Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այդքան նվիրյալների արյունից ծնված բանակը անպայման հաջողելու է. Դավիթ Տոնոյան

Այսպիսի համախմբված և միակամ ժողովուրդ, զորահավա¬քային այսպիսի պատ¬վար ունեցող բանակը անպայման հաջողելու է: Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին,  ելույթ ունենալով Հայոց  բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Նախարարն իր ելույթում,մասնավորապես, ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Վեհափա՛ռ Տեր,

մեծարգո՛ պարոն Վարչապետ, 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

պարոնա՛յք զինծառայողնե՛ր,

Հարգելի՛ հյուրեր

Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:

Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի կառուցման յուրօրինակ խորհրդանիշ:

Այսօր ցնծության, հպարտության, բայց միաժամանակ նաև ազ¬գա¬յին գիտակցության և սեփական ուժն ու կարո¬ղությունն արժևորելու օր է:

Կարծում եմ՝ բոլորս ունենք այդ երկակի զգացումը, մանավանդ, որ ներկաներից շատերի համար հայոց բանակը զավակի պես է, որի հետ քայլել ու քայլեցրել են: Ձեզանից շատերի կյանքը զուգահեռվել է այն հերոսական ու նշանավոր ժամանակաշրջանի հետ, որը կոչվում է Հայոց բանակի պատմություն:

Մեր Բանակն Արցախյան հաղթական հերոսամարտի ծնունդն է: Եվ ծննդյան օրից ի վեր, մինչ այս պահը, մեր երկրի եզերքները զենքով պաշտպանելու ամենօրյա խնդիրները մշտապես ուղեկցել են մեզ ու դեռ ուղեկցելու են առժամանակ: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է ամենուր` աշխատասենյակից մինչև հրամանատա¬րական կետ, կրթօջախից մինչև կրակա¬դաշտ, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր նաև վերհիշելու և վերագնահատելու օր է: Վերհիշելու այն բոլոր նվիրյալ մարդկանց, ովքեր իրենց փորձն ու գիտելիքն են ներդրել Բանակի կայացման գործում: Եվ, իհարկե, վերհիշելու մեր այն բոլոր ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքով են կերտել մեր այսօրն ու վաղվա իրավունքը` լինի դա Արցախյան ազատամարտում թե ամենօրյա մարտական ծառայության ընթացքում: Պատահական չէ, որ յուրա¬քանչյուր տարի մենք այս օրն սկսում ենք Եռաբլուրից: Փա՛ռք ու պատիվ նրանց և մեր խոնարհումը նրանց ծնողների ու հարազատների առջև:

Հարգելի՛ հյուրեր

2018 թվականի քաղաքական թեժ գարունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ հասարակու¬թյան ուշադրությունը բոլոր ոլորտներում և հատկա¬պես Բանակի հանդեպ չափա-զանց բարձր է, սպասելիքները՝ նույնպես: Սա պարտավորեցնող, բայց նաև հաճելի զգա¬ցում է: Զգացում, որը նաև լրացուցիչ լիցքեր է հաղորդում, որովհետև իրականում չափազանց բարձր է նաև ժողովրդի համախմբվածության աստիճանը, և այս տեսակե¬տից մեր թիկունքը չափազանց ամուր է:

Այս մթնոլորտն է նաև այն տեսանելի ձեռքբերում¬ների հիմքում, որոնք մենք ունեցանք անցած տարվա ընթացքում:

Մասնավորապես.

Քաղաքական հստակ ջանքերի և մեր զինված ուժերի հմուտ մարտավարության ու գործողությունների շնորհիվ ունեցանք բավականին հանգիստ առաջնագիծ:

Մենք այսուհետ ևս վճռական ենք լինելու մեր պատրաստության բարձր մակարդակով և կարգապահությամբ քաղաքական պայմանավորվա¬ծությունները պահպանելու, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործողություններով հակառակորդին մեր կամքը թելադրելու գործում:

Մեր կարգապահության և գիտակցության բարձր մակարդակի շնորհիվ մենք կարողացանք զինված ուժերը զերծ պահել քաղաքական զարգացումների և առաջին հերթին` ընտրական գործընթացների վրա ազդեցու¬թյու¬նից, ինչը լավագույնս դրսևորվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Զորակոչային գործընթացում մենք առավել ամրա¬պնդեցինք թափանցիկության և արդարության սկզբունք¬ները` բարձրացնելով բանակի նկատմամբ մարդկանց վստահության աստիճանը: Շատ կարճ ժամանակահատ¬վածում մենք նախադրյալներ ստեղծեցինք ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման, զինված ուժերում կանանց դերի բարձրացման, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտներում որակական առաջընթացի համար:

Մենք շարունակեցինք արդյունավետ հարաբերու¬թյուններ զարգացնել մեր դաշնակիցների և գործընկեր¬ների հետ, հարստացնել մեր սպառազինությունների զինանոցը, կյանքի կոչել ոչ միայն գործող պայմանավոր¬վածությունները, այլև հանդես գալ նախաձեռնություն¬ներով և ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք կոչված են առավել բարձրացնելու մեր դաշնակ¬ցային հարաբերությունների մակարդակը ու որոշակի ոլորտներում հակառակորդի նկատմամբ հասնելու որակական գերազանցության: Մարտունակու¬թյունը բարձրացնելու և որակական գերազանցության հասնելու նպատակով մենք վերանայեցինք մոտեցումները մարտական պատրաստության ծրագրերի նկատմամբ` սահմանելով նոր, հավակնոտ պահանջներ:

Այսօր մենք ավարտում ենք բանակի կառավարման համակարգի, ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխությունները, ընթացքում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու:

Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու բանակաշինության մեր ընթացքը` սերտորեն համագործակցելով օրենսդիր, դատական, տեղական ինքնա¬կառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական հանրության և հասարակական կազմակերպությունների հետ, նաև մշտապես հաշվի առնելով այն, որ անվտանգության սպառնալիքների շարունակական բնույթով պայմանավորված՝ ստիպված ենք լինելու պահել մեր բնակչության ու ռեսուրսների նկատմամբ միջազգային բոլոր չափանիշներով անհամաչափ մեծաքանակ բանակ:

Հետևաբար, առաջնային խնդիր ենք դիտարկելու ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառա¬յության կազմակերպման փոխլրացնող համակար¬գի շարունակական բարելավման քաղաքականությունը, նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և բանակաշինության գործում մեր քայլերն ուղղելու ենք համակողմանի ապահովման ու անձնակազմի կառավարման ոլորտնե¬րում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը:

Շարունակելու ենք աշխատել զինված ուժերի մար¬տու¬նակության բարձրացման վրա: Այս առումով հույժ կարևոր եմ համարում թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պարտաստությունը և թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հա-մալրումը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմական հետախուզությանը, մարտական հերթապա¬հությանը և անձնակազմի բարոյահոգեբանական պատ¬րաս¬տությանը` ձևավորելով այնպիսի կարողություններ, միջոցներ և եղանակներ, որոնք կապահովեն մեր հուսալի պաշտպանությունը, իսկ մարտական գործողությունների վերսկսման դեպքում` դրանք հակառակորդի տարածք տեղափոխելը:

Կառավարության իմ գործընկերների հետ մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանում ռազմական նշանակության արտադրանքի բավարար տեսակների ու քանակների արտադրության և արդիականացման կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային դերակատարների ներգրավմամբ:

Սրանք, իհարկե, փոքր մասն են այն ամենի, ինչ մենք անում ենք և պետք է անենք: Բայց բոլորիս համար նշանակալի այս օրը մենք պետք է ևս մեկ անգամ վերագնահատենք մեր Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված յուրաքանչյուրիս բացառիկ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ` նախարարից մինչև 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայող, և ամրագրենք, որ մեր բանակը պարզապես իրավունք չունի որևէ հարցում ընկրկելու և անպայման հաջողելու է՝ լինի մարտական հրաձգությամբ սահմանը պաշտպանելիս թե ուսում¬նական զորավար¬ժության ժամանակ, լինի սոցիալական ապահո¬վու-թյան թե կադրային քաղաքականության աշխատանք¬ներում, լինի ռազմական արդյունաբե¬րու-թյան թե համակողմանի ապահովման ոլորտներում:

Ամրա¬գրենք, որ այսպիսի հաղթական ավանդույթ¬ներ, այսպիսի հերոսական ժառանգություն ունեցող և այդքան նվիրյալների արյունից ծնված բանակը անպայման հաջողելու է:

Եվ ամրագրենք, որ այդպիսի համախմբված և միակամ ժողովուրդ, զորահավա¬քային այսպիսի պատ¬վար ունեցող բանակը անպայման հաջողելու է:

Մեր ապագայի տեսլականի մասին շատ ենք զրուցել, քննարկել շատերիդ հետ: Այսօր, քան երբևէ, առկա են այդ տեսլականը իրականություն դարձնելու բոլոր նախադրյալները: Մենք գիտե՛նք մեր աշխարհագ¬րու¬թյունը, գիտե՛նք մեր հարևաններին, մեր բարեկամներին ու հակառակորդներին, գիտե՛նք նաև մեզ և գիտե՛նք, թե ինչ ենք շարադրելու մեր պատմության մատյանում, ու վստահեցնում եմ, որ այդ էջերը գրվելու են այնպես, որ խմբագրման կարիք երբևէ չունենան:

Ավելի քան վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և անպայման հաջողելու ենք, եթե պահպանենք զգոնությունը և ժամանակ չկորց¬նենք, այլ աշխատենք օրնիբուն:

Հայտնի միտք կա` «Պատերազ¬մում ժամանակը հաշվարկ¬վում է վայրկյաններով», իսկ մեր իրավիճակը ոչ մի կերպ «խաղաղ» չես անվանի:

Շնորհավորելով բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ ուզում եմ հատ¬կա¬պես ողջունել պարգևատրվածներին ու նշել նաև, որ այս օրերին հանձնվող բոլոր՝ թե՛ պետա¬կան, թե՛ գերա¬տես¬չական պարգևները ՀՀ զինված ուժե¬րի զարգաց¬մանը ա-վանդ բերած զինծա¬ռայող¬ներին ու անհատներին, Հայ¬րե¬նիքի սահման¬ների պաշտպանության մարտերում աչքի ընկած մարտիկներին ՀՀ ռազմաքաղա¬քա¬կան ղեկավարության գնահ¬ա¬¬տա-կանն են, բայց կար¬ծում եմ, որ այդ պարգև¬ները պիտի ընկալվեն որպես առաջին հերթին ժողովրդի կողմից շնորհված, որովհետև դա է բոլորիս աշխատանքի ամենակարևոր ու բարձր գնահատականը:

Սիրելի՛ հյուրեր

Մեր նշանաբանն է` «Անել առավել, քան».

առավե՛լ, քան պահանջված է,

առավե՛լ, քան ընդունված է,

առավե՛լ, քան պատկերացնում ենք,

առավե՛լ, քան ունենք,

Եվ առավե՛լ, քան կարող ենք:

Եվ այսպիսով՝ ծառայում ենք ժողովրդին և անում ենք  ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...

Շնորհակալ եմ»։

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration