Թույլ չենք տա Հայաստանի նկատմամբ ցանկացած շանտաժ. Զախարովան վերահաստատել է Կարասինի հայտարարությունը
PoliticsՄենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, ապագա ուղու որոնման և սահմանման բարդ ճանապարհի վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին: «Ինձ թվում է, որ այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, նրա որոշման բարդ ճանապարհի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված այդ մեկնաբանությունը և այդ պատասխանը: Հնարավոր է՝ հարցով: Պետք է դիմել լրագրողներին: Չեմ կարծում, որ Գ.Կարասինը ընդհատել է լրագրողին և խնդրել գրառել գլխով անցածը: Կարծում եմ՝ դա հարցն էր»: Реклама 45 Զախարովան նաև մեկնաբանել է արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Երևանը պատրաստվում են հուշագիր ստորագրել՝ Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու վերաբերյալ: «Դուք ուղղակի չեք տեսել այդ հարցազրույցը: Ով տեսել է, նրա մոտ հարցեր չեն առաջացել, թե ինչու են եղել տարընթերցումներ և թյուրըմբռնումներ: Դա խիստ հուզական հարցազրույց էր, որն անցկացնում էին «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցները, լրագրողները: Դա անգամ հարցազրույց չէր, այլ ավելի շատ հարցերի ուղիղ եթեր և դրանց պատասխաններ տալու փորձ, քանի որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Լավրովին ընդհատում էին և անընդհատ հարցեր էին տալիս՝ առանց պատասխաններ տալու հնարավորության (ես ներկա էի աշխատասենյակում, որտեղ այն ձայնագրվում էր)»,- ասել է Զախարովան: Նա, սակայն նշել է, որ որևէ դժգոհություն լրագրողների նկատմամբ չկա, սակայն «ստացվել է մեկուսի հարցազրույց-զրույց»: Նրա խոսքով՝ հենց կատարվածի հուզականության և պատասխաններն անընդհատ ընդհատող հարցերի պատճառով էլ առաջացել է այս թյուրըմբռնումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/20/1003439/