Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արգելքների գոտիավորումը փոխվում է, իսկ վերահսկողության մակարդակը շարունակում է աճել

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով շարունակում են գործել ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «անապահով» կամ «անորոշ» կարգավիճակ:

2018 թվականի դեկտեմբերի 14–ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի՝ փետուր, աղվամազ, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: 

Սակայն հարց է ծագում, թե շուկաներում և խանութներում վաճառվող ռուսական ծագման խոզի մսին և թռչնամսին, որի սպառումն, ի դեպ, բավականին մեծ է, այն որքանո՞վ է առնչվում: Պարզվում է, որ վերը նշված մսամթերքի և այլ ապրանքատեսակների ներմուծումը ՀՀ տարածք վաղուց է արգելվել, սակայն ժամանակ առ ժամանակ դրանց աշխարհագրությունն է փոխվում, ինչի մասին ռուսական պատկան մարմիններն իրազեկում են գործընկեր կազմակերպություններին, իսկ տեղական կառույցներն էլ` իրենց երկրի ներմուծողներին և սպառողներին: 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Օrer» - ի հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին, նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մսատեսակների ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում է, թե տվյալ խմբաքանակը որտեղ է արտադրվել, որ ընկերության կողմից: «ՍԱՏՄ–ն փոխել է գոտիավորումը, և եթե նախկինում որոշ շրջաններից չէր թույլատրվում մսամթերք ներկրել, ապա հիմա այլ գոտիների համար են արգելքները գործում: Այսինքն, այս պահին ծառայությունը թույլ չի տալիս հրապարակված շրջաններից մսամթերք ներմուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, ապա Ռուսաստանում այն էլեկտրոնային համակարգով է իրականացվում: Եվ երբ իրենք գոտիավորում են իրականացնում և վտանգավոր գոտիների անունները հրապարակում են, այդ վայրերից ուղեկցող փաստաթուղթ այլևս չի տրվում: Քանի որ փաստաթղթավորումը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդ իսկ պատճառով այլևս հնարավոր չէ արգելված վայրերից մսամթերք ներկրել և այլ գոտիներից ուղեկցող փաստաթուղթ ներկայացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ թեև ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող մսամթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում, սակայն այս պահին սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն, եթե խանութներում և շուկաներում ռուսական ծագման մսամթերք է վաճառվում, ապա պետք է հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգ մսամթերք ձեռք բերելուն, ապա դրա առաջին նախապայմանը մսամթերքը շուկաներից և խանութներից ձեռք բերելն է, իսկ բակերում և մեքենաների բեռնախցիկից վաճառվող միսը եղել և շարունակում է վտանգավոր համարվել:

«Ամենակարևոր բանը, որ սպառողը չպետք է անի, վաճառքի պատշաճ պայմաններին չհամապատասխանող վայրերից միս գնելն է: Չի կարելի մեքենաների բեռնախցիկից կամ փողոցից միս կամ մսամթերք գնել: Ձուկը նույնպես չի կարելի փողոցից գնել, որովհետև կենդանական ծագման սննդամթերքը բարձր ռիսկային է համարվում և արագ է փչանում: Ուստի անկախ եղանակից, այն պետք է սառնարանային պայմաններում պահվի: Օրինակ, եվրոպական երկրներում ձկնամթերքի շուկաները մինչև կեսօր են աշխատում: Այսինքն, գիշերվա ժամին շուկա բերված ձկները, որոնք մինչև կեսօր չեն սպառվում, պարզապես թափվում են: Շատ կարևոր է հիշել, որ փողոցից չի կարելի մսամթերք գնել»,– ասաց Գ. Ավետիսյանը: 

Իսկ այն խոսակցությունները, թե Ամանորի կապակցությամբ շուկաներում սկսել են Թուրքիայից ներկրված լոլիկ վաճառել, պարզվում է՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում այս պահին թուրքական ծագման լոլիկ չկա:

«Այս պահին մենք Թուրքիայից ներկրված լոլիկ չունենք: Ունենք Ռուսաստանից, Վրաստանից ներկրված: Գուցե հետագայում նաև թուրքական լոլիկ նույնպես շուկայում վաճառվի, բայց տեսչական մարմինը խստացրել է Թուրքիայից Հայաստան լոլիկի ներկրման պայմանները: Այսինքն, Թուրքիայից Հայաստան ներկրվող բուսական ծագման մթերքները բուսասանիտարական վերահսկողությունից բացի սննդամթերքի անվտանգության վերահսկողություն են անցնում, որի ժամանակ ստուգվում է պեստիցիդների և թունաքիմիկատների մնացորդային նյութերի առկայությունը»,–ասաց Գ. Ավետիսյանը:

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday