Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փորձելու եմ պատվով իրականացնել առաքելությունս. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտից օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական ելույթներին զուգահեռ ծավալել է նաեւ պետական եւ հասարակական լայն գործունեություն։ Նա ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, իսկ վերջերս՝ նաեւ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ ամենի շուրջ էլ «ՀՀ»-ն զրուցեց օրենսդիր մարզիկի հետ։

Դժվար չէ՞ օլիմպիական բարձունքը գրոհելու պատրաստվող մարզիկի համար ստանձնել նաեւ պետական եւ հասարակական գործունեության նման բեռ։
 
Անշուշտ, բարդ է լինելու, բայց դա որոշ առումով նաեւ մարտահրավեր է՝ մեծ պատասխանատվություն հասարակության եւ պետության հանդեպ։ Առավել եւս, որ մեծ քաղաքականությունում եւ օրենսդիր գործունեության ոլորտում առաջին քայլերս համադրվելու են օլիմպիական խաղերին մասնակցելուն միտված ջանքերով։ Այնպես որ, փորձելու եմ պատվով իրականացնել ստանձնածս դժվարին առաքելությունը։ Ունեմ ներքին համոզմունք՝ վստահություն, որ կարողանալու եմ հաջողել, քանի որ առաջին անգամ չեմ բախվել նման իրավիճակի։ Նախկինում էլ համադրել եմ ուսումն ու սպորտը եւ դա արել հավուր պատշաճի։ Համաձայն եմ, որ ուսումն ու քաղաքականությունը չի կարելի համեմատել, սակայն նաեւ գտնում եմ, որ աշխատանքի ճիշտ ծրագրման, նվիրվածության եւ մեծ ցանկության դեպքում կարելի է արդյունքի հասնել տարբեր ոլորտներում։ Համենայն դեպս, եթե զգայի, որ այդ ամենը խանգարելու են իրար՝ հաստատ կհրաժարվեի, քանի որ միշտ ձգտում եմ լավագույնս կատարել այն աշխատանքը, որին ձեռնամուխ եմ լինում։

Լինելով միջազգայնագետ՝ ընդգրկվել եք ԱԺ կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Ընտրությունը պայմանավորվա՞ծ է նաեւ մարզիկ լինելու հանգամանքով։
 
Այդ հարցում դերակատարում ունեցան մի քանի գործոններ։ Ելնելով հանձնաժողովները ճիշտ ձեւավորելու սկզբունքից՝ բոլորս ընտրեցինք այնպիսի ոլորտներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր մասնագիտական գործունեությանը։ Ներկայացրել էի այս եւ արտաքին կապերի հանձնաժողովում ընդգրկվելու հայտ։ Կարելի է ասել, մարզաշխարհի միակ ներկայացուցիչն եմ օրենսդիր մարմնում, իսկ սպորտի ոլորտն ընդգրկուն է եւ, ցավոք, դեռ օրենսդրական շատ կարգավորումների կարիք ունի։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում ոչ մասնագետին դժվար է պատկերացում կազմել բոլոր խնդիրների մասին։ Ամեն դեպքում, դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան այն մարդուն, որը ներսից ծանոթ է հիմնական խնդիրներին։ Բացի այդ, արտաքին հարաբերություններում մասնագիտացողները բավականին շատ էին, ուստի կստացվեր, որ հանձնաժողովներից մեկում մեր թիմը լայնորեն ներկայացված կլիներ, իսկ մյուսում՝ բանիմաց կադրերի պակաս կզգացվեր։ Բացի այդ, արտաքին կապերի հանձնաժողովը ենթադրում է ավելի շատ արտասահմանյան գործուղումներ, ինչը կարող էր խանգարել մարզական գործունեությանս։ Ըստ այդմ՝ ընտրեցի այլ հանձնաժողով, որի ընդգրկած ոլորտները նույնքան կարեւոր են, որքան արտաքին հարաբերությունները։ Այնուհանդերձ, շարունակելու եմ ուշադիր հետեւել նաեւ մեր երկրի շուրջ միջազգային զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ծառայել իմ խորհուրդներով եւ կապերով։ Պատգամավորի աշխատանքը սահմանափակված չէ միայն իր հանձնաժողովով։
 
Կարո՞ղ եք առանձնացնել օրենսդրական այն հիմնական բացերը, որոնց կարգավորումն առավել հրատապ է հայկական սպորտում։
 
Իրականում դրանք այնքան շատ են, որ միայն արդեն իսկ ուսումնասիրածներիս թվարկումը 10—ից կանցնի։ Սակայն, կան նրբություններ, որոնք տարիների ընթացքում պարզապես վրիպել են ուշադրությունից։ Օրինակ՝ օլիմպիական չեմպիոնները ցմահ թոշակ են ստանում։ Հրաշալի նախաձեռնություն, որը, սակայն, մշակման կարիք ունի։ Մտադիր եմ հասնել նրան, որ թոշակի չափը մեծացվի, որովհետեւ այն հաստատված օրվանից՝ 90—ականների վերջից չի փոխվել։ Գումարը կազմում է 100 հազար դրամ, բայց անցած 20 տարիներին կյանքը թանկացել է, ուստի վերաինդեքսավորման խնդիր կա։ Սակայն կա նաեւ մեկ այլ հանգամանք. որոշման մեջ նշված է, որ օլիմպիական չեմպիոնն այդ գումարը կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ մարզական որեւէ հաստատությունում գրանցված աշխատող է։ Արդեն իսկ սխալ է այն պարտադրումը, որ օլիմպիական չեմպիոնը պետք է գործունեություն ծավալի միմիայն սպորտի բնագավառում։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ չեմպիոնը 65 տարեկանում սահմանված կարգով անցնում է թոշակի եւ այլեւս չի կարող աշխատել որեւէ տեղ։ Ստացվում է, որ կամ պետք է օրենքը խախտես եւ ինչ—որ հաստատությունում նրան ձեւակերպես աշխատանքի, որպեսզի նա շարունակի ստանալ օլիմպիական չեմպիոնի թոշակը, կամ էլ պետք է պարզապես կտրես չեմպիոնական թոշակից եւ չթողնես, որ աշխատի։ Երկու դեպքում էլ օրենքի խախտում կլինի, ուստի խնդիրը կարգավորման կարիք ունի։
Իսկ ընդհանրապես՝ ԱԺ առաջին քառօրյայում արդեն հանդես եմ եկել օրենսդրական երեք նախաձեռնություններով, որոնք առնչվում են ԲԿՄԱ—ի վերաբացմանը, մարզիկների պարտադիր բժշկական ապահովագրության ապահովմանը եւ մարզիկների աշխատանքային ստաժի հաշվարկմանը։ Հուսով եմ, մինչեւ տարվա կեսը դրանք օրենսդրական լուծում կստանան։ Սկզբի համար առանձացրել եմ այդ 3 կարեւորագույնները, բայց հետագայում հանդես կգամ նաեւ այլ նախաձեռնություններով։
 
Ինքներդ էլ գիտեք, որ մեր երկրում գործող տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներ կախված են բացարձակապես պետական ֆինանսավորումից։ Պատկերացնո՞ւմ եք խնդրի այլընտրանքային լուծման ձեւերը օրենսդրական ճանապարհով։
 
Գիտեք, այդ հարցում մի քանի տարբերակներ կան։ Անշուշտ, ցանկալի է, որ պետությունը տարեցտարի մեծացնի ուշադրությունը սպորտի նկատմամբ, բայց հասկանալի է նաեւ, որ երկրում սպորտից բացի կան նաեւ աջակցության կարիք ունեցող այլ բնագավառներ։ Իհարկե, պահանջելու ենք սպորտի ֆինանսավորման անընդհատ ավելացում, եւ դա միանգամայն նորմալ մոտեցում է։ Սակայն, կարծում եմ, սխալ է նաեւ միայն պետության ֆինանսական աջակցությանն ապավինելը։ Իմ պատկերացմամբ, ֆեդերացիաները պետք է աշխուժացնեն իրենց գործունեությունը, կարողանան փոխշահավետ համագործակցության սկզբունքով հավանավորներ ներգրավել։ Մեկ այլ տարբերակ է, որ ֆեդերացիաներն աշխատեն տարբեր դրամաշնորհներ ստանալու ուղղությամբ եւ դրանք ուղղեն կոնկրետ ծրագրի իրականացմանը։
 
Ի՞նչ եք կարծում, ոլորտի զարգացմանն ինչպե՞ս կանդրադառնա սպորտնախարարության ներգրավումը պետական այլ կառույցի կազմում։
 
Իմ պատկերացմամբ, այդ նախարարությունն այդպես էլ չվերածվեց Հայաստանում սպորտի բարձրագույն մարմնի, որը կլիներ ոլորտում ծագող բոլոր խնդիրների գլխավոր համակարգողն ու լուծողը։ Դա տեղի չունեցավ, եւ պատահական չէ, որ եթե մարդկանց խնդրենք թվարկել սպորտի վերջին 3 նախարարներին, ապա, հավանաբար, շատ քչերը կկարողանան հիշել բոլորին։ Խնդիր էր նաեւ նախարարության աշխատակազմի ուռճացվածությունը, որն, ի դեպ, բնորոշ է բոլոր նախարարություններին։ Այդ իմաստով օպտիմալացումն արդարացված է։ Սակայն, միաժամանակ, սպորտնախարարության միավորումը այլ գերատեսչությանը հղի է աշխատանքների կատարման օպերատիվության անկման ռիսկերով։ Հուսով եմ, կհաջողվի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ նման խնդիր չծագի։ Նշվածս կառուցվածքի հաստատման դեպքում շատ կարեւոր նշանակություն կունենա սպորտի փոխնախարարի եւ ընդհանուր ոլորտը համակարգող նախարարի համատեղ աշխատանքի արդյունավետության գործոնը։ Պետք է նշեմ, որ, թերեւս, միակն էի, որ մտահոգություն հայտնեցի միավորման վերաբերյալ՝ նշելով, որ կարելի է վերադառնալ սպորտի պետական կոմիտե ունենալու տարբերակին։ Շահագրգիռ բոլոր անձինք ուշադրությամբ լսել են իմ փաստարկները, սակայն նաեւ հուսով են, որ ԿԳ նախարարի եւ միացած ոլորտների փոխնախարարների աշխատանքը համակարգված կլինի։ Նաեւ հուսով եմ, փոխնախարարներն այնքան լավ կաշխատեն, որ ծանրաբեռնվածությունը չի մնա միայն նախարարի ուսերին։
 
Ընտրվեցիք նաեւ ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ի՞նչ գործառույթներ է այն ենթադրում։
 
Այն ամենն, ինչ վերաբերում է բուհի գործունեության կազմակերպմանը։ Լիազորությունները գրեթե հավասարազոր են ռեկտորի գործառույթներին։ Կարելի է ասել՝ խորհուրդը վերահսկում է ուսումնական հաստատության ողջ աշխատանքը, ուսումնասիրում եւ առաջարկություններ ներկայացնում ռեկտորի ներկայացրած զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Առկա խնդիրներին թեպետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ ողջ խորությամբ, բայց առաջիկա մեկ շաբաթում կլրացնեմ այդ բացը։ Իմ ցանկությունն է, որ ֆիզիկական կուլտուրայի մայր բուհը դառնա ժամանակակից եւ պահանջարկ վայելող ուսումնական հաստատություն։ Եվ ամենակարեւորը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտը եւ սպորտի պետական կառույցը (անկախ կարգավիճակից) սերտորեն համագործակցեն, որպեսզի ուսհաստատության պատրաստած բազմապրոֆիլ մասնագետները կարողանան ծառայել մեր սպորտին։ Շատ կարեւոր է սպորտային մենեջմենթի զարգացումը, որի ուղղությամբ Հայաստանում նոր են քայլեր կատարվում։ Առաջիկայում ծրագրում եմ հանդիպել խորհրդի անդամներին, դասախոսական կազմին, ուսանողներին, ուսխորհրդի ներկայացուցիչներին։ Ընդհանուր պատկերին ծանոթանալուց հետո կձեւավորենք աշխատանքի այնպիսի կազմակերպումը, որը պատկերացնում ենք եւ ցանկանում ենք կյանքի կոչել։ 
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

 

 
 
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game