Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտնականները հայ գործընկերների հետ քննարկել են հայ-չինական հարաբերությունների ապագան

2018թ․ դեկտեմբերի 13-ից 16-ը ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի հատուկ հրավերքով Երևան էին ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականները։

«Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» գիտական սեմինարը։ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը։ Նրանք նշեցին, որ հայ-չինական հարաբերությունները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Նշեցին, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ահռելի հնարավորություններ է ընձեռում տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, բայց Հայաստանում չինական ներդրումները դեռևս  շատ քիչ են, եթե համեմատենք նույնիսկ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ։ Պրոֆեսոր Վու Խոնվեյը մասնավորապես շեշտեց, որ չին-վրացական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, չինական կողմն այնտեղ կատարում է ահռելի ներդրումներ։ Հույս հայտնեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկույթի, հայ մասնագետների հետ շփումների շնորհիվ առաջարկներ կմշակվեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ Դոկտոր Պաո Ինը ներկայացրեց Չինաստանի հումանիտար համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, նշեց, որ այդ հաջող փորձը կարելի է օգտագործել նաև Հարավային Կովկասում։ Դոկտոր Սիաո Բինը ներկայացրեց Չինաստանի ներդրումային քաղաքականությունը և, թե ինչպե՞ս կարող են այլ երկրները ստանալ չինական ներդրումներ։

ԱՐՄԱԿԱԴ-ի ղեկավար բ․գ․թ․ Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց ԱՐՄԱԿԱԴԸ՝ խոսելով այն հնարավորությունների, թվային գործիքակազմի մասին, որոնց միջոցով հայ և չին գիտնականները կարող են զարգացնել համագործակցությունը գիտության ոլորտում։

Գիտական քննարկման նախաձեռնողը՝ ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար ք․գ․թ Մհեր Սահակյանը, խոսեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։ Նա նշեց, որ հնարավոր է չինական կողմի հետ հարաբերությունները խորացնել տնտեսական, ֆինանսական ոլորտում, որի համար անհրաժեշտ է ապահովել երկու երկրների տարադրամի կոնվերտացիան, կարելի է բանակցություններ սկսել Հայաստանում հայ-չինական համատեղ բանկի կամ չինական որևէ առաջատար բանկի մասնաճյուղի ստեղծման շուրջ։ Նշեց, որ Հայաստանը կկարողանա ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տրանսպորտային ոլորտում, եթե միայն վերջնական ավարտին հասցնի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը կառուցելու համար կարելի է համագործակցել նաև Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի հետ։ Իհարկե, մինչ այդ Հայաստանը պետք է նաև դառնա բանկի լիարժեք տարածաշրջանային անդամ։ Նա նաև նշեց, որ, թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մասնակցում են ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում, ինչը նույնպես հնարավորություն է տալիս համագործակցել այդ ոլորտում։ Մհեր Սահակյանը խոսեց նաև Հայաստանում չին-հայկական համատեղ ռազմաարդյունաբերական կենտրոն ստեղծելու հնարավորության մասին, որտեղ հնարավոր կլինի արտադրել ռոբոտացված, ինքնավար զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Նա նշեց նաև, որ նպատակահարմար է Չինաստանի կիբեռտարածքի վարչությանն առաջարկել, որ Հայաստանը ևս միանա «Մետաքսի թվային ճանապարհ» և «Մետաքսի ճանապարհը կիբեռտարածքում» նախաձեռնության իրագործմանը, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնվեն Չինաստանի «Համացանց պլյուսի» և Հայաստանի Թվային փոխակերպման ռազմավարության միջև։ Նպատակահարմար է, որ Հայաստանն ու Չինաստանը 5G բջջային ցանցի զարգացման մասին համատեղ հռչակագիր ընդունեն, ըստ որի՝ երկու կողմերը կխթանեն այս ոլորտում համատեղ հետազոտությունները։

Կողմերը պայմանավորվեցին սերտացնել համագործակցությունը հայկական ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև, միասին կատարել հետազոտություններ, ներկայացնել առաջարկություններ, որոնք կօգնեն զարգացնել հայ-չինական հարաբերությունները։

 

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday