Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շարմազանովը պատասխանեց ոչ իշխանական պատգամավորների քննադատություններին

Ակնհայտ է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնաով ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին: «Սակայն, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչած ելույթների ընթացքում՝ բացառությամբ մեկ-եր կու ելույթի, ես այդպես էլ չլսեցի առաջարկներ, թե ինչ ճանապարհով մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն աշխատի, դա փաստ է: Սակայն, եթե մենք շարժվեինք մեր ընդդիմադիր կամ ոչ իշխանական գործընկերների տրամաբանությամբ, այս ժողովուրդը բյուջե չէր ունենա: Եթե մի բան քննադատում եք, հարգելի բարեկամներ, պետք է առաջարկեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը: Նա նկատեց, որ հնչած ելույթներում պետբյուջեի նախագծին ինչ անուն ասես, որ չի տրվել՝ ընդգծելով, որ պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: «Ծախսերի 47 տոկոսից ավելին սոցիալ-մշակութային ուղղվածություն ունեն: Հարց եմ տալիս՝ սա լա՞վ է, թե վատ: Երկրորդ՝ բյուջեի այս նախագծով ավելանում են պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը: Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության խնդիրներն արդիական են: Հիմա եթե մենք այս նախագծով ավելացնում ենք պաշտպանության ծախսերը' սա լա՞վ է, թե վատ»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով հայտարարություններին, թե Ադրբեջանը մեծ թափով զարգանում է, իսկ Հայաստանում զարգացման նախադրյալներ չկան՝ Շարմազանովը կոչ արեց Հայաստանն Ադրբեջանի հետ չհամեմատել: «Եթե Հայաստանում նավթահոր եք գտել, նոր գազի պաշարներ եք գտել, ասեք՝ մենք էլ իմանանք: Չի կարելի ամբոխահաճո հայտարարություններ անել և Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատել»,- նշեց նա: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարության առնչությամբ, թե իշխանությունները լավ կանեն՝ հրաժարական տան՝ ռոմանտիկ լինելով և հետևելով իրենց օրինակին, Շարմազանովն ընդգծեց, որ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ առաջին հերթին՝ հասարակությանը: «Մենք կուշտ ենք այդ ռոմանտիզմից: Եվ դուք էլ արդեն հրաժարական տվել եք: Մեզ Ձեր հրաժարականներով մի գայթակղեք»,- ընդգծեց Շարմազանովը: Նա նաև անդրադարձ կատարեց որոշ պատգամավորների կարծիքին, թե գործող կառավարությունը ժամանակավոր է: «Եթե ձեր գործունեությունը քաղաքական դաշտում ժամանակավոր է, մի կարծեք, որ այս կառավարությունը ժամանակավոր է: Այս կառավարությունը ունի հստակ ծրագիր, հստակ թիրախներ, որի ուղղությամբ էլ գնալու է: Ասում եք՝ զարգացում չի ապահովում կառավարությունը: Ինձ մեկ-մեկ թվում է՝ դուք այս աշխարհից չեք, չեք տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում՝ Մերձավոր Արևելքում, ԱՊՀ տարածաշրջանում, մեր սահմանների մոտ: Իսկ ձեզ էլ թվում է, թե Հայաստանը Լյուքսեմբուրգն է կամ Շվեյցարիան, որոնք չունեն ոչ անվտանգության խնդիր, ոչ կոմունիկացիաների խնդիր, չունեն խնդիրներ հարևանների հետ: Եթե երազանքների կամ ցանկությունների մասին է խոսքը, ես ձեզանից էլ շատ լավ երազանքներ ունեմ: Ես չեմ ցանկանում, որ այս բյուջեն լինի այս չափով, ես ուզում եմ, որ այն լինի 10 անգամ ավելի շատ: Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքացու միջին աշխատավարձը լինի 5000 դոլար: Երազելը վնասակար չէ, սակայն եկեք իրատես լինենք, բարեկամներ: Մի քիչ իրատես եղեք: Լուծում է հարկավոր գտնել, ոչ թե միայն խոսել»,- նշեց նա: Շարմազանովը համաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկման հետ, թե կառավարությունը պետք է լսի քննադատությունները և հետևություններ անի: «Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ այն մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության իրավունքների հետ: Բայց ես այստեղ շատ քիչ առաջարկներ լսեցի: Իսկ կառավարությունն այսօր այստեղ է, որպեսզի լսի այդ առաջարկները և հաջորդ քննարկման ընթացքում ներառի այն առաջարկները, որոնք իրատեսական են: Եվ մենք տեսել ենք, որ բազմաթիվ առաջարկ ներ ներառվել են: Սակայն չի կարելի գնալ նիհիլիստական ճանապարհով: Եթե ձեր խելքին ընկնենք, մերժենք բյուջեն, այդ դեպքում՝ ի՞նչ ենք բերում: Դուք ոչ մի բան չեք առաջարկում: Հանրապետականի համար չկան թշնամիներ, Հանրապետականի համար, կառավարության համար դուք բոլորդ բարեկամներ եք, որովհետև մենք մի նավի անդամներ ենք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մենք բոլոր ունենք պատասխանատվություն մեր ժողովրդի առջև, և այդ պատասխանատվությունից ելնելով, մենք ձեզ առաջարկում ենք կողմ քվեարկել այս բյուջեին, քանի որ այն իրատեսական է, սոցիակակ ան է, և այն ավելի ուժեղ է դարձնելու Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Շարմազանովը՝ ևս մեկ անգամ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել բյուջեին:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder