով և ուժեղ գամփռներ ՀՀ-ում: Մենք դաժանություն այդտեղ չենք տեսնում, հակառակը՝ կենդանին  մարտնչում է  կենդանու դեմ, որի շնորհիվ ի հայտ են գալիս գամփռի պահակ, զինվոր, հավատարիմ, ուժեղ լինելու հնարվորությունները՝ գայլի դեմ պայքարելու համար: Հռոմի պապից ավելի կաթոլիկ թող չձևանան: Յուրաքանչյուրը, ով  հայրենիքի համար օգտակար գործ է անում՝ նա է հայրենասեր:

-«Հայկական լեռնաշխարհի գամփռների շնասերների ակումբ» ՀԿ-ն թեստավորում իրականցնելու առումով   իրավական  խնդիրներ ունի՞:

-Ոչ չկան:Մեր դեմ արշավող ՀԿ-ն անօրինական  գործողություններ է անում, ահազանգում ոստիկանություն, որին հաջորդել է  տեստավորման դադարեցումը:Ես նման հոխորտանքներ թույլ չեմ տա, փորձում են մեզ վախեցնել, բայց դրա խնդիրը չկա, քանի-որ մենք առաջնորդվում ենք մեր  կանոնադրությամբ և  ՀՀ օրենքներին համապատասխան: Իսկ մեզ քննադատող ՀԿ-ները ի՞նչ օրենքների ֆոնին են կատարում իրենց շնասիրությունը, որտեղ  է գրված, որ շանը կարելի է կռտել  (ամորձատել)  կամ նարկոտիկ որոնող շանը կարելի է ճնշումների ենթարկել, նրան թմրանյութից կախվածության մեջ պահեն, ո՞ր օրենքն է թույլ տալիս մի փոքր տարածքում 70-80 տարբեր տեսակի ու չափերի կիսասոված շներ պահելը, որոնք ընդունակ են թույլին խեղդելուն:

-Ո՞րն է լինելու Ձեր ՀԿ-ի հաջորդ   քայլը նման խնդիրներից  խուսափելու համար:

-Ես առաջարկում եմ նախ և առաջ կլոր սեղանի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսություն, որպեսզի  թեստավորումը տարանջատենք  կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ասվածից: Բացի այդ,   մեր  ՀԿ-ի  հազարավոր անդամներ ստորագրահավաք են  անցկացնում և այն կներկայացվի Արդարադատության, Գյուղատնտեսության և  Բնապահպանության նախարարություններին , որպեսզի  օրենքով  լրացվի այս  բացերը:  Իսկ  այն  ՀԿ-ները,  որոնք մեր հաշվին ինքնահաստատման խնդիր են լուծում թող այլ  վայրերում  փնտրեն իրենց շոուն կազմակերպելու առիթներ: Հակառակ դեպքում իրանց համար շատ ծանր կլինի՝  մենք իրավական դաշտ կտեղափոխենք իրենց ագրեսիվ պահվածքի և մեր նկատմամաբ շանտաժի փաստերը:

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday