ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ, կառավարության շենքում պատահաբար հանդիպեցի Վլադիմիր Մովսիսյանին, մեր հարգելի Վլադիմիր Միհրանիչին: Որպիսության մասին հարցիս 80-ամյա տղամարդը հետևյալ պատասխանը տվեց, «Ես շատ լավ եմ, ինձ ի՞նչ է եղել, դուք եք ջահել, ձեզ լավ նայեք, որ դիմանաք...»:
Այսօր երիտասարդության միջազգային օրն է: Շնորհավորում եմ մեր երիտասարդ հայրենակիցներին և ուզում խորհուրդ տալ. տարիներն արագ են թռչում, շտապեք ապրել... ապրել և ստեղծագործել:
Եվ որ ամենակարևորն է՝ եղեք հոգով երիտասարդ...»