Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հին համակարգի քավության նոխազն ու վերաիմաստավորվելու ժամանակը

Society

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջատարները՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելով, նշում են, թե եթե ընտրությունները չլինեին ռեյտինգային ընտրակարգով ու եթե այդ ընտրակարգով ԲՀԿ– ից չառաջադրվեր Էդուարդ Բաբայանը, ապա իրենք ԱԺ–ում կլինեին երկրորդը: Դաշնակցությունն էլ հայտարարում է, որ իրենք չհաղթահարեցին անցողիկ շեմը, քանի որ հասարակությունը ընտրեց անհատի, ոչ թե գաղափար ու ծրագիր: Հանրապետականներն էլ նշում են, որ չանցան նոր խորհրդարան, քանի որ իշխանության կողմից կար ատելության քարոզ, իրենց ձեռքերը կապված էին: Խորհրդարան չանցած ուժերից մի քանիսն էլ նույն տրամաբանությամբ փորձում են բացատրել իրենց ձախողումը: Տրամաբանության նույնությունն այն է, որ բոլորի փաստարկները ուղղված են դուրս: Չկա որևէ ներքին քննադատություն, սեփական սխալների մատնանշում, բոլոր պատճառաբանությունները արտաքին են:

Նախ, եթե քաղաքական ուժերը մասնակցում են ընտրության, նրանք պիտի որ վերլուծեն այն իրավիճակը, որում կայանում են այդ ընտրությունները: Ասել է թե՝ եթե ընտրություններն անցնում են հետհեղափոխական պայմաններում, երբ կա հին համակարգի տոտալ մերժում, կա հասարակության լայն հատվածների կողմից ընդունելի անհատ, ապա կարիք չկա հետահայաց կերպով բողոքել հին համակարգի ներկայացուցիչների դեմ նոր իշխանության ագրեսիվ քարոզչությունից, կամ էլ ընտրություններում անհատին տրված ահռելի վստահության քվեից:

Հետևաբար բոլոր նման հիմնավորումները կամ նշանակում են, որ ուժերը նախապես չեն վերլուծել առկա խաղի պայմանները ու մտել են խաղի մեջ առանց իրավիճակի նրբություններին տիրապետելու, կամ, որ ավելի իրատեսական է, շատ լավ հասկանալով իրավիճակն, այնուամենայնիվ, փորձել են իրենց բախտը, բայց ձախողվելով՝ փնտրում են պատճառներ իրենցից դուրս:

Կարող է թվալ, որ ձախողման պատճառները դրսում փնտրելու տրամաբանությունը միայն գեղագիտական իմաստով է սխալ: Մանավանդ, որ ընդունվեն, թե չընդունվեն սխալները, դրանք այլևս չեն կարող ազդել ընտրության արդյունքի վրա: Սակայն խնդիրը միայն գեղագիտական չէ, խնդիրը շատ կոնկրետ քաղաքական է: Սխալներ ընդունելը, սխալների ճիշտ ախտորոշումը նշանակում է առնվազն, որ կա հույս դրանք ապագայում ուղղելու: Խոսքը հատկապես ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի մասին է, որոնք հանդիսանում են նախորդ քաղաքական համակարգի հենասյուները:

Հատկապես հիմա, երբ թե՛ ՀՅԴ–ն, թե՛ ՀՀԿ–ն չեն անցել խորհրդարան, ավարտվել է քարոզարշավն ու արդեն կարելի է խոսել սեփական սխալներից՝ առանց վարանելու, որ դրանք կարող են քարոզարշավային մարտավարությանը վնասել: Ի վերջո, երբ խոսում ենք սխալներն ընդունելու մասին, նկատի չունենք հասարակության առջև պրիմիտիվ ապաշխարումը: Սխալների իրական ախտորոշումը պետք է նախ ունենա ներքին պահանջարկ ու տեղի ունենա նախ ներսում: Բայց բոլոր ազդակները հուշում են, որ առնվազն հիմա այդպիսի պահանջարկ վերոնշյալ ուժերը չունեն:

Ի վերջո, քաղաքականությունը ենթադրում է ռեսուրսների չոր հաշվարկ և դրանց արդյունավետ կիրառում: Եթե խորհրդարանում չհայտնված ուժերը շարունակելու են նեղացածի կեցվածքով անել դատողություններ՝ իրենց ձախողման մեղքը փնտրելով իրենցից դուրս, ապա դժվար թե մոտ ժամանակներում նրանք կարողանան գալ ռեսուրսների ռացիոնալ հաշվարկմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը: Այս իմաստով, գուցե և լավ է, որ նմանատիպ մոտեցումներ ունեցող ուժերը չանցան խորհրդարան՝ ստանալով շանս կանգ առնելու և շունչ քաշելու: Ի վերջո, տարիներ շարունակ լինելով քաղաքական կոնյուկտուրայի գերին՝ այդ ուժերն այդպես էլ ժամանակ չեն ունեցել վերաիմաստավորելու իրենց գործունեությունը: Կոնյուկտուրան է պայմանավորել նրանց վարքագիծը: Իսկ հիմա, երբ նրանք հայտնվել են կոնյուկտուրայից դուրս, վերջապես կա շանս այդ վերաիմաստավորման ժամանակը գտնելու համար: Պարզապես նախապես անհրաժեշտ է ձերբազատվել նեղացածի կեցվածքից ու սկսել իրերը կոչել իրենց անուններով:

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan