«Հանրապետական» կուսակցությունը հրապարակել է խորհրդի նիստում քննարկված քաղաքական հայտարարության ամբողջական նախագիծը
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն այսօր քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ:
Ինչպես տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը, որը հրապարակվել է կուսակցության կայքէջում:
Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտարարության մեջ ասված է, որ որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն կուսակցության գործադիր մարմնի նիստում:
ՀՀԿ գործադիր մարմինն առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը: