Yerevan, 29.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չինական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել աղբից էներգիա ստանալու գործարան

Lifestyle

ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ոլորտների, հատուկ ուշադրություն է դարձնում թափոնների համալիր կառավարման համակարգի մշակմանը և ներդրմանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ նշելով, որ այդ նպատակով դեռ օգոստոս ամսին ՀՀ կառավարության աշխատակազմը կազմակերպել է միջգերատեսչական հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և դրանից հետո որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետական գերատեսչություններին, ինչպես նաև խնդրով զբաղվող գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին և հետազոտական կենտրոններին:  Նա ասաց, որ հենց այդ տրամաբանությունից ելնելով որոշվեց համագործակցել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը մեծ պոտենցիալ և գիտական ներուժ ունի այս ոլորտում:

«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքները տանելու համար: Աշխատանքային խմբի շրջանակում իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև առկա ռազմավարության, ընթացիկ ծրագրերի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են նաև «Սանիտեկ» ընկերության պայմանագիրը և դրա կատարման ընթացքը: Կատարված ուսումնասիրությունների և մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է թափորների կառավարման ռազմավարությունը մշակել քայլ առ քայլ ողջ հանրապետության տարածքում, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և խնդրին համալիր մոտեցում տալու կարևորությունը»,- ասաց Գասպարյանը:

Ըստ Գասպարյանի` Հայաստանում նախ անհրաժեշտ է ունենալ կոշտ կենցաղային թափոնների քանակի և մորֆոլոգիական կազմի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն: 

«Այս նպատակով աշխատանքային խմբի կողմից Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ մշակվել է տեխնիկական առաջադրանք, որը հստակ շարադրում է, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ Հայաստանում թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելու համար: Ապա բանակցություններ են տարվել  մի շարք եվրոպական, ամերիկյան, ինչպես նաև չինական ընկերությունների հետ, որպեսզի վերջիններիս առաջարկությունները ներկայացվեն նշված հետազոտությունն իրականացնելու համար»,- նշեց Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից:

«Այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից: Մոտ օրերս հանձնաժողովը կընտրի այն ընկերությունը, որը իրականացնելու է այս հետազոտությունը: Հաջորդ փուլով մենք մշակելու ենք այն ռազմավարությունը , որի հիման վրա ձևավորվելու է Հայաստանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է Հայաստանը բաժանել  մի քանի տարածաշրջանների, որտեղ կոշտ կենցաղային թափոնների համալիրի կառավարումը, հավաքումը, տեղակայումը, վերամշակումը կամ էլ էներգիայի արտադրությունը կիրականցվեն առանձին ընկերությունների կողմից: Հնարավոր է նաև ողջ Հայաստանի տարածքը մեկ կամ երկու ընկերության կողմից համալիր կառավարման տրամադրումը: Զուգահեռ աշխատանքներ են տարվում կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ զբաղվող արևմտյան խոշոր ընկերությունների հետ` Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրեր մշակելու նպատակով: Ներկայումս առկա է ֆրանսիական ներդրողների կողմից և դանիական ընկերության տեխնոլոգիաների օգտագործման առաջարկը աղբից էներգիայի ստացման գործարան կառուցելու վերաբերյալ»,- ասաց  Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքով`  Ավստրիայում, Շվեյցարիայում Ճապոնիայում, Գերմանիայում և Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունները  քննարկումներ են իրականացնում առաջատար ընկերությունների կողմից աղբի վերամշակման առաջարկություններ ստանալու ուղղությամբ:

«Չինաստանի պետական «China National Electric Engineering» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել: Աշխատանքներ են տարվում նաև ոլորտին վերաբերող քարոզչության ուղղությամբ, ինչին աջակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն»,- եզրափակեց Գասպարյանը:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds