Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


1998-ին Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հանձնեց ՀՀ իշխանությունը, այսօր նրան է հանձնում երկրի ընդդիմությունը

Analysis
Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարում է իր իսկ ստեղծած համակարգի դեմ: Բայց արդյո՞ք պայքարում է: Պատմական փոքրիկ էքսկուրսը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական տարաբնույթ պարտիաները սկսել են հետ շրջել պատմության անիվը, այսինքն՝ դարձ ի շրջանս յուր: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հարթակը հարմարեցնում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, իսկ այդ փաստի վկայությունն է թեկուզ այն, որ այդ հարթակի վրա կամ հարակից տարածքներում տեղ են զբաղեցրել ոչ միայն քոչարյանական թևի կարկառուն դեմքերը, այլև հենց նրա հարազատները: Ինքը՝ առաջին նախագահը, կտրուկ փոխել է հռետորաբանությունը Քոչարյանի հասցեին, և նախկին անձնական վիրավորանքներով և սուր քննադատությամբ համեմված հայտարարություններին փոխարինելու է եկել առավել լոյալ բառապաշարը երկրորդ նախագահի նկատմամբ: Իսկ այն, որ այս արատավոր համակարգի հիմնադիրը Տեր-Պետրոսյանն է՝ անգամ ինքն է հրապարակային ընդունել, ավելին, ներողություն է խնդրել հայ ժողովրդից: «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով, քանի գնում, ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարհության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, եւ իսկապես գործել եմ, ապա խոստովանում եմ` սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին` սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն թույլ տվեք, օգնեք ինձ ձեզ ազատելու այդ փորձանքից»,- սրանք Տեր-Պետրոսյանի խոսքերն են՝ հնչած 2007 թվականի նոյեմբերյան հանրահավաքներից մեկում: Գրեթե միաժամանակ նա իր ներկայիս գլխավոր դաշնակցի՝ Ծառուկյանի հասցեին հանդես էր գալիս նմանատիպ սուր քննադատություններով՝ համեմելով դրանք անձնական բնույթի որակումներով, մինչդեռ այսօր պատկերը բոլորովին այլ է: Ինչ ստացվեց. երբեմնի, ըստ Տեր - Պետրոսյանի, հանցագործներն ու թալանչիները մի դեպքում դարձան դաշնակիցներ, մյուս դեպքում՝ ընտրվեց լոյալ բառապաշար, ավելին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ շնորհակալ կլինի, եթե Քոչարյանը զուգահեռաբար պայքարի սարգսյանական ռեժիմի դեմ, մի ռեժիմ, որի հիմնադիրը իր իսկ խոստովանությամբ առաջին նախագահն է, իսկ շարունակողն ու զարգացնողը՝ նույն Քոչարյանը: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր... Այժմ էլ Սերժ Սարգսյանն է սկսել իր պարտիան՝ այս պայքարից փորձելով պոկել Ծառուկյանին: Թեև այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փորձում էր ինքն իրեն հույս տալ, թե Սերժ Սարգսյանի առաջարկը եռյակին իրենց հանրահավաքներից վախենալու արդյունք է, սակայն դրանով, միևնույն է, ՀԱԿ-ը իրավիճակը չի փրկում, քանի որ հանրահավաքներից վախենալու համար նախ պետք է այդ հանրահավաքները լինեն, իսկ դրանք այլևս չկան Գագիկ Ծառուկյանի թեթև ձեռքով: Սերժ Սարգսյանն էլ, օգտվելով իրադրությունից և ճիշտ հաշվարկ անելով՝ իր առաջարկով ՀԱԿ-ին ուղարկեց վաստակավոր թոշակի: Այսինքն, «ռեժիմը խուճապի մեջ է» հայկական սերիալը մոտեցավ իր ավարտին. Չկան հանրահավաքներ, չկա ընդդիմություն, չկա խուճապ և մեր մեջ ասած՝ չի էլ եղել: Բայց այս ամենը միայն Ծառուկյանի և Սարգսյանի ջանքերով չէր, այստեղ մեծ էր նաև ՀԱԿ-ի առաջնորդի լուման: Այո, ոչ պակաս նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով սկզբնական շրջանում կարծես թե միավորված ոչ իշխանական հատվածը, կամաց-կամաց հիասթափվելով ԼՏՊ-ի բռնած ուղղությունից, ինչպես նաև արդեն ծիծաղելի «քաղաքագիտական վերլուծություններից»՝ սկսեց կազմաքանդվել: Մի մասը դարձավ ջղաձգվող, մի մասը՝ մարգինալ, մի մասն իսկապես ջղաձգվեց, մնաց հիմնականում ԲՀԿ-ն: Այսինքն,Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին շախմատային մարտավարություն կիրառելով՝ ընդդիմադիր հարթակը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, կարիք չկա նորից հիշեցնելու ԲՀԿ-Քոչարյան սերտ կապի մասին: ԲՀԿ-ն էլ, ինչպես արդեն հասկացանք, Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի, ծայրահեղ քայլերի չի գնա, նույնիսկ ընդդիմություն չի դառնա, այլ կմնա իրենց ձեռնտու ինչ-որ միջանկյալ ֆորմատում, մասամբ կհամագործակցի իշխանությունների հետ՝ ձեռք բերված կոմպրոմիսի արդյունքում, և այդպես ժամանակ կձգի մինչև 2018թ՝ հող նախապատրաստելով Ռոբերտ Քոչարյանի բացահայտ վերադարձի և առաջադրման համար: Այսպիսին կարող է լինել ԲՀԿ-ի սցենարը, իսկ ԼՏՊ-ն այստեղ շատ հաջող կերպով փաստորեն կատարեց ընդդիմության հանձնում-ընդունումը Քոչարյանին: Եթե հիշում եք՝ 1998-ին էլ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հանձնեց երկրի իշխանությունը, այսօր նրան է հանձնում երկրի ընդդիմությունը. այսինքն՝ Քոչարյանին անընդհատ ինչ-որ բան հանձնելը Լևոնի մոտ արդեն սովորություն է դառնում: Հետաքրքիր է, հաջորդ անգամ ի՞նչը պետք է հանձնի, եթե, իհարկե, դեռ հանձնելու բան ունի:
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California