Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամփոփում է տարին

Society

85 տարի մանուկների և պատանիների շրջանում ընթերցանության քաղաքականություն իրականացնող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը շարունակում է հավատարիմ մնալով իր առաքելությանը:

Մանկական գրադարանն  ամփոփելով 2018 թվականի գործունեության արդյունքները, այս տարի, ինչպես նախորդ տարիներին, իր առաջնային խնդիրն է համարել ինչպես երեխաների հետ աշխատանքն, այնպես էլ բովանդակային  ընթերցանության և գրքի շուրջ հաղորդակցության միջավայր ստեղծելը. մշակութային միջոցառումները, հանդիպումները, գրքերի շնորհանդեսները և համանման այլ միջոցառումները, որոնք, ինչպես միշտ, գրադարանի բնականոն աշխատանքն են և միտված են ընթերցանության խթանմանը և մանկական գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

 

Տարեսկզբին ամփոփվեց միջազգային մանկական ստեղծագործական ծրագիրը, որը մեկնարկել էր 2017-ին

Տարեսկզբին ամփոփվեց «Իմ տնային գրադարանը» միջազգային մանկական ստեղծագործական ծրագիրը, որը մեկնարկել էր 2017 թվականին: Ծրագրի նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին ինքնուրույն ուսումնասիրությամբ կարևորելու գիրքն ու ընթերցանությունը, որին մասնակցում էին ինչպես Խնկո Ապոր անվան ազգային մանկական, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի, Ղազախստանի՝ Ալմաթիի ԳԿՀ-ի քաղաքային կենտրոնական, Ուկրաինայի Խերսոնի մարզային մանկական գրադարանները, ինչպես նաև Մերձդնեստրի «Տրիասպոլ քաղաքի ԳԿՀ»-ն:

 

Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գրադարանային ասոցիացիայի» և ՀԱԱ-ի հետ համատեղ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ՝ փետրվարի 17-21-ը գրադարանը կազմակերպեց «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը»:

Միջոցառմանը մասնակցում էին «Զանգակ», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Մարի», «Ծիծեռնակ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները  և այլ կազմակերպություններ: Տոնավաճառը միտված էր մանկապատանեկան գրքի նորությունների իրազեկմանը և երեխաների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն սերմանելուն: Այն ուղեկցվեց անհատական և խմբային այցելություններով, գրքերի տեսությունների և զրույցների շարքերով, էլեկտրոնային ծանոթացումներով, երաժշտական ունկնդրումներով, էքսկուրսիաներով:

Տոնավաճառի շրջանակներում իրականացվել են մուլտդիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն: Վերջին տարիների ավանդույթի համաձայն տոնավաճառի շեշտադրումներից էր «Նվեր զինվորին» ակցիան, որը մեկնարկեց «Գիրք նվիրելու օրը»: Այցելուները ընծայագրերով գրքեր նվիրաբերեցին հայ զինվորներին: Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվեցին թումանյանական մոտիվներով հեքիաթունկնդրումներ և մուլտդիտումներ, նոր գրքի ստեղծման և ձևավորման վարպետության դաս, թատերական ներկայացում, ինտելեկտուալ և գրական խաղեր, «Թումանյանը երգերի մեջ» խորագրով ունկնդրումներ:

 

Այցելություններ և հանդիպումներ

Միջոցառման ժամանակ շեշտադրված էին գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում փոքրիկներին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան: Փոքրիկ գրքասերները չեխական բանահյուսության միջոցով ծանոթացան եվրոպական երկրի սովորույթներին:

Արգենտինայի Հանրապետության դեսպան Գ. Ուրրիոլաբեիտիան բացի պատմվածքից  երեխաներին ներկայացրեց նաև «Programa Sur» ծրագիրը: «Արևիկ» հրատարակչության տնօրեն Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց ամերիկացի գրող, մուլտիպլիկատոր Շ. Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» գիրքը:

Երեխաների համար հեքիաթներ ընթերցեցին  նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և  Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հյուպատոս, գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամին:

Դիվանագետների հետ համագործակցությունը նպաստում է երեխաների շրջանում օտար լեզուների և մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճին, փոքրիկների դաստիարակությանը հանդուրժողականության մթնոլորտում:

Տոնավաճառի շեշտադրումներից էր «Մայրենի լեզվի» միջազգային օրը և ամենամյա տոնավաճառն ամփոփվեց նշանավորող հետաքրքիր միջոցառումներով: Փոքրիկներին հանդիպեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Իրականացվեց մայրենիին նվիրված պոեզիայի ժամ, գրքի շնորհանդես, զրույցներ, գրական խաղ, ընտանեկան ընթերցանություն, թեմատիկ ունկնդրումներ և մուլտդիտումներ…

Տոնավաճառի հնգօրյակում իրականացվեց 12 մշակութային միջոցառում, մասնակցեց 65 դպրոց և շուրջ 5000 այցելու:

 

Մանկական գրադարանի ապրիլյան անակնկալները

Մարտի 7-ին գրադարանն իր հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հյուրընկալեց ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին, ով «ամենակրտսեր լսարանին» ներկայացրեց իր հեղինակած «Չար տնակի հեքիաթը», որն այնուհետև գրադարանի կողմից հրատարակվեց և նվիրաբերվեց Հայաստանի գրադարաններին։ Գրքի թատերականացված շնորհանդեսը գրադարանում ևս դրական արձագանք և բազմաթիվ այցելուներ ունեցավ:

Ինչպես միշտ, գրադարանի ուշադրության ծիրում էին գրադարանային «Շաբաթները»: Ապրիլի 2-6-ը իրականացվեց «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակն էր նպաստել մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը, որին մասնակցեցին մանուկները, պատանիները, մանուկների համար ստեղծագործող արվեստագետները:

Իրականացվեցին նաև գրողների հետ հանդիպումներ, վիկտորինաներ, մանկական երգերի ունկնդրումներ, տարվա հոբելյանների մասին ծանոթացումներ, տարաբնույթ միջոցառումներ: Ճեմասրահում բացվեց գրադարանի նկարչական ստուդիայի սաների ճապոնական մոտիվներով «Համատեղում» խորագրով ցուցահանդեսը, կազմակերպվեցին ընտանեկան ընթերցանության օրեր, «Աշխարհի հեքիաթները» խորագրով հեքիաթապատումներ, կինո և մուլտդիտումներ:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվեց «Ֆրանսիացի կոմպոզիտորներ» ցուցահանդեսը և «Ֆրանսիա՝ երազանքների երկիր» երկլեզու միջոցառումը: Մասնակցեցին հարյուրավոր աշակերտներ, տասնյակ մանկավարժներ, գրողներ, ուսանողներ, գրքասերներ, արվեստագետներ:

Ապրիլի 16-23-ը Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ նշվեց «Ազգային գրադարանային շաբաթը», որը նվիրված էր «Մայիսյան հերոսամարտերին» և «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին: Այս առիթով ևս կազմակերպվեցին ցուցահանդեսներ, հանդիպումներ, գրքերի քննարկում, թատերական ներկայացում, հեքիաթապատումների, գրքերի տեսությունների, զրույցների շարքեր, համանման միջոցառումներ և մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ:

 

Միջազգային համագործակցություն

Կրթական  ծրագրերի առումով ևս նշանակալի էին «IBBY Հայաստան» ՀԿ-ի «IBBY Yamanda» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված վարպետության եռօրյա դասը՝ հայ հրատարակիչների համար: Դասընթացը վարեց Գերմանիայից ժամանած Ֆլորիան Էնդրյուսը, ով   հրատարակչության ոլորտում իր բազմամյա փորձառությունն ու գիտելիքը փոխանցեց գրաշուկայի ազդեցության, հրատարակչական հնարավորությունների, նոր նախագծերի և շուկաներ նվաճելու գաղափարների վերաբերյալ:

Հայ հրատարակիչների մասնակցությամբ տեսագործնական դասը 5-րդն էր, 4-ն իրականացվել են նախորդ տարիներին: Նրա արդիական հարցադրումները՝ ոլորտի ծրագրերի գնահատումից մինչև արդյունք, վերլուծության  ներառում և այլն՝ իմի բերեցին դասընթացի ողջ նպատակը:  Տեսագործնական դասի շրջանակում՝ արդի գերմանական մանկական հրատարակչությունների հաջողված փորձը փոխանցվեց նաև հայ հրատարակիչներին՝ նպաստելով գործընթացի հաջողությանը Հայաստանում:

ՀԳԱ-գրադարան փոխգործակցությամբ, ՀՀ մարզային գրադարանների աշխատակիցների համար հունիսին իրականացվեց «Գրադարանային հավաքածուների համալրման» թեմայով խորհրդակցություն: Հուլիսին IFLA-ի «Համաշխարհային տեսլական» քննարկումների շրջանակում իրականացվեց «Մեր տեսլականը, մեր ապագան» թեմայով սեմինարը, որտեղ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը ներկայացրեց ծրագրի նախապատմությունը, նպատակները:

 

Այլ միջոցառումներ, որոնք ևս շատ կարևոր էին

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրվածմանկական գրադարանում  կազմակերպվեց թատերականացված միջոցառում, որը մեկնարկեց գրադարանի ընթերցողների և թատերական խմբակի ղեկավար՝ Ա. Ավետիսյանի ու Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սաների բեմելով: Առաջին Հանրապետության հիմնադրման պատմությամբ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Ա. Մանուկյանի և Սարդարապատի ճակատամարտի զորավարների կերպավորումներով՝ պատանիները կրկնակի արժևորեցին մայիսյան հաղթանակները և հայ պետականության սկզբնավորումը:

Հունիսի 1-ին՝ ավանդույթի համաձայն հատուկ շուքով նշվեց  նաև «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»: Երեխաների օրը մեկնարկեց մանկական գրքի բացօթյա տոնավաճառով և նկարչությամբ գործընկերներ «Արևիկ» հրատարակչություն, «ԱրտԲրիջ» գրախանութի մսնակցությամբ: Բացօթյա միջոցառումներին զուգահեռ գրադարանում հանդես եկան «Հասմիկ» մանկական թատրոնի,  Ս. Դևոյանի մշակույթի կենտրոնի և Օրբելյանի արվեստի դպրոցի սաները: ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցը բացօթյա ընթերցանությամբ ամփոփեց օրը:

Արդեն 2-րդ տարին է՝ գրադարանը երեխաների ամառային ժամանցը կազմակերպում է գրադարանի համար նոր ձևաչափով՝ «Ամառային դպրոցով»: 2018-ին գրադարանի «Ամառային դպրոց» է այցելել 8 տասնյակ երեխա Երևանից և արտերկրից, ովքեր հնարավորություն են ստացել հասակակիցների հետ շփվել և գիտելիքներ ստանալ իրենց համար անսովոր միջավայրում:

Գրադարանի 2018 թ. գործունեության շեշտադրումներից էր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Թվարկվածներին հավելենք նաև ֆրանսիացի գրող, հեքիաթագիր Շ. Պերրոյի 390-ամյակին նվիրված գրական-թատերական միջոցառումը և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ հոկտեմբերի 10-13-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  գրադարանի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոն գրքի ցուցահանդես-վաճառքը:

Այս հարթակում ներկայացված էին 13 հրատարակչության և 1 գրատան ֆրանսերեն և ֆրանսերենից թարգմանված գրքեր: Ֆրանկոֆոն գրքի ցուցահանդեսով ամփոփվեց գրադարանի մասնակցությամբ տարվա ընթացքում Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը:

 

Մանկական գրադարանը դարձավ 85 տարեկան

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2018 թվականին նշում էր հիմնադրման 85-ամյակը: Այն նշանավորվեց հոկտեմբերի 15-21-ն իրականացված հոբելյանական ծրագրով, որի նպատակն էր արժևորել գրադարանի 85-ամյա գործունեությունը և նշանակությունը մանկապատանեկան գրքի հանրայնացման և ընթերցանության խթանման գործում:

Շաբաթն առանձնացավ թեմատիկ ցուցահանդեսներով, գիտագործնական կոնֆերանսներով. կազմակերպվեցին պոեզիայի ժամեր, հանդիպումներ, ֆլեշմոբ, գրական և թատերականացված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, այցելություններ Հայաստանի մշակութային վայրեր…

Հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեցին ոլորտի մասնագետներ և մանկագիրներ Շվեյցարիայից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄԷ-ից և Իրանից: Օտարազգի հյուրերի մասնակցությամբ գրադարանում և Հայաստանի գրողների միությունում իրականացվեցին կլոր-սեղան քննարկումներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, ինչպես նաև հոբելյանին նվիրված հանդիսություն-ընդունելություն՝ գրադարանի հարթակում և ճեմասրահում: Հյուրերի թվում էին ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Ն. Սարգսյանը, Կ. Դեմիրճյանի այրին, պետական գործիչներ, նշանավոր արվեստագետներ, մտավորականներ, գրողներ…

Ուշագրավ էին գիտագործնական հանդիպումները, որոնց ընթացքում  զեկույցով հանդես եկան  օտարազգի մասնագետները. «IBBY, IFLA, IAML համագործակցության հեռանկարները» կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գրադարանների տնօրեններ, ոլորտի երիտասարդ մասնագետներ: Շաբաթն ամփոփվեց՝ օտարազգի հյուրերի մասնակցությամբ Տավուշի տարածաշրջանի Աչաջուր սահմանամերձ համայնքի մշակույթի տուն այցելությամբ և հեռանկարային գործակցության քննարկումով:

 

Հայ-չինական համագործակցության շրջանակներում

Տարվա դիտարժան միջոցառումներից էր «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը» խորագրով վարպետության դասը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին: Գրադարանի «Չինական անկյունը», որը պարբերաբար անդրադառնում է չինական մշակույթին և ավանդույթներին միջոցառումն իրականացրեց Հայ-ռուսական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի հետ. չին դասախոսները ներկաներին ծանոթացրեցին չինական խոհանոցի հիմնական կերակուրներին: Թեմատիկ տեսանյութի ցուցադրությամբ ներկայացվեցին չինական խոհանոցի ավանդույթներն ու առանձնահատկությունները: Ներկաները մասնակցեցին չինական թեյախմությանը և համտեսեցին չինացիների պատրաստած ազգային ուտեստները:

Տարվա զանգվածային միջոցառումների շարքն ամփոփվեց դեկտեմբերի 14-ին. գրադարանում կազմակերպվեց մանկապատանեկան գրքերի շնորհանդես-վաճառք, որը նվիրված էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85,  «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25 և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100- ամյակներին: Գրքերի շնորհանդես-վաճառքի շրջանակում կազմակերպվեցին «Էդիթ Պրինտի» նոր գրքերի շնորհանդեսներ, 2-օրյա տոնավաճառ,  տիկնիկային ներկայացում, հեքիաթապատում, կինոդիտում:

Նշվածներին և ավանդական տարատեսակ միջոցառումներին զուգահեռ գրադարանն անդրադարձավ տարվա հոբելյաններին և տոներին՝ ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին, Բայրոնի 230, Էդ. Գրիգի 175, Շիրվանզադեի 160, Գ. Լորկայի 120, Վ. Սարոյանի 110, Մ. Կորյունի 105, Խ. Գյուլնազարյանի 100, մանկագիրներ Հոբոս Ապերի 110 և Լ. Սարգսյանի 80-ամյակներին… Ուշագրավ էին «Չինական անկյուն»-ում կայացած չինական հեքիաթների մոտիվներով հեքիաթապատում-նկարչություն ժամանակակից գործընթացը և չինական պոեզիային նվիրված միջոցառումը, հավելենք, որ գիտագործնական աշխատանքների շարքում գրադարանը ՌԴ մշակույթի նախարարության և Պետական  մանկական գրադարանի հրավերով 2018 թվականի սեպտեմբերին Մոսկվայում մասնակցեց նաև Ռուսաստանի մանկապատանեկան գրադարանների տնօրենների խորհրդակցության թեմատիկ միջոցառումներին և միջազգային փորձին նվիրված հանդիպմանը ներկայացավ զեկույցով:

 

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan