Եվրո 2016թ-ի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումից հետո, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն անդրադառնալով խաղին, նշել է.
«Ոչ ոք հեշտ խաղ չէր սպասում: Ես դիտել էի հայերի խաղը սերբերի և դանիացիների դեմ: Նրանք մեծ ուժով էին պաշտպանվում և հակագրոհում էին երկու-երեք խաղացողով: Մենք վատ չսկսեցինք խաղը: Հասկացա, որ պետք է համբերենք: Առաջին 5 րոպեները լավ ստացվեցին, և եթե մենք գոլ խփեինք՝ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Հայերն աստիճանաբար սկսեցին հավատալ ոչ-ոքի արդյունքի պահպանմանը և պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով:
Մենք դեղին քարտեր ստացանք, սակայն երբ անհրաժեշտ էր, հանգստություն էինք պահպանում և սառնասրտորեն տիրում էինք գնդակին»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: