Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդ է վերցնում
PoliticsՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից արձակուրդ է վերցնում, որ լիարժեք մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումները նոյեմբերի 26-ին տեղի կունենան՝
ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, համայնքապետարանի հարակից հրապարակում;
13։30-ին՝ Մարալիկ քաղաքում, համայնքապետարանին հարակից հրապարակում;
15։00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում
17։00-ին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, քաղաքապետարանի դիմաց։