Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
PoliticsՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը։
«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքի ներկայացումը ավարտեցին, պարոն Քոչարյանը նույնպես ելույթ ունեցավ, մենք մեր առարկությունները ներկայացրինք, բայց չավարտեցինք աշխատանքային օրվա ավարտի հետ կապված։ Նիստը տեղափոխվեց փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին»,-ասաց Մուրադյանը։