Yerevan, 09.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անդրկովկասում աշխարհաքաղաքական նոր ստանդարտներ են ձևավորվում

International news

Օրերս պարզ դարձավ, որ Իրանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի վարկ ստանալու համար: Այդ գումարն Իրանի պետական եկամուտներից է դառնալու մարտի 21-ից սկսվողֆինանսական տարում: Թեհրանը Մոսկվայից վարկ է խնդրում արդեն երրորդ անգամ, բայց պայմանագիր դեռ չի կնքվել: Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է 7 միլիարդ դոլար լրացուցիչ միջոցներ ստանալ Ռուսաստանից:

Իսկ արդեն հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը լրագրողներին տեղեկացրել է, որ Իրանին միջպետական վարկի հատկացման բանակցությունները շարունակվում են, առայժմ վերջնական որոշում չի կայացվել: Բայց եթե Իրանի խորհրդարանն ու կառավարությունն արդեն որոշում են ընդունել, ուրեմն վարկային գործարքն ավարտվել է կամ մոտ է ավարտին: Կանգ են առել 5 միլիարդի վրա, որ ուղղվելու է ատոմային էներգետիկայի, երկաթուղային փոխադրումների, ջրամատակարարման և ջրամբարտակների շինարարության ոլորտներ: Թեհրանը` հայտնվելով ԱՄՆ խստագույն պատժամիջոցների տակ, վարկերի կարիք ունի ինֆրակառուցվածքները զարգացնելու համար: Սակայն այստեղ միանշանակ առկա է ենթատեքստ:

Երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորությամբ, դիմել է Պենտագոնին` խնդրելով քննարկել Իրանին հարվածի տարբերակները» կամ այդ երկիրը վերածել «քաղաքական ցնցումների թատերաբեմի», ապա ակնհայտ է, որ Մոսկվայի հատկացրած մի քանի միլիարդը կարևոր քաղաքական ու աշխարհաքաղաքական իմաստ է ստանում:

Հասան Ռուհանին Վլադիմիր Պուտինի հետ Սոչիի հանդիպման արդյունքներով Իրան-Ռուսաստան հարաբերությունները որակեց «լավ» և մոտ «ռազմավարականին»: Այսինքն` դեռ ոչ ռազմավարական, չնայած սիրիական հարցում ալյանսին: Գաղտնիք չէ, որ Իրանի ղեկավարության ներսում քննարկվում են Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների կառուցման հեռանկարները: Կան մարդիկ, որ կոչ են անում իրենց շահերի համար օգտագործել ԱՄՆ-ՌԴ հակասությունները և իբրև պահուստային տարբերակ պահել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու սցենարը:

Արդեն 2018-ի վերջին Դոնալդ Թրամփն ինքն էր Թեհրանին կոչ անում նոր միջուկային համաձայնագիր կնքել: Տեսականորեն Վաշինգտոնը կարող էր ճկուն դիվանագիտական «իրանական օպերացիա» անցկացնել Բարաք Օբամայի ոճով, բայց փոխարենը Թրամփի վարչակազմն ընտրել է տարբերակ, որ նախատեսում է Իրանի կապիտուլյացիան ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սպիտակ տունն ակտիվորեն օգտագործում է պատժամիջոցների մեխանիզմը, չնայած Ռուհանիին ու նրա կառավարությանը Եվրոպայում ընդունում են իբրև արևմտակենտրոն, իսկ Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության զարգացումը` Թեհրանի պրագմատիկ մոտեցում Ռուսաստանին` իբրև կարևոր առևտրական գործընկերոջ: Ստեղծված աշխարհաքաղաքական հանգամանքներում Ռուսաստանի կողմից պատկառելի վարկի տրամադրումը Թեհրանին այդ երկրի նկատմամբ կայուն քաղաքականության դրսևորում է` իբրև նրա հետագա զարգացման հեռանկարների դրական գնահատականի գործոն: Բայց Ռուսաստանի ինքնատիպ «իրանական ճեղքումը» տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Ռուսաստանի ու Իրանի տնտեսությունը կառուցել ու ձգտումն ամերիկացիներն ու եվրոպացիները կարող են ընկալել իբրև մարտահրավեր իրենց աշխարհաքաղաքական շահերին: Ոչ բոլորի սրտով է Մերձավոր Արևելքում իրադարձությունների այդ ընթացքը, որտեղ զգուշանում են, որ Մոսկվան ու Թեհրանը կստանան այդ տարածքների նկատմամբ նոր օպերատիվ չափում, որ ինչ-որ ժամանակ եղել են Պարսից կայսրության կազմում, հետո անցել են Ռուսաստանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախպետությունների կարգավիճակ են ձեռք բերել: Բացի այդ` չի կարելի անուշադրության մատնել Ռուսաստան-Իրան-Թուրքիա մերձեցման թեման, որ ուրվագծվում է վերջին տարիներին:

Ակնհայտ է, որ Թուրքիան նույնպես ունի կայսերական պետության փորձ: Եթե պատմականորեն դատենք, նախկին կայսրությունների սահմանագծին անընդհատ հայտնվում են աշխարհաքաղաքական որակական փոփոխությունների կետեր` Իրաք, Լիբիա, Սիրիա: Այդ տեսակետից հասկանալի են և որոշ փոփոխություններն Անդրկովկասում: Իր հերթին Թբիլիսին փորձում է «նետվել» Եվրոպա, իսկ Բաքուն իր «բազմավեկտոր» քաղաքականությանն ավելացնում է «ազգային շահերը», որոնց աշխարհաքաղաքական ուղղվածությունն առայժմ անորոշ է: Գուցե այն պատճառով, որ ռուս-իրանական ալյանսը և ընդլայնվող առևտրատնտեսական համագործակցությունը մանևրի նոր տարածք են ձևավորում Անդրկովկասի երկու երկրների համար, և ոչ միայն այնտեղ:

Անդրանիկ Հարությունյան

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank