Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետարանը հորդորում է ձմեռային անվադողերի անցնել

Society

Երեւանի քաղաքապետարանը հորդորում է չմոռանալ ձմռանը  անվադողերը փոխելու մասին:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է: Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում, ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, անվադողերի փոխարինումն օրենքի պահանջ է, որը չկատարողներին սպառնում են մեծ տուգանքներ: Մեր երկրում խնդիրը կարգավորվում է մի շարք իրավական նորմերով: 

«Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1968 թվականին ընդունվել է ճանապարհային երթևեկության միջազգային կոնվենցիան, որի «Այլ դրույթներ» բաժնի 54-րդ կետը հստակ սահմանում է տալիս՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների դողերը պետք է ունենան լավ շփում, նույնիսկ թաց մակերեսով ճանապարհների պարագայում: Հայաստանը, ղեկավարվելով միջազգային նորմի պահանջներով և ներպետական օրենսդրությամբ, 2007 թվականին ընդունեց ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների ցանկը հաստատելու մասին Կառավարության թիվ 955–Ն որոշումը», - ասում է Ճանապարհային ոստիկանության հետաքննության և ճանապարհատրանսպորտային պատահարներով ու տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով վարչական բողոքարկման վարույթի բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

Կառավարության որոշմամբ սահմանվում է՝ չափորոշիչներին ոչ համապատասխան անվադողերով ավտոմեքենա վարելը անսարքություն է համարվում և չի թույլատրվում: 

Իսկ որո՞նք են չափորոշիչները

Առաջին չափորոշիչը անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունն է:  Ավտոբուսների  պարագայում այն պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, մարդատար ավտոմոբիլներինը՝ 1,6 մմ, բեռնատարներինը՝ 1 մմ, իսկ մոտոցիկլետներինը՝ 0,8 մմ: Անվադողերի վրա չպետք է լինեն նաև ճաքեր, ճեղքվածքներ, կտրվածքներ, չի թույլատրվում նաև փոխադրամիջոցը վարել տարբեր դողերով:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ անվադողերի սահմանված չափորոշիչները չպահպանելը

 Փոխադրամիջոցի շահագործումն արգելող անսարքություններով վարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված է պատասխանատվություն: Այս պահանջը ներառում է նաև դողերի չափորոշիչները չպահպանելու հետևանքով առաջացող պատասխանատությունը: Տուգանքի չափը 5000 ՀՀ դրամ է:

 Ի դեպ, եթե անվադողերը չփոխարինելու հետևանքով դուք ավտովթարի պատճառ դառնաք, ոչ միայն կտուգանքվեք, այլև խնդիրներ կծագեն ԱՊՊԱ պայմանագրերում:  Ու թեև այլ անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի, սակայն վթարի մեղավորի համար բացասական հետևանքներ կունենա.

 «Վթարի դեպքում հետագայում կկիրառվի մալուս և ԱՊՊԱ պայմանագիրը կթանկանա: ԿԱՍԿՈ պայմանագրերում որոշ դեպքերում արձանագրվում է, որ դա հատուցում մերժելու հիմք է, բայց դա կարգավորվում է անհատական պայմանագրերում»,- մանրամասնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը:

Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ստուգայցեր է կազմակերպել: Վարորդները մեկ անգամ ևս զգուշացվում են՝ անվադողերն օր առաջ փոխարինել ձմեռայիններով՝ տեղումների ժամանակ խուսափելու համար ավելորդ խցանումներից և պատահարներից, որոնք կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ: 

«ՃՈ կարևորում է կանխարգելումը և ոչ թե առկա պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, հետևաբար՝ կրկին պետք է հորդորենք վարորդներին փոխադրամիջոցը ձմեռային տարեշրջանում վարել միան ձմեռային անվադողերով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհատրասպորտային պատահարներից»,- նկատում է Հայկ Վարդանյանը:

 Վարորդներին տեղեկացնում, զգուշացնում և հորդորում են նաև հասարակական կազմակերպությունները: Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկելու համար օգտագործվում են սոցիալական ցանցերը և  անմիջական հանդիպումները:

 «Դողերը չփոխարինելու գլխավոր պատճառն, իհարկե, ֆինանսական բեռն է, բայց ցանկացած մեքենայի սեփականատեր, որը շահագործում է մեքենան, պետք է դրա համար գումար նախատեսի: Քանի որ մարդ ունի և ամառային և ձմեռային կոշիկներ, նույն վերաբերմունքն էլ մեքենայի հանդեպ պետք է լինի»,- նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Ձմռանն անվադողերը փոխելը պարտադիր է: Հիշե՛ք և խուսափե՛ք պատահարներից:

 

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia