Հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու հարցով Վաշինգտոնի դիրքորոշման հետ կապված որոշակի տարաձայնություն կա․ Դավիթ Տոնոյան
Politics«ԱՄՆ-ն իր կարծիքը հայտնել է, որ չի աջակցում մեր գործողությունը՝ համատեղ ՌԴ-ի հետ»,- այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշմանը՝ Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ։
«Մենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ», - ասաց նա։
Նա նշեց, որ Սիրիա կոնտինգենտ գործուղելու որոշումը եղել է իրավաչափ։
«Եվ այստեղ հարց լինել չի կարող։ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը», - ասաց Տոնոյանը։
Նրա կարծիքով՝ տվյալ հարցով Վաշինգտոնի դիրքորոշման հետ կապված որոշակի աշխարհաքաղաքական տարաձայնություն կա, սակայն Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը, որի մի մաս է նաեւ հայկական համայնքը, բարոյական տեսանկյունից «անխոցելի է» եւ չի կարող շահարկումների պատճառ դառնալ