«Կարմիր թաշկինակներ»-ի ինկոգնիտոն
PoliticsՓարիզում այժմ էլ բողոքի ցույցի են դուրս եկել «Կարմիր թաշկինակներ» ակցիայի մասնակիցները: Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել ի նշան խաղաղության ու երկրում կարգուկանոնի հաստատման: Մասնակիցները «Ոչ բռնությանը: Հարգանք՝ մեր ինստիտուտներին» վանկարկություններ են հնչեցրել:
Ըստ հաշվարկների՝ բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 55 հազար քաղաքացի:
«Կարմիր թաշկինակներ» ակցիայի Facebook-ի էջից էլ տեղակում ենք, որ վերջիններս դեմ են «դեղին բաճկոնների» որդեգրած քաղաքականությանը, և պետական այրերից պահանջում են երկրում կարգ ու կանոն հաստատել: Ի դեպ՝ մոտ մեկամսյա բախումների հետևանքով զոհվել են 10 քաղաքացի: