Yerevan, 17.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ՎՏԲ» բանկը ոչ իրավաչափ ճանապարհով տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների մարում. «Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը

Society

Արձագանքելով տարբեր լրատվամիջոցներով և այլ եղանակներով շահագրգիռ հանրության շրջանում տարածվող ոչ հավաստի տեղեկություններին և անհամարժեք գնահատականներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին․

1․ Թեղուտի լեռնահանքային համալիրը ստեղծվել է «Վալլեքս» խմբի կենսագործած ներդրումային ծրագրի արդյունքում, որի ֆինանսավորման աղբյուրները եղել են ինչպես ներգրավված վարկային միջոցները, այնպես էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցները։ Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության մեկնարկից առաջ՝ 31.12.2014թ․ դրությամբ, ներդրումային ծրագրի վրա ծախսված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ $352 մլն, որից $308 մլն կատարվել է ՎՏԲ խմբի ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկի, իսկ $44 մլն` «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցների հաշվին:  Իր գործունեության ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վարկի գծով սպասարկման (մայր գումարի և տոկոսների մարումներ) և կոմիսիոն վճարների ընդհանուր գումարը 31.08.2018թ․ դրությամբ կազմել է շուրջ $110 մլն:

Չնայած այն հանգամանքին, որ շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն՝ Թեղուտի լեռնահանքային համալիրը գերժամանակակից, գիտելիքահեն ձեռնարկություն է, որն արդեն զգալի դերակատարում է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում և մեծ ներուժ ունի այդպիսի դերակատարում ունենալու նաև ապագայում։

2․ Շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման հետ կապված վերոնշյալ պատճառներով «Թեղուտ» ՓԲԸ-ն հարկադրված է եղել դադարեցնել համալիրի գործունեությունը, ինչի հետևանքով դժվարություններ է ունեցել ՎՏԲ բանկի վարկի սպասարկման հարցում: Այդ իրավիճակում բանկը տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների ամբողջական մարում։ Մեր գնահատմամբ, իր այդ իրավունքը բանկն իրացրել է ոչ իրավաչափ ճանապարհով։ Արդյունքում «Վալլեքս» խումբն այդուհետ հնարավորություն չի ունեցել մասնակցելու լեռնահանքային համալիրի կառավարմանը։

«Վալլեքս» խումբը ներկայում դատական կարգով վիճարկում է «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին տիրանալու իրավաչափությունը բանկի կողմից, սակայն անմիջականորեն  «Թեղուտ» ՓԲԸ նկատմամբ որևէ հայց չի հարուցել, և միտված չէ որևէ կերպ խոչընդոտելու լեռնահանքային համալիրի գործունեությունը։

Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալու «Վալլեքս» խմբի՝ ՎՏԲ բանկին պարտքի չափի մասին անհիմն գնահատականների հրապարակումից (օրինակ այն՝ որ խումբը բանկին պարտք է 380 մլն ԱՄՆ դոլար), քանի որ նման հայտարարությունները կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ գործի դատական քննության վրա։

3․ «Վալլեքս» խմբի ընկերությունները, տարիներ շարունակ լինելով Լոռու մարզի խոշորագույն տնտեսվարող ձեռնարկությունները, տարածաշրջանը համարել են իրենց սոցիալական պատասխանատվության տիրույթը և շահագրգիռ են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական իրադրության կայունացմամբ։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության ջանքերը ինչպես «Թեղուտ» ՓԲԸ, այնպես էլ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գործունեության վերսկսման ուղղությամբ և պատրաստակամ ենք համատեղելու ջանքերը ՀՀ կառավարության հետ միասին իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման գործում։

Տարածաշրջանում սոցիալական կայունության կարևորման վկայություններից է մասնավորապես այն, որ ամիսներ շարունակ չգործող և դեռևս վերագործարկման որոշակի հեռանկար չունեցող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ ամբողջ անձնակազմին «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից վճարվում է աշխատավարձ։ Սա պայմանավորված էր բացառապես Վալերի Մեջլումյանի սոցիալական պատասխանատվության զգացումով, և ոչ որևէ այլ գործոնի ազդեցությամբ։

 

Աղբյուր

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program