Yerevan, 17.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ է քննարկել Քոչարյանի հանրահավաքի կազմակերպիչը Փաշինյանի և նրա կնոջ հետ

Society

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել Հայոց ազգային դաշինք հասարակական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանիմասին, գրելով՝  «Էս կիսափնթի արարածը հեղափոխությունից հետո օրեր շարունակ գալիս էր ՔՊ գրասենյակ ու գործ էր մուրում… Ասում էր, թե բա «ախպեր ես լավ ձեն բերող եմ, մի 100 հոգի ակտիվիստ ունեմ,հեղափոխական եմ, ոնց կուզեք կանեմ»։

 

 

 

Հասկանալով սրա հոգու դատարկությունը, բնականաբար ցրեցինք գնաց, բայց զգալով, որ ես 7 երկրի շպիոնա, աննկատ նկարեցի մեր գրասենյակում))) Ու էսօր սա Քոչարյանի ազատության ազատամարտիկնա»։ Թեմայի շուրջ  ArmDaily.am-ը զրույցել է Հայոց ազգային դաշինք հասարակական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանի հետ։

-Պարո՛ն Մինասյան, դուք գնացել ե՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ։

Մենք բոլորի գրասենյակներ էլ գնացել ենք։ Այդ ժամանակ քննարկվում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դրա համար էլ գնացել ենք։ Կարող եք տեսնել՝ դրանից առաջ եղել ենք Դանիել Իոաննիսյանի, այնուհետև Զարուհի Փոստանջյանի մոտ։ Ես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եմ ու բոլոր կուսակցությունների գրասենյակում եղել եմ։

-Դուք աշխատանք չե՞ք խնդրել։

Ոչ։ Եվ ոչ թե նրա համար, որ աշխատել չեմ սիրում։ Ես աշխատանք էնքան եմ սիրում ու էն կարգի աշխատանք ունեմ, որ «պազոր» ա էլի էդ ձևի բաներ տարածելը։Ուրիշ բան, որ հայտնեն՝ էկել ա, փորձ ա արել թավշյա հեղափոխությանը մասնակցել։ Բայց, որ իրենց գրասենյակ գնալը ներկայացվի որպես դավադրություն կամ պղծություն։ Կամ իրենք չեն հետաքրքրվել, թե մարդ էդ ժամանակ աշխատանք ունեցել է, թե՝ոչ, կուսակցական է, թե՝ ոչ։

 -Իսկ ի՞նչ կուսակցության ներկայացուցիչ եք։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից եմ եղել, մինչև դուրս գալը։

-Ե՞րբ եք դուրս եկել։

Էդ շրջանում։

-Հիմա անկուսակցական ե՞ք։

Իհարկե։ Իմ նկարները ՀՅԴ-ի հետ բոլոր տարիների գաղտնի չեն, ես դրանք հրապարակել եմ։

- Իսկ ի՞նչ եք աշխատում։

Աշխատել եմ «Գրանդ քենդի»-ում, օդանավակայանում, ունեմ շատ-շատ հողամասեր, զբաղվել եմ ֆերմերությամբ։ Զբաղվում եմ հասարակական գործունեությամբ և ինձ պետական համակարգում չեմ տեսնում։

-Իսկ  ՔՊ գրասենյակում ի՞նչ եք քննարկել։


Քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը, մեր տեսակետներն ենք հայտնել։Հանդիպումներ Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի հետ շատ են եղել։

-Հեղափոխությունի՞ց հետո։

Հեղափոխության շրջանում։

-Ի՞նչ էիք քննարկում Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ։

Ազգային խնդիրներին,   իրենց խոստումներին վերաբերող հարցեր։Բառացի չեմ կարող ասել, քանի որ դրա իրավունքը չունեմ։

-Դուք կո՞ղ էիք հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած ե՞ք եղել։

 Ոչ թե կանգնած եմ եղել Նիկոլ Փաշինյանի կողքին, այլ ժողովրդի։Ժողովուրդը դուրս էր եկել  «Կռվենք և մեռնենք Արցախի համար», ժողովուրդը դուրս է եկել ավելի լավ  ապրելու համար և դա  առաջնորդել է Փաշինյանը դրա համար պետք է գնայինք, տեսնեինք իրենց։Եվ դա չի խանգարում մեր այսօրվա պայքարին։

-Դուք դեմ դուրս եկաք Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո՞»։

Դրանից առաջ էլ եմ դեմ եղել; աԱաջին հերթին Լիլիթ Մակունցի այն հայտարարությունից հետո, թե ինքը հայ չէ, Եվրոպայի քաղաքացի է։ Էդ պահից հակասություններն ավելի են խորացել։ Հետո Արցախի հերոսների բանտարկությունը։

-Մանվել Գրիգորյանին նկատի ունե՞ք։

Էլի անհատականացնում եք։Ժամանակին հարյուրավոր մարդիկ կատարել են հանցագործություններ և հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում և Փաշինյանը բոլորի հետ լավ ա, բայց կոնկրետ զինվորական ճանապարհ անցած մարդկանց վարկաբեկում են։ Մենք կարծում ենք, որ դա զուտ արցախյան ազատամարտը վարկաբեկելու միտում ունի։

-Դուք կոնկրետ դեմ ե՞ք Մանվել գրիգորյանի կալանավորմանը։

Ես դեմ եմ թուրքամետ քաղքականությանը։

-Արդյո՞ք զինվորի բաժին գողացողին  քրեական պատասխանատվության ենթարկելը թուրքական քաղաքականություն է։  

Իսկ ո՞վ է դա պարզել։Ամեն ինչ կարող են գտնել, բայց դատարանի որոշում չկա։

-Դուք կարծո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանը դրա հետ կապ չունի։

Բացառվում է։  Քանի որ դատարանը դեռ չի որոշել, ես իրավունք ունեմ դրան չհավատալու։Եվ իրավունք ունեմ հավատալու այն մարդուն, որին անձամբ ճանաչում եմ՝ դրական, հողեր ազատագրող։

-Պարո՛ն Մինասյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ Ձեր հանրահավաքին այդքան քիչ թվով մարդիկ էին եկել։

Քիչ ի՞նչ նկատի ունեք։Դա Դատախազության շենքի մոտ իրազեկում էր և այնպիսի ժամի էր նախատեսված, որ մարդիկ դեռ աշխատանքի վայրից դուրս չէին եկել; Այն մարդկանց քանակը, որն առանց կազմակերպվածության եկավ, ուղղակի ֆեյսբուքյան  կոչով,  ողջունելի է։ Էդ թիվը, որ ասում են 80-100, մենք բոլորի նկարներն ունենք․հավաքին մասնակցել է 400 մարդ։ Շատերը ոստիկաններից ահաբեկված չեն մոտեցել։

-Նոր ցույց անելո՞ւ եք։

-Նախապատրաստվում ենք, դա կլինի շուտով։


Դուսյա Ղազարյան

AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign