Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաքվի և Սումգայիթի ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

Քսանինը տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում էին հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, բռնությունները: Բաքվում հայերի հանդեպ ջարդեր իրականացվել են նաև նախորդ տարիներին՝ 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Բաքվում ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի [1]:

Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը:

Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևերը Բաքվի և Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի ջարդերը (pogrom) և Բաքվի ջարդերը (massacre) դատապարտող երեք բանաձև: Բանաձևերում կոչ է արվում ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ուշագրավ է, որ 1990թ. հունվարի 18-ի բանաձևով՝ ԽՍՀՄ զորքերը Բաքու մտցնելուց մեկ օր առաջ կոչ է արվում Եվրահանձնաժողովին և Եվրոպական Խորհրդին ԽՍՀՄ իշխանություններին ներկայացնել բանաձևը և վստահ լինել «որ նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար»:

1990թ. հունվարի 18-ի բանաձևում [2] Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող ջարդերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, ինչի հետևանքով, նախնական հաշվարկներով, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ, որոշ հայեր մահացել են, մասնավորապես, դաժան պայմաններում: Բանաձևում նաև դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում նաև հղում է կատարվում 1988թ. հուլիսի 7-ին ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձևին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը և Բաքվում հայերի դեմ բռնությունները:

Բանաձևով Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին կոչ է արվում բողոք ներկայացնել Խորհրդային իշխանություններին՝ վստահ լինելու, որ.

  • Վերջիններս հրահանգել են անմիջապես և ամբողջովին վերացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
  • Նրանք գտնեն տևական քաղաքական լուծում ԼՂ հակամարտության համար:
  • Որ նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար:
  • Որ նրանք երաշխավորում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժման ազատությունը, գույքի և մարդկանց անվտանգությունը:
  • Որ հայերի դեմ իրականացված ջարդերի հանգամանքները, մասնավորապես, Սումգայիթի և Կիրովաբադի (Գանձակ), ամբողջությամբ բացահայտված են:

Հարկ է նշել, որ Բաքվում ապրող հայերի դեմ բռնությունները և ջարդերը 1990թ. հունվարին չեն սկսվել: Նշված բանաձևը, ինչպես նաև ավելի վաղ՝ 1988թ. հուլիսի 7-ի Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը [3] փաստում են, որ Բաքվում հայերի դեմ բռնության գործողություններ իրականացվել են դեռևս 1988 թվականից սկսած: Բազմաթիվ ականատեսների վկայությունները ևս ցույց են տալիս, որ հայերի նկատմամբ բռնություններ, ունեցվածքից նրանց զրկելու, հարկադիր տեղահանելու, սպանելու բազմաթիվ դեպքեր գրանցվել են նաև 1989թ. [4]:

1987թ. բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ «վատթարացող քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է Սումգայիթում հակահայկական ջարդերի և Բաքվում բռնության գործադրման լուրջ դեպքերի՝ ինքնին սպառնում է Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը»: Բանաձևում նաև նշվում է հետևյալը.

Կոչ է արվում խորհրդային իշխանություններին ապահովել այդ պահին Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի անվտանգությունը և համոզվել, որ հայերի դեմ ջարդեր հրահրած (դրդած) կամ դրանց մասնակցած և մեղավոր ճանաչված անձինք կպատժվեն ԽՍՀՄ օրենքներին համապատասխան:

Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ ինքնավար մարզի հայ բնակիչների դեմ բռնություններին, ԼՂ բնակչության պահանջներին.

  • Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ ցուցարարների դեմ բռնությունները,
  • Սատարում է Հայաստանի Խորհրդային Հանրապետության հետ վերամիավորվելուն ուղղված հայկական փոքրամասնության պահանջը:

Ինչպես տեսնում ենք, չնայած 1988թ. բանաձևում արդեն իսկ Եվրոպական Խորհրդարանը փաստում էր, որ Ադրբեջանում ապրող հայերի կյանքին և գույքին վտանգ է սպառնում, սակայն Խորհրդային Ադրբեջանում այդ կանխելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվել, ինչը ևս հանգեցրել է 1990թ. հունվարի ջարդերին:

Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարևոր բանաձև [5] Եվրոպական Խորհրդարանն ընդունել է 1991թ. մարտի 14-ին: «Հայաստանի շրջափակման և այնտեղ մարդու իրավունքների [հետ կապված] իրավիճակի» վերաբերյալ բանաձևում նշվում է, որ «300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի և Սումգայիթի ջարդերը (massacres)), ծայրահեղ աղքատության մեջ են և անհապաղ օգնության կարիք ունեն»:

1990թ. մայիսի 14-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում Բաքվի հայկական ջարդերին անդրադարձել և այն «պոգրոմ» է անվանել նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Վինիֆրեդ Էվինգը: Նա մասնավորապես նշել է [6], որ Ադրբեջանի Բաքու քաղաքում «իսլամական վերածնունդը և հայերի դեմ ջարդերը հրեաներին ստիպել են լքել [երկիրը]»: Այստեղ, մասնավորապես, ուշագրավ է «իսլամական վերածնունդ» ձևակերպումը, որը ևս, ի թիվս վերը նշված և այլ գործոնների, հանգեցրել է Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ ճնշումների: Նկատենք, որ 1990թ. հունվարի 13-ին Բաքվի Լենինի հրապարակում «Ժողովրդական ճակատ»-ի կազմակերպած ցույցում [7] Ա. Էլչիբեյի հետ միևնույն հարթակից ելույթ է ունենում նաև մի կրոնական գործիչ, որը խոսում է, մասնավորապես, «մուսուլման բնակչության դեմ իրականացված ճնշումներից», հայտարարում, որ «բոլոր մուսուլման երկրները Ադրբեջանի կողքին են», բացասական հայտարարություններ հնչեցնում քրիստոնյաների հասցեին: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի բնակիչների զգալի հատվածը, այդ թվում՝ հայերը, կազմում էին քրիստոնյա բնակչությունը, նմանատիպ հայտարարությունները ևս կարող էին հրահրել Ադրբեջանի իսլամադավան բնակչությանը բռնի գործողությունների դիմել այլ դավանանքի ներկայացուցիչների, մասնավորապես, քրիստոնյաների նկատմամբ:

ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի տնօրենի հայտարարությունը

Ադրբեջանի տարածքում հայերի դեմ կազմակերպված ջարդերին և բռնություններին անդրադարձել են նաև մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ: Բացի այդ, 2002թ. փետրվարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում թեմային ծավալուն անդրադարձ է կատարել [8] ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆրելիքը: Նա մասնավորապես անդրադարձել է Մոսկվայում ապրող, Ադրբեջանից գաղթած հայ փախստականներին: Նշվում է, որ 2000թ. դեկտեմբերին Մոսկվայում եղել է նշված խմբին պատկանող մինչև 2000 հայ փախստական, որոնք Բաքվից տարհանվել են 1990թ. հակահայկական ջարդերի հետևանքով: Ֆրելիքը նաև նշել է, որ Ադրբեջանից շուրջ 200 հազար հայ փախել է Հայաստան, և միայն հետո են խորհրդային զորքերը Մոսկվա տարհանել համեմատաբար ավելի քիչ թվով հայերի: Նա քննության է առել Մոսկվա տարհանված հայերի կարգավիճակը, նրանց խնդիրները, խոսել այն սոցիալական ծանր պայմաններից, որում նրանք հայտնվել են ջարդերի հետևանքով: Հարկ է ավելացնել, որ բազմաթիվ հայեր Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերի, Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումների հետևանքով ապաստան են գտել նաև այլ երկրներում: Այդ թվում՝ ավելի քան 55 հազար հայ ապաստան է գտել Միացյալ Նահանգներում [9]:

Նշված հայտարարությունների, փաստաթղթերի մեծ մասում Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված բռնությունները, սպանությունները անվանում են «պոգրոմ»: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի [10]՝ «pogrom-ը կրոնական, ռասայական կամ էթնիկական փոքրամասնությանը պատկանող անձանց կամ գույքի վրա ամբոխի հարձակումն է, որը թույլատրվել կամ իրականացվել է իշխանությունների թողտվությամբ»:

Թեև նշված եզրույթը ավանդաբար կիրառվում է հրեաների հանդեպ իրականացված ջարդերը նկարագրելու համար, սակայն երբեմն կիրառվել է նաև այլ նմանատիպ գործողությունները նկարագրելու նպատակով: Մասնավորապես, pogrom է անվանվում նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում հույների դեմ իրականացված ջարդը [11]: Հաշվի առնելով այն փաստը, որ բառի ծանրաբեռնվածությունը ենթադրում է նաև «ջարդերը իշխանությունների կողմից թույլատրելու կամ վերջիններիս թողտվությամբ իրականացնելու» իմաստ, չի բացառվում, որ Եվրոպական Խորհրդարանի բանաձևերը ևս արձանագրում են այդ փաստը:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ միայն Եվրոպայի Խորհրդարանի նշված երեք բանաձևերը արդեն իսկ ի ցույց են դնում այն իրողությունը, որ հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: 1988թ. Սումգայիթի ջարդերը և դրան Խորհրդային Ադրբեջանի այլ տարածքներում ևս հայերի հանդեպ հաջորդած բռնությունները հստակ քաղաքական և իրավական գնահատական չստանալու պատճառով հնարավորություն ստեղծեցին հայերի հանդեպ նոր բռնությունների և ջարդերի իրականացման համար: Անպատժելիության մթնոլորտը իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարին, երբ Բաքվում սպանվեցին բազմաթիվ հայեր, շատերը մահացան հարկադրված գաղթի ճանապարհին: 1990թ-ից հետո ևս հայերի հանդեպ բռնությունները և ճնշումները շարունակվեցին՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի գրեթե ամբողջական հայաթափում: Նշվածները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային կառույցների և պետությունների կողմից Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված ջարդերին համապատասխան գնահատական չտալը կարող են հանգեցնել հետագայում ևս նմանատիպ գործողությունների իրականացման:

Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank