Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է. «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» չեն աշխատի

Interview

Դիտարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ էականը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունն է, այլ քաղաքական բովանդակությունը: Ըստ նրա, եթե լիներ լիարժեք քաղաքական բովանդակություն, ապա նույն հռետորաբանությունը կամ տեսանելի չէր լինի, կամ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա: «Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու: Այս առումով պետք է կարևորվեր քաղաքական բովանդակությունը, բայց հորդորները տեղ չեն հասել: Եթե ընտրակաշառքը դերակատարություն չունի, ապա քվեարկելու հիմնական խթանը դառնում է քաղաքական բովանդակությունը: Իսկ քաղաքական բովանդակությունը լիարժեք չի կարող ներկայացվել այն պարզ պատճառով, որ կուսակցություններն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, չեն հասկանում, որ ընտրական գործընթացի էությունը փոխվել է: Շատ քաղաքական ուժեր, որոնք կարող էին լիարժեք և բավականին հարուստ քաղաքական բովանդակություն ներկայացնել, չեն ներկայացնում: Բացի այդ, խնդիրը ոչ այդքան իրավիճակին ադեկվատ չլինելն է, այլ չիմացությունը. չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել քաղաքական բովանդակությունը, որովհետև ազատ, արդար և թափանցիկ ընտրության փորձ չի եղել, որի ժամանակ հաղթող լիներ միտքը և ոչ թե գոռգոռոցը»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

«Իմ քայլի» և ՀՀԿ–ի փոխադարձ մեղադրանքների հանդեպ առկա մեծ ուշադրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նշված քաղաքական բովանդակության խնդրով:

«Եթե Ազգային ժողովում հայտնվելիք ուժերը լիարժեք քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ապա ուշադրությունը կկենտրոնանար դրա վրա: Բայց քանի որ այն թերի է, ուշադրությունը կենտրոնացվում է ուժերի «փոխհրաձգության» վրա, ինչն էլ տեսանելի է դառնում»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այդ հռետորաբանության տեսանելի դառնալը քաղաքական բովանդակության շատ թերի լինելու ցուցիչն է: «ՀՀԿ–ն վերցրել է նախընտրական կամպանիայի սև ու սպիտակի մեթոդաբանությունը, և, բնականաբար, իրենք անընդհատ պետք է քննադատեն իշխող ուժին: Ի դեպ՝ ՀՀԿ–ին ձեռք է տալիս նաև իշխող ուժի քննադատությունը: Իրենց քննադատելով՝ իշխող ուժն իրենց պահում է քաղաքական օրակարգում: Հույս ունեն, որ այդպիսով իրենք կարող են իշխող քաղաքական ուժին որպես միակ այլընտրանք լինել, ինչն էլ, ըստ իրենց, հնարավորություն կտա հայտնվել ԱԺ–ում: Իհարկե, մեծ խմբակցություն ունենալու խնդիր չի դրվում՝ խոսքը առնվազն 5 տոկոսի մասին է: Իսկ իշխող ուժն էլ անընդհատ իրենց «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «բոմժացնելու» մասին խոսքերով է քննադատում:

Եվ այս քաղաքական ուժի ղեկավարը նախընտրական կամպանիան, փաստորեն, վերածում է հեղափոխության շարունակության: Միգուցե հաշվի առնելով, որ իրենց ընտրազանգվածը ցանկանում է դա լսել, իրենք հենց դա են առաջարկում: Երևի մտածում են, թե իրենց էլեկտորատն այն ընտրազանգվածն է, որին դուր է գալիս ՀՀԿ–ին «պատին ծեփելը», «գետնին» ու ասֆալտին փռելը: «Ասֆալտին փռելու» մարտավարությամբ նրանք ծածկում են քաղաքական բովանդակության բացը, որը կա՛մ չկա, կա՛մ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է ներկայացնել այն: Բոլոր բնագավառների հայեցակարգերի, մոտեցումների բացակայությունն իրենք փոխարինում են խիստ զգացմունքային և ագրեսիվ հռետորաբանությամբ: Եվ իրենց թվում է, որ դա իրենց հաջողություն կբերի, որովհետև հասարակության մոտ ՀՀԿ–ի նկատմամբ ատելությունը բարձր է, իսկ եթե դու խիստ քննադատում ես ՀՀԿ–ին, հնարավորություն ես ունենում ԱԺ–ում բավականին մեծ ներկայացվածություն ունենալ: Բայց սա ևս ռիկային է, որովհետև ապրիլ– մայիսյան իրադարձություններից արդեն 7 ամիս է անցել, և հիմա անգամ սեպտեմբերյան Երևանը չէ, որտեղ այդ մարտավարությունը բավականին մեծ հաղթանակ բերեց»,–ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այդ հռետորաբանությունը հաղթանակ, այնուամենայնիվ, կբերի, բայց այս պահի դրությամբ այն արդյունավետությունը կարող է և չունենալ, ինչն ուներ Երևանի ավագանու ընտրություններին: 

«Միգուցե 60 տոկոս ունենալու համար այս հռետորաբանությունն իրենց ամբողջովին բավարարո՞ւմ է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ հետևյալը. դեկտեմբերի 9–ին, երբ 20:00–ին կփակվեն ընտրատեղամասերը, Հայաստանում հեղափոխությունը կավարտվի: Եվ այլևս «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու», «մինչև լուսին շպրտելու» մասին հեղափոխական տերմինաբանությունները ոչ միայն չեն աշխատելու, այլև կսկսեն հակառակ արդյունքը տալ: 20:00–ից հետո իշխող ուժն ուզի, թե՝ ոչ, պետք է քաղաքական բովանդակություն և հայեցակարգ ներկայացնի: Դեկտեմբերի 10–ից իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է և սկսելու է աշխատել «հանուն»–ը: Մարդիկ կարող են 7 ամիս սպասել, հասկանալ, որ իրավիճակը պետք է փոխվի, բայց, օրինակ, 8–րդ, 9–րդ, 10–րդ ամիսը կարող է արդեն չսպասեն: Հիմա մարդիկ արագ փոփոխությունների կարիք ունեն, իսկ արագ փոփոխություններն այդ հեղափոխական հռետորաբանությամբ դեկտեմբերի 10–ից հետո չես կարող իրականացնել: Մինչև դեկտեմբերի տասն էլ կհամբերեն, որից հետո կտրուկ պատասխան են պահանջելու՝ ամեն ինչ շատ արագ փոփոխությունների ենթարկելու մասով: Այստեղ հռետորաբանությունը կմոռացվի, եթե չմոռացվեց՝ նույն մարդիկ շատ արագ դուրս են գալու վարչապետի դեմ»,–ընդգծեց Ա. Բադալյանը:

Վերադառնալով քարոզարշավին ու անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին՝ Արմեն Բադալ յանը տվեց «միջակություն» որակումը: «Այս օրերի ընտրական գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ուժեր ուղղակի, մեղմ ասած, ներկայացնում են զուտ տրաֆարետային բովանդակություն, և իրենց թվում է, թե դա բավարար է, ինչն այդպես չէ»,–ասաց նա:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025