Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անցնող տարում ՀՀ արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր

Society

Անցնող տարին ՀՀ արտաքին քաղաքականության համար բավական արդյունավետ էր։ Հայաստանը շարունակեց իր ակտիվ համագործակցությունն ինչպես առանձին պետությունների հետ, այնպես էլ իր գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններում, ինչպես և հայտարարվեց, բեկումնային փոփոխություններ տեղի չունեցան։ Հայաստանը ոչ միայն պահպանեց, այլ նաև ավելի խորացրեց ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ն պահպանեց սերտ գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և ավելի խորացրեց բարեկամական հարաբերությունները ԵՄ և եվրոպական առանձին պետությունների հետ։

Անցնող տարվա ընթացքում բավական ակտիվ էին նաև գործընկեր պետություններ փոխայցելությունները, որոնք ներկայացված են ստորև։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տարում կատարել է 6 աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանի ինտենսիվ այցերը ՌԴ կարևորվում են մի կողմից փոխադարձ պարտավորությունների վերահաստատման, մյուս կողմից էլ առկա կնճռոտ հարցերը քննարկելու և դրանց հնարավորինս արագ լուծում տալու տեսանկյունից, քանզի ռազմավարական դաշնակցային հարաբերություններն էական նշանակություն ունեն երկու երկրների համար էլ, որի մասին հայտարարել է թե´ Նիկոլ Փաշինյանը, թե´ Վլադիմիր Պուտինը:: Այսպես, ՀՀ վարչապետը ՌԴ կատարած այցի շրջանակներում մասնակցել է ինչպես Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստերին, այնպես էլ առանձին հանդիպումներ է ունեցել նախագահ Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև հայկական համայնքի ներկայացուցչների հետ։ Տարվա ընթացքում բավական ինտենսիվ համագործակցում էին նաև երկու երկրների արտգործնախարարությունները, ինչի վառ դրսևորումը արտաքին գործերի նախարարների բազմաթիվ հանդիպումներն էին։

Դրական զարգացումներ են նկատվել նաև Եվրոպական Միության հետ ունեցած հարաբերություններում։ Նշենք, որ ընթացիկ տարում վավերացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Իսկ այդ դրույթները կյանքի կոչելու համար արդեն իսկ իրենց աշխատանքներն են սկսել տարբեր հարցերով ստեղծված կոմիտեներն ու խորհուրդները: Դրական տեղաշարժեր են նկատվում նաև ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Այս մասին է վկայում սույն թվականի նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ:

Հայաստանը բավական ակտիվ է եղել նաև եվրոպական առանձին պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Այսպես, 2018թ. ընթացքում պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։ Բացի այդ, երկօրյա պետական այցով Հայաստան էր ժամանել նաև Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ Մի քանի օտարերկրյա այցեր է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես՝ աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն և 3 անգամ աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Վերոնշյալից զատ, օտարերկրյա բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մակարդակով, մասնավորապես՝ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի, Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակցության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի, Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի, Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելայի, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուի, ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

2018թ.-ն առանձնահատուկ էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակտիվ հարաբերությունների տեսանկյունից։ Այս ընթացքում վարչապետ Փաշինյանը մեկ աշխատանքային այց է կատարել ԱՄՆ՝ Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Ընթացիկ տարում աշխատանքային այցերով ԱՄՆ են մեկնել նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունները: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան են այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերանվտագության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչպես նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը։

Վերջին յոթ ամիսների ընթացքում ակտիվացել է համագործակցությունը նաև Կանադայի հետ։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որին հաջորդեց վերջինիս պաշտոնական այցը Հայաստան: Հատկանշական է, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Ավելին, պետության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ձեռնարկել գործնական քայլեր երկու երկրների կառավարությունների և բիզնես շրջանակների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու համար։ Ուշագրավ է, որ Կանադայի և Հայաստանի միջև հարաբերությունների ավելի բարելավման նպատակով երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու հարցը։ Ոչ պակաս կարևոր էր նաև Հայաստան-Կանադա օդային փոխադրումները դյուրացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

2018թ.-ը զգալիորեն ակտիվ է եղել նաև ասիական պետությունների հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ասիական մի շարք պետությունների գործընկերների հետ՝ ուղղված երկկողմանի համագործակցության ամրապնդմանը։

Արտաքին գործերի նախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև կենտրոնասիական պետությունների գործընկերների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Աստանայում՝ մասնակցելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, իսկ Զոհրաբ Մնացականյանն էլ հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովին։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է նաև Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր աֆրիկյան մի շարք երկրների հետ համագործակցության տեսանկյունից ևս։ Նմանատիպ ակտիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ նոր կառավարությունը միտված է իրացնելու այն հսկայական ներուժը, որն առկա է այս ուղղությամբ։ Դրա մասին են վկայում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ինչպես Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի, այնպես էլ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում աֆրիկյան մի շարք պետությունների իր գործընկերների հետ հանդիպումները։

Հայաստանը ոչ միայն պահպանել, այլ նաև հետևողականորեն զարգացրել է հարաբերությունները մերձավորարևելյան երկրների հետ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանան և հանդիպել նախագահ Միշել Աունին։ Վերջինիս հետ վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում: ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի և Քուվեյթի արտգործնախարար Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը։

Ընթացիկ տարում Հայաստանը բավական ակտիվ գործունեություն ծավալեց նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում։ Ի դեպ, 2019թ․ ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին: ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար, բացի պատասխանատվությունից, ստեղծում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է էապես խթանել ՀՀ տնտեսությունը։

Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանը շարունակել է զարգացնել ամուր հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, որը Հայաստանը դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տարում Բրյուսելում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

2018թ․-ը կարևորվեց նաև Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության տեսանկյունից։ Ուշագրավ է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվեց Հայաստանում։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ավելի քան 3500 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետության ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ:

Հայաստանի և հարևան՝ Իրանի ու Վրաստանի միջև փոխգործակցությունը հաջողությամբ շարունակվել է նաև 2018թ.-ին։ Այսպես, 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանում վարչապետ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը և հետագա զարգացման հեռանկարները։

Հայաստանը շարունակել է պահպանել ավանդական բարեկամական հարաբերություններն Իրանի հետ։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հիմնախնդիրներ։ Ղեկավարները կարևորել են առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը և այլն։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին 7 ամիսների ընթացքում բավական հագեցած և ակտիվ էր՝ ուղղված երկկողմ օրակարգերի հստակեցմանը, տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդմանը և նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

 

Վահագն Չիֆլիկյան

 

 
 
IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan