Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2018 թվականի ամփոփում․ 8 մարտական զոհ, 38 ոչ մարտական մահ և 38 վիրավոր

Society
Ստորև Ձեզ ենք ներկայացնում, 2018 թվականի ընթացքում ՀՀ ՊՆ, ԱՀ ՊԲ կողմից հայտարարված, ինչպես նաև ԶԼՄ-ներում հայտնված մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված և/կամ վիրավորված զինծառայողների միջադեպերը, վիճակագրությունը, հանգամանքները և տեղեկությունների աղբյուրները։ 
Ամիս Կորուստի տեսակը Զոհ մարտական պայմաններում Մահ ոչ մարտական պայմաններում Վիրավորներ*
Հունվար 1 4 4
Փետրվար 2 2 2
Մարտ 0 2 1
Ապրիլ 2 1 0
Մայիս 0 7 2
Հունիս 1 2 6
Հուլիս 0 2 1
Օգոստոս 0 4 2
Սեպտեմբեր 2 3 0
Հեկտեմբեր 0 1 1
Նոյեմբեր 0 6 8
Դեկտեմբեր 0 4 11
Ընդհանուր 8 38 38

* «Վիրավորներ» սյունակում մարտական և ոչ մարտական պայմաններում վիրավորում ստացած զինծառայողների դասակարգված չեն, քանի որ բոլոր միջադեպերի հանգամանքները լիարժեք պարզված չեն։ՀՀ ԶՈՒ մարտական և ոչ մարտական կորուստները 2018թվ. (հունվար- դեկտեմբեր) Հունվար - 1 մարտական կորուստ, 4 ոչ մարտական կորուստ (4 վիրավոր)Մարտական կորուստներ• Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի  Չիլինգարյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Ոչ մարտական կորուստներ•      Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնականտվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրայինզինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:•    Հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայող, Հրազդան քաղաքի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը: •   Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը :Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը. (Համացանցում շրջանառվողտեղեկությւնների համաձայն  Հարություն Խաչատրյանը ինքնասպանություն է գործել, իրավապահները քննում են հենց այս վարկածը): •         Հունվարի 27-ի, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Վիրավորներ•          Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել ՎաչեՉիլինգարյանը:Զինծառայողին օգնության շտապած ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը ևս հակառակորդի կողմից արձակածկրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել ենզինհոսպիտալ.  Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը և ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:•         Հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայողԱդիբեկ Միկոյանը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am կայքը:•          Հունվարի 18-ին Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էտեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։ Նրա վիճակը ծանր է։ Այսմասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է․ «Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն. Այսմասին տեղեկացնում է Razm.info կայքը:Փետրվար - 2 մարտական կորուստ, 2  ոչ մարտական կորուստ (2 վիրավոր)Մարտական կորուստներ•         Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցիցմահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ ՌազմիկիՔալանթարյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:•          Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Ոչ մարտական կորուստներ•          Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորականհոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:Այս մասինտեղակացնում է ՊԲ կայքը:•          Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւզինծառայող Ստեփան Սևակի  Ստեփանյանը: Նախնական տվյալներով զինծառայողըմահացել է հիվանդության պատճառով: Այս մասին տեղեկացնում են Aravot.am  և  Razm.info կայքերը:Վիրավորներ•          Փետրվարի 1-ին, ժամը 08։30-ի սահմաններում  43-ամյա ԳՀ.-ն դանակի տեղափոխվել է հիվանդանոց, թոքի հատվածում ստացած սուր կտրող-ծակող առարկայից ստացած վիրավորումից: Վիրավորվածը ՀՀ ՊՆ ավիացիայի զինծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը: •         Փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Համացանցում տարածված նյութերում չի նշվում զինծառայողի անունազգանունը, շրջանառվում է միայն, որ նա Կապանից է: Այս մասին տեղեկացնում է Aravot.am  կայքը:Մարտ- 0 մարտական կորուստ, 2 ոչ մարտական կորուստ (1 վիրավոր)Ոչ մարտական կորուստներ•          Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով,մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:•          Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալմանարդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն ՀամայակիՀարությունյանը: Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Վիրավորներ•          Մարտի 19-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող ում անուն ազգանունը չի նշվում:  Այս մասին տեղեկացնում է Aravot.am  կայքը:Ապրիլ- 2 մարտական կորուստ, 1 ոչ մարտական կորուստ   (0 վիրավոր)Մարտական կորուստներ•          Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակվածկրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված ՆարեկԳևորգի Հարությունյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը: •         Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Ոչ մարտական կորուստներ•          Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Մայիս - 0 մարտական կորուստ, 7 ոչ մարտական կորուստ, (2 վիրավոր)Ոչ մարտական կորուստներ•           Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետայինզինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Այս մասին տեղակացնում է ՊՆկայքը:•           Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ  դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Այս մասին տեղակացնում է ՊՆ կայքը:•          Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:Այս մասինտեղակացնում է ՊԲ կայքը:•          Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մարմինը՝ որովայնիշրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:Այս մասին տեղակացնում է ՊՆ կայքը:•          Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանումստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ ՀակոբիՀակոբյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:•           Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զինծառակող ՆարեկՃաղարյանը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:•        Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում,  ճանապարհատրանսպորտային պատահարիհետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկիպայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը:Այս մասինտեղակացնում է ՊԲ կայքը:Վիրավորներ•         Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցիցհրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ ՍեյրանիՊետրոսյանը: Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:•          Մայիսի 21-ին, Լոռու մարզում ավտովթարից վիրավորվել է ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, ում անուն ազգանունը չի նշվում,  նրա  կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:Հունիս- 1 մարտական կորուստ, 2 ոչ մարտական կորուստ,   (6 վիրավոր) Մարտական կորուստներ•          Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի  կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Այս մասինտեղակացնում է ՊԲ կայքը:Ոչ մարտական կորուստներ•          Հունիսի 22-ին մարտական դիրքում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։•          Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ  զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:Վիրավորներ•          Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի  կրակոցից հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:Այս մասին տեղակացնում է ՊԲ կայքը:•          Հունիսի 19-ին Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում  ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր 5  զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որոնց անունները  չի նշվում ։ Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:Արծրուն Հովհաննսիյանը հաստատել է այս լուրը Armenpress.am  կայքի հետ զրույցում:Հուլիս- 0 մարտական կորուստ, 2  ոչ մարտական կորուստ (1 վիրավոր)Ոչ մարտական կորուստներ•          2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը:Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։ •         Հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ուղևոր 29-ամյաԱրմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, նա ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր։ Այս մասին տեղեկացնում է  Shamshyan.com կայքը:Վիրավորներ •         Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:Օգոստոս - 0 մարտական կորուստ,         4 ոչ մարտական կորուստ (2 վիրավոր)Ոչ մարտական կորուստներ •         Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:•          Օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Վթարի հետևանքով վարորդ Արտակ  Գրիգորյանը տեղում մահացել է: Մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:•          2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:•          Օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի վարորդ Դավիթ Գասպարյանը մահացել է, ով հանդիասնում է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող: Ավտովթարի հետևանքով վիրավորվել են նաև 2 այլ ՊՆ զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com  կայքը:Վիրավորներ•          Օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ավտովթարիհետևանքով մահացել է 1 ՀՀ ՊՆ պայմանագային զինծառայող՝ Դավիթ Գասպարյանը, ինչպեսնաև 2 պայմանագրային զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ՝ Գ.Մկրտչյանը և Վ.Նազարյանը;Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:Սեպտեմբեր- 2 մարտական կորուստ, 3 ոչ մարտական կորուստ (վիրավոր 0)Մարտական կորուստներ•          Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:•          Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:Ոչ մարտական կորուստներ •         Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:•          Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: •         Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Այս մասին տեղկացնում է ՊԲ կայքը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը] հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։Հոկտեմբեր- 0 մարտական կորուստ, 1 ոչ մարտական կորուստ, (վիրավոր 1)Ոչ մարտական կորուստներ•          Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:Վիրավորումստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-իսահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:Դեպքի մանրամասները պարզելուհամար կատարվում է քննություն:Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:Դեպքի առթիվ առաջինկայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով(ինքնասպանության հասցնել) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այսմասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։Վիրավորներ •         Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված ՀայկԳրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:Նոյեմբեր- 0 մարտական կորուստ, 6 ոչ մարտական կորուստ (վիրավոր 8 )Ոչ մարտական կորուստներ •         Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացուհրազենային վիրավորում է ստացել ՊԲ  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկիժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Դեպքիմանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲկայքը:•          Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70մհեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով,ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:Դեպքիառթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ինմասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասի տեղեկացնում էՀՀ Քննչական կոմիտեի կայքը։•         Նոյեմբերի 7-ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ»մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էեկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի  հետևանքով մահացել  են շարքայինզինծառայողներ՝1.      Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան (1998թծնված),2.     Հրանտ Արայի Գասպարյան (1998թծնված),3.     Էդգար Արմենի Հունանյան (1998թծնված),4.     Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծ նված):  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:•         Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որԳեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի: Ով ավելի ուշ հայտնաբերվել էմահացած, նա պայմանագրային զինծառայող Մ.Հ -ն է ծնված 1994թվ: Այս մասին տեղեկացնում էRazm.info կայքը:Վիրավորներ •         Նոյեմբերի 7-ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի  հետևանքով մահացել  են 4 ժամկետային զինծառայողներ, տարբեր մարմնական վնասվածքներ ստացել են 8զինծառայողներ:Դեկտեմբեր- 0 մարտական, 4 ոչ մարտական (վիրավոր 11)Ոչ մարտական կորուստներ•          Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանիմարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրայինզինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, ՆորՆորքի զ/կ):Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: Այս մասինտեղեկացնւմ է ՀՀ ՊՆ կայքը:•          Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտականպատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին`Գյումրիի օդանավակայանից: Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է,լեռներում։ Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն Մայոր ՄանուկյանՄովսես։  Այս մասին տեղեկացնւմ է ՀՀ ՊՆ կայքը:•         Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասիպահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրայինզինծառայողներ: Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսիտակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ):  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:Վիրավորներ•       Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել պայմանագրային զինծառայողներ որոնցից 1-ը հայտնաբերվել է մահացած, իսկ 4-ը ստացել են մարմնական վնասվածքներ:   Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:•    Դեկտեմբերի 15-ին Արցախի զորամասերից մեկում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել։  Վիրավորում ստացած Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է News.am կայքը։   •     Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲզինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:Վիրավորում ստացած զինծառայողնանմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջինծանր:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասինտեղեկացնում է ՊԲ կայքը:•   Դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկումտեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորականհոսպիտալ։Վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ուՀրաչիկ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:•     Արտակարգ դեպք տեղի է ունեցել պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայողզինվորներից մեկի հետ։ Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյաԱրգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտիզինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է ԵրևանիՄուրացանի զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է Shamshayan.com  կայքը:•   Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն Սյունիքի մարզի N զորամասերից մեկից Երևանի կենտրոնական զինվոորական հոսպիտալ է տեղափոխվել Արմեն Հարությունյանը ձախ գոտկային շրջանում ստացած հրազենային վնասվածքով:•   Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության  նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։Հավելենք, որ 2017 թվականի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan