Ավստրալացիները գլուխներն ավազի մեջ են մտցրել ի նշան կլիմայի փոփոխման բնագավառում պետությունների քաղաքականության դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Ավելի քան 400 բողոքավորներ Ավստրալիայի Բոնդի լողափին իրենց գլուխներն ավազի մեջ են թաղել ի նշան այն բանի դեմ բողոքի, որ կառավարությունները չեն ցանկանումլ G20-ի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկել կլիմայի փոփոխման հիմնախնդիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ակցիայի մասնակիցների թվում եղել են եւ ծնողներ՝ երեխաների հետ, եւ դպրոցականներ, եւ տարբեր ոլորտների աշխատողներ: Նրանք բոլորն Էլ ոչ մեծ փոսեր են փորել եւ այնտեղ մտցրել իրենց գլուխները:
Նրանց կարծիքով՝ կլիմայի փոփոխման բնագավառում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի քաղաքականությունը ավելի ու ավելի վրդովեցուցիչ Է դառնում:՛
Էբոտը մի անգամ հայտարարել Է, որ կլիմայի խնդրի շուրջ բանակցությունները «կատարյալ անհեթեթություն են», ինչը զայրույթի ալիք Է առաջացրել բնակչության շրջանում:
«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագանաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15 – 16-ը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: