Yerevan, 12.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բուհական ոլորտն ուռճացվել է. մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ երեխաներն անպայման պետք է գնան բուհ. փոխնախարար

Society

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների եւ քոլեջների, ինչպես նաեւ դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը եւ այլ անձինք:

Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ցուցադրության մասնակիցներին, նշել է, որ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար: «Ցավոք, մեր երկրում այս ոլորտը որոշակիորեն անտեսվել է, քանի որ մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ երեխաներն անպայման պետք է գնան բուհ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բուհից հետո նրանցից շատերն աշխատում են այն մասնագիտությունների գծով, որ կարող էին ստանալ նաեւ միջին մասնագիտական հաստատություններում: Այդ պատճառով էլ բուհական ոլորտն ուռճացվել է, իսկ ՄԿՈՒ-ն բավականաչափ չի արժեւորվել:

Դրա համար մենք հետեւողական քայլերով ցանկանում ենք հասարակությանը հասցնել այն միտքը, որ եթե երեխան ավելի հակված է արհեստի, ապա գնա ուսումնարան եւ քոլեջ»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը եւ հավելել, որ նախարարությունն այս համատեքստում մեծ ուշադրություն է դարձնում  գործատուների հետ համագործակցությանը:

«Գործատուների հետ կապը ՄԿՈՒ ոլորտի համար կենսական նշանակություն ունի, իսկ դուալ համակարգը, որն այսօր փայլուն կերպով ներկայացվեց, այդ կապի պահպանման կարեւոր հիմնասյուններից է: Ուսանողը տեսական մասը՝ 30 տոկոսը, անցկացնում է ուսհաստատությունում, իսկ 70 տոկոսը՝ աշխատանքի վայրում, որը նրան լիարժեք մասնագետ դառնալու հնարավորություն է ընձեռում: Այդ պատճառով մենք կարեւորում ենք դուալ համակարգը եւ հետեւողական ենք լինելու՝ այն ներդնելու նաեւ այլ հաստատություններում»,-նշել է փոխնախարարը՝ բոլոր գործատուներին կոչ անելով ներգրավվել ոլորտի աշխատանքներում, որովհետեւ այն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, ուղղակիորեն կապված է իրենց բիզնեսի հետագա զարգացման հետ:

«Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարեւոր է ՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի, եւ, առհասարակ, ՀՀ տնտեսության համար: Այդ տեսանկյունից եւս մենք հետեւողականորեն զարգացնելու ենք այս ոլորտը, եւ պատահական չէ, որ արդեն 13 դոնոր կազմակերպություն տարբեր ձեւաչափերով ներգրավված է ՄԿՈՒ համակարգում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն փայլուն աշխատանքի համար, որ կոլեկտիվները եւ հատկապես  ուսանողներն այսօր կատարեցին՝ իրենց ուսհաստատությունները լավագույնս ներկայացնելու համար»,-նշել է փոխնախարարը:

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ անչափ կարեւորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը. «Շիրակը արհեստների ու արվեստների քաղաք է. այստեղ առավել քան կարեւոր է արհեստների զարգացումը եւ միջին մասնագիտական կրթության կազմակերպումը: Ցավոք, ներկայումս կան մասնագիտություններ, որոնք համարվում են «մեռնող», քանի որ երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով, օրինակ` լավ դարբինների կարիք շատ է զգացվում, այնինչ դարբիններ չկան: Մեր երիտասարդները պետք է հետաքրքրվեն ու կարողանանան լավ արհեստավորներ դառնալ: Մենք՝ որպես մարզային իշխանություններ, ամեն ինչ անելու ենք այս խնդիրների լուծման համար եւ պատրաստ ենք համագործակցության»,-նշել է փոխմարզպետը:

Ցուցադրության ընթացքում Շիրակի մարզի նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացրել են սովորողների աշխատանքները եւ պատմել նոր մասնագիտությունների մասին: Դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջները ցուցադրել են ծրագրի ներդրման արդյունքները:

«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում  Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը ներկայացրել է դուալ համակարգի ներդրման մեթոդաբանությունը:

Միջոցառման ընթացքում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի եւ «Բեռլին», «Վիկտորիա Պլազա» հյուրանոցների, ինչպես նաեւ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի  միջեւ կնքվել են համագործակցության հուշագրեր:

Նշենք, որ միջոցառումն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների եւ վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջեւ սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում եւ հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաեւ նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման եւ զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:

Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից եւ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջեւ համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 11 քոլեջում՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Երեւանի թիվ 1 եւ 2 տարածաշրջանային, Երեւանի հումանիտար  եւ ինֆորմատիկայի պետական քոլեջներում, ինչպես նաեւ Երեւանի թիվ 6  եւ Գյումրիի թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարաններում:

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia