Yerevan, 17.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսրայելական ուղեցույցները Հայաստանում են. «Աստղիկ» ԲԿ-ի նոր բաժանմունքում 13 կնոջից 9-ն արդեն հղիացել է

Society

«Աստղիկ» բժշկական կենտրոնում ընդամենը մի քանի ամիս առաջ բացված վերարտադրողական բժշկության բաժանմունքում աշխատում են իսրայելական լավագույն ուղեցույցներով. յուրաքանչյուր պացիենտի համար նշանակվում է անհատական բուժում, ինչը թույլ է տալիս գերազանց արդյունքների հասնել: Իսրայելից հայտնի վերարտադրողական բժիշկ պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն, որը ղեկավարում է «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության բաժանմունքը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ 2018 թվականի հոկտեմբերին բաժանմունքում ԱՄԲ են կատարել 13 կնոջ, որոնցից 9-ն արդեն հղիացել է:

Մասնագետի խոսքով՝ ԱՄԲ առաջին իսկ փորձի դեպքում հղիանալու հավանականությունը բավականին մեծ է, եթե պացիենտը երիտասարդ ու առողջ կին է: Սակայն վերարտադրողական բժշկի մոտ հազվադեպ են ընդունելության սպասում երիտասարդներն ու առողջները. շատերը «Աստղիկ» ԲԿ են եկել հղիանալու արդեն մեծ թվով անհաջող փորձերից հետո, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործմամբ: Նրանց թվում եղել է նաեւ 42-ամյա կին՝ անպտղության 22-ամյա «ստաժով»: Հիմա նա արդեն հղիության 6-րդ ամսում է:

«Մեր պացիենտները «Աստղիկ»-ում նշանակումներ են ստանում ըստ լավագույն ուղեցույցների, որոնք մենք օգտագործում ենք նաեւ Իսրայելում: Մենք երբեք մեկ ուղեցույցը բոլորի համար չենք օգտագործում. յուրաքանչյուր պացիենտ անհատական մոտեցման կարիք ունի, քանի որ տարբեր խնդիրներ ունեն, անպտղության տարբեր պատճառներ», - ասաց պրոֆեսոր Օրվիետոն:

«Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բժշկության բաժանմունքի ֆինանսական եւկազմակերպչական հարցերով ղեկավար Լիանա Բադիկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, իսկ անձնակազմը ապահովում է պացիենտների ջերմ եւ սիրալիր ընդունելություն, ինչի շնորհիվ նրանք իրենց հարմարավետ ու լավ են զգում:

Մասնագետները յուրաքանչյուր պացիենտի համար դեղամիջոցների անհատական դեղաչափ են ընտրում սուպերձվազատում խթանելու համար: Պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն բոլոր նշանակումներին անձամբ է հետեւում, նա նաեւ 2 ամիսը մեկ ժամանում է խորհրդատվություն անցկացնելու եւ աշխատելու առավել բարդ պացիենտների հետ:

Սուպերձվազատման խթանումը արտամարմնային բեղմնավորման ծրագրի մի մասն է: Պացիենտը հորմոնալ դեղամիջոցներ է ստանում, ինչի շնորհիվ նրա ձվարանում միաժամանակ հասունանում են մի քանի պարկեր, ոչ թե մեկ՝ ինչպես բնական դաշտանային ցիկլում: Ճիշտ անցկացված խթանումը թույլ է տալիս ստանալ մի քանի ձվաբջիջներ, որոնք հետո բեղմնավորում են, իսկ լավագույն սաղմերը տեղափոխում կանանց արգանդ:

Սակայն որոշ հիվանդություններ խթանման անցկացումը դժվարացնում են. դրանց է վերաբերում, օրինակ, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, որը Հայաստանում շատ տարածված խնդիր է: Անցյալում պոլիկիստոզով պացիենտները ԱՄԲ ժամանակ լուրջ խնդիրների են բախվել. հաճախ ի պատասխան հորմոնալ դեղամիջոցներ ստանալու՝ նրանց մոտ զարգանում էր ձվարանների հիպերխթանման համախտանիշ (ՁՀՀ)՝ վտանգավոր վիճակ, որի դեպքում կնոջ ձվարանները մեծանում են, որովայնային խոռոչում սկսում է ջուր հավաքվել, նաեւ այլ ախտանիշներ են հայտնվում՝ կախված ՁՀՀ ծանրության աստիճանից:

Այսօր ժամանակակից ուղեցույցների եւ ղեղամիջոցների ճիշտ ընտրված դեղաչափերի շնորհիվ հիպերխթանման ծանր ձեւեր այլեւս չեն հանդիպում, պնդում է պրոֆեսոր Օրվիետոն:

«2005 թվականից հետո ես հիպերխթանման ոչ մի դեպքի չեմ հանդիպել: Այս խնդիրը պատմության գիրկն է անցել», - նշեց մասնագետը:

«Ես արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տեսել հիպերխթանման ծանր կամ նույնիսկ միջին ձեւը: Երբեմն պատահում են հիպերխթանման թեթեւ ձեւեր, բայց ոչ ավելին, քանի որ մենք աշխատում ենք միջազգային ուղեցույցներով, որոնք օգնում են խուսափել նման խնդիրներից ու բարդացումներից», - իր հերթին նշեց «Աստղիկ» ԲԿ վերարտադրողականության բժշկությանբաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը:

 

Աղբյուր

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program