Yerevan, 10.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչո՞ւ են հունվար ամսվա կոմունալ վարձավճարները բարձր եղել. բողոքներ և պարզաբանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Society

Հունվարի կոմունալ վարձավճարների աճը տհաճ անակնկալ է եղել բազմաթիվ սպառողների համար։ Քաղաքացիները Factor.am-ի հետ զրույցում պնդում են՝ գազի ու էլեկտրաէներգիայի վճարներն ավելին են, քան իրենք իրականում սպառել են։ «Օրինակ՝ գազը եկել ա 11.500 դրամ, լույսը՝ 14.000, ջուրը՝ 3.000, որ ես ընդհանրապես տանը չեմ լինում, աշխատանքի եմ լինում։ Ես էդքան չեմ օգտագործել»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ սպառող՝ տարեց տղամարդ, նշում է, որ 20.000 դրամ էլեկտրաէներգիայի վճար է եկել, այն դեպքում, երբ ապրում է 1 սենյականոց բնակարանում. «Քսան հազար 1 սենյակի համար լույսի փող, ո՞նց ա։ ԱՊՀ-ում ամենաշատ հոսանքը մենք ենք արտադրում, բայց ամենաթանկ գները մեզ մոտ են։ Թե հիմա լարումն են բարձրացնում, որ շատ ա գրում, թե ինչեր են անում, իրանք լավ գիտեն։ Հաշվել եմ, որ իմ կենցաղային սարքերով 270 կիլովատտը պետք ա չանցնի, բայց 500-ի մոտ ա եկել»։ Factor.am-ին են դիմել նաև Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները։ Կարինե Կարապետյանը, որն ապրում է ամուսնու հետ, կասկածելի է համարում էլեկտրաէներգիայի՝ իրենց ներկայացված վարձավճարի չափը. «Հունվար ամսվա համար եկել ա 26.540 դրամ գումար, որը նորմալ չի, երբ ես տանն օգտագործում եմ բալոնով գազ և վառում եմ վառարան։ Հեռուստացույցի, սառնարանի ու լույսերի համար ամիսը 26.540 դրա՞մ ա գալիս, նորմա՞լ ա»։ Կարինե Կարապետյանի խոսքով՝ նախորդ ամսվա համեմատ՝ հունվարին հոսանքի վարձավճարը ավելին է 4.500 դրամով. «Որ էլեկտրիկին ասում ենք՝ ինչի՞ ա էսքան, ասում ա՝ Նոր տարի ա, բուդ ես սարքել, խմորեղեն ես թխել․․․ բայց մենք նման ոչ մի բանի հնարավորություն չունենք, որ անենք, ցանկությունը շատ մեծ ա»: Տիկին Կարինեի ամուսինը՝ Ռաֆայել Առաքելյանը, էլեկտրաէներգիայի բարձր վարձավճար ստանալու մեջ տեսնում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղամասային տեսուչի մեղքը. «Էդքան մենք չենք վառում, ու ինքը գրում ա։ Ես ո՞նց կարամ 3 անգամ վառարան վառեմ տունը տաքացնեմ՝ 2 սենյակը, գազ վառեմ, ու ամսվա վերջին գա 26-27.000։ Ես 30.000 դրամ թոշակ եմ ստանում, էդ որ տամ, պետք ա սոված նստեմ»։ Կարինե Կարապետյանի ու Ռաֆայել Առաքելյանի հարևանուհին՝ Սուսաննա Հարությունյանը ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հետ մշտական հակամարտության մեջ է։ Ասում է՝ չի սպառել այնքան հոսանք, ինչքան իրեն են ներկայացնում. «Իմ տան ջերմաստիճանը լինում ա 15-16 աստիճան, 20 քառակուսու մեջ հնարավո՞ր ա, որ ես 500 կիլովատտ լույս գրեմ, երբ ախպերս հետս ապրում էր, հոսանքը իրար հետ վառում էինք ընդամենը 250 կիլովատտ, իսկ հիմա որ ես մենակ եմ, ի՞նչ ունեմ վառելու։ Գալիս ասում ա՝ քո խալադելնիկը գիտե՞ս ինչքան փող ա գրում, ես իրեն բացատրեցի՝ վրեն գրած ա 272 կիլովատտ տարվա մեջ ա տանում։ Ասում ա՝ 2 հատ խալադելնիկ ունես, փեջ ունես, Նոր տարի ես արել, դու գիտե՞ս, ես Նոր տարի եմ արել, թե՞ չէ»։ Սուսաննա Հարությունյանը վստահ է, որ ինքը վճարում է այլ բաժանորդների փոխարեն. «Ամբողջ Ֆիրդուսում մարդիկ որ 10 տեղ կետեր ունեն, առավոտ 9-ից աշխատում են իրիկվա մինչև ժամը 8-ը, իրանք ինձանից քիչ հոսանք են մուծում, էդ ո՞նց ա լինում։ Հիմա գնացեք, միամիտ տեսեք՝ ում տներն ինչ ա վառվում, ու իրենք հոսանք մուծո՞ւմ են, թե՞ չէ։ Լիքը տներ կան, որ չգիտեն՝ հաշվիչն ինչ բան ա»: Կոմունալ վճարներից բողոքում են ո՛չ միայն շարքային քաղաքացիները, այլև պատգամավորները։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ իր տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելին է արձանագրվել՝ սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Տասնյակ քաղաքացիներ արձագանքեցին պատգամավորի գրառմանը՝ հայտնելով, որ գազի ու հոսանքի՝ հունվար ամսվա վճարներից դժգոհ են նաև իրենք։ Factor.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց. իրեն դիմած քաղաքացիների մոտ ևս հունվար ամսվա համար նվազագույնը 30% հավելավճար է գոյացել՝ նախորդ ամսվա հետ համեմատ։ «Նույնիսկ կա 100 կամ 50%, իմ պարագայում ես մոտավոր ամեն ամիս վճարել եմ 28-30.000 դրամ, այս ամիս վճարման համար փաստաթուղթը ստացել եմ 280.000-ի կարգի։ Սպառման մեջ որևէ փոփոխություն չի եղել, գուցե ավելի քիչ է սպառվել, քան նախորդ ամիսներին։ Ինձ վստահեցրին, որ այդ տասնապատիկ գումարային արժեքը 1 ամիս ու մի քանի օրվա համար է։ Առնվազն 6 անգամ ավելի է գրանցվել։ Ես, ճիշտն ասաց, ընդունեցի, որ դա տեխնիկական թերություն է, սակայն երբ ուշադրություն դարձրի հանրության շրջանում առկա հրապարակումներին, հասկացա, որ սա համատարած բնույթ է կրում, և համակարգային խնդիր կա, հետևաբար՝ մինչև վերջ պարզաբանում եմ պահանջելու, թե ինչ է կատարվել»,- ասում է պատգամավորը։ Պատգամավորը պարզաբանում է պահանջել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Որոշվել է Արմեն Խաչատրյանի բնակարանի հաշվիչն ուղարկել փորձաքննության։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանի ներկայացմամբ՝ հունվար ամսին 183 բաժանորդ է բողոք գրել հոսանքի վարձավճարի հետ կապված, 114-ի դեպքում մարդիկ հետ են վերցրել դիմումները և միայն 5 դեպքում է լաբորատոր ստուգմամբ ապացուցվել ՀԷՑ-ի սխալը։ «Ես, լինելով իրացման տնօրեն, կարող եմ ասել, որ մասսայական այդպիսի հավելագրում չի կարող լինել, յուրաքանչյուր բողոքով ես պատրաստ եմ զբաղվել։ Բողոքներով զբաղվող մարդիկ որևէ ձև կաշկանդված չեն իրենց որոշումներում։ Խոսակցությունների մակարդակով ամեն ինչ կարող են ասել»,- ասում է Դավիթ Ղազինյանը։ Նա, այնուամենայնիվ, պնդում է՝ կան անբարեխիղճ տեսուչներ, որոնց, պարբերական ստուգումների արդյունքում, իրենք ևս հայտնաբերում են։ «Մեր բազում ստուգումների ընթացքում միայն Երևանում վերջին 3 տարում 115 տեսուչ է ազատվել աշխատանքից, 52 տեղամասի պետ օպտիմալացվել են և մնացել 26-ը։ Փորձել ենք ազատվել հին օդիոզ էլեկտրացանցի կերպարներից և ընդունել նորերին։ Կա մարդկանց մեջ նստած, որ էլեկտրիկ ա, ուրեմն՝ պիտի խարդախ լինի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։ ՀԷՑ-ի պաշտոնյան սպառողներին կոչ է անում բողոքների դեպքում դիմել իրենց։ «Իմ քալը» իշխանական խմբակցության պատգամավորը քաղաքացիներից բողոքներ է ստացել նաև գազի՝ անհիմն գերծախսերի հետ կապված. «Ավելի անհանգստացնող է այն, որ այդպիսի դեպքեր են գրանցվել նաև գազի օգտագործման ուղղությամբ։ Նաև բողոքներ կան գազի գերծախսերի ներկայացման մասով։ Այս ուղղությամբ ևս դիտարկումներ և ուսումնասիրություններ եմ անում, որպեսզի հասկանամ և դիմեմ համապատասխան մարմիններին»,- ասում է Արմեն Խաչատրյանը։ Կասկածելիորեն բարձր կոմունալ վարձավճարների հարցին բախվել է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա ևս, մյուս քաղաքացիների պես, հունվարին ավելի մեծ գումար է վճարել, քան դեկտեմբերին։ Ուսումնասիրելով գազի գնագոյացման համակարգը, Սուրեն Պարսյանը պարզել է, որ տատանվող գնի գաղտնիքը հաշվարկի մեթոդաբանության մեջ է։ «Գազի սպառման ծավալը հաշվարկելիս կիրառվում է գործակից, եթե գազի հաշվիչը չունի էլեկտրոնային սարքավորում, որը ճշգրտում է գազի սպառման ծավալները։ Գազի ծավալը փոփոխվում է՝ ելնելով եղանակի ջերմաստիճանի տարբերությունից և կալորիականությունից։ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է կատարել ճշգրտումներ և կիրառել գործակիցներ, կարծում եմ՝ այս դեպքում կիրառվել է ավելի բարձր գործակից, քան նախորդ ամիսների ընթացքում։ Հայաստանում շատ քիչ են էլեկտրոնային հաշվիչները, իսկ այս դեպքում կատարվել է ձեռքի մեխանիկական գործակցի ավելացման միջոցով։ Գործակցի կիրառման արդյունքում հնարավոր է՝ 1 խ.մ. գազը դառնա 1.5 խ.մ. և, անշուշտ, այս դեպքում սպառողը պետք է ավելի շատ գումար վճարի»,- ասում է Սուրեն Պարսյանը։ «Գազպրոմ Արմենիա»-ից Factor.am-ին պարզաբանեցին՝ ընկերությունը նախորդ տարիներին էլ է բաժանորդներից բողոքներ ստացել բարձր վարձավճարների հետ կապված։ Ընկերության մամուլի ծառայությունից պնդեցին, որ դեր են ունեցել նաև եղանակային պայմանները: «Ջեռուցման ժամանակաշրջանում կրկնվում են էսպիսի դժգոհությունները, անհամաձայնությունները՝ սպառված գազի ծավալի հետ կապված։ Դա հիմնականում պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, և դրանով պայմանավորված մեծանում են բնակարանների արտաքին պատերի ջերմային կորուստները, և դա պետք է փոխհատուցվի ավելի շատ գազի սպառման ծավալով։ Ինչ վերաբերում է բաժանորդների առանձին բողոքներին, ապա ընկերությունը պատրաստ է անհատապես անդրադառնալ յուրաքանչյուր բողոքի, ընդ որում՝ տրամադրելով տվյալ բաժանորդի նախկինում սպառած գազի ծավալների էպիկրիզը»,- ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունից Միխայիլ Հարությունյանը։ 

 



Ռոբերտ Անանյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/125753.html?fbclid=IwAR3C883RG9khRtkHE0gx410T6CrCZJv8dWBdwPID5-6vqwwSMCEMY-UDrpY 

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan