Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մադրիդյան սկզբունքներ»-ի հակառակ կողմը

Analysis

Նախօրեին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկար գովազդվող հանդիպումը, որը, ըստ էության, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն էր Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարների միջև նախորդ բոլոր շփումներին տրվել են տարատեսակ անվանումներ՝ ծանոթություն, խորհրդակցություն և այլն։

Անընդհատ շեշտվող այն փաստը, որ բանակցային սեղանին դրված է Մադրիդյան փաստաթղթը՝ իր երեք սկզբունքով և վեց տարրով, ակնհայտորեն չի բխում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի շահերից, քանի որ այնտեղ թերևս չկա հայությանը, հայկական կողմին հետաքրքրող գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ կարգավիճակ է վերապահվելու Արցախին։ Կարգավիճակի և անվտանգության գերխնդիրները, որոնց մասին միշտ սիրել են խոսել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները, այս փաստաթղթում որևէ կերպ արտահայտված չեն։ Բազմիցս նշվել է, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքն ազատագրված տարածքները հանձնելու դիմաց ինչ-որ անորոշ հեռանկարով ու պայմաններով ինքնորոշման և հանրաքվեի մասին է։

Ակնհայտ է, որ այն հույսերը, թե Ադրբեջանն անընդհատ մերժելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ առաջարկությունները, իսկ Հայաստանը կառուցողական երևալու համար անընդհատ շեշտելու է, թե այդ փաստաթուղթը կարող է լինել բազային, այս պահի դրությամբ բերում է բավականին լուրջ խնդիրների, քանի որ համանախագահների վերջին հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի դրական վերաբերմունքը Հայաստանին փաստի առաջ է կանգնեցնում։ Եթե մինչ այժմ պաշտոնական Բաքուն մերժում էր այդ փաստաթուղթը, ապա այժմ, ըստ էության, փոխել է մարտավարությունը, և եթե Հայաստանի նախկին իշխանությունները նշում էին, թե համաձայն էին այս փաստաթուղթը քննարկելու, ապա Ադրբեջանի համաձայնությունից հետո ՀՀ գործող ղեկավարները փաստի առաջ են կանգնել։

Հայկական երկու պետություններն էլ հստակ արտահայտվել են, որ չեն պատրաստվում նման զիջումների գնալու, առավել ևս, որ Ադրբեջանը որևէ փոխադարձ զիջման մասին չի խոսում։Ադրբեջանն իր հերթին բնականաբար, չի պատկերացնում Արցախն իր կազմից դուրս։ Այս պարագայում պարզ է, որ սկզբունքային հարցերի շուրջ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը որևէ միլիմետր չեն մոտեցել բանակցային թեմաների քննարկման արդյունքում։ Առավել ևս, որ հայկական կողմը պնդում է, թե ձևաչափը պետք է վերանայել՝ Արցախը վերադարձնելով բանակցային սեղանի շուրջ ու վերականգնել դեռևս Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում ամրագրված բանակցային ձևաչափը։ Հանդիպումից հետո պարզ դարձավ, սակայն, որ Փաշինյանի խոստացած ձևաչափը, գոնե այս փուլում, ուղղակի դեկլարացիա է, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն բացառում է Արցախի հետ բանակցելու հանգամանքը:  Հատկանշական է նաև այն, որ ՄԽ համանախագահների հրապարակած հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցության ընթացքում ոչ մի խոսաք չի եղել նաև Սանկտ-Պետերբուրգի և Ժնեևի պայմանավորվածությունների մասին:

Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրելու համար կսկսի շրջանառել այն թեզը, ըստ որի վիեննական ձևաչափը բանակցություններ կոչել չի կարելի, և դա ընդամենը հանդիպում է, որի ընթացքում ինքը փորձելու է սեփական օրակարգով հանդես գալ՝ մեջտեղ բերելով իր կողմից շրջանառության մեջ դրված հետևյալ  թեզերը՝ Արցախը վերականգնել որպես բանակցային կողմ և միջազգային կառույցներից ու միջնորդներից պարզել Մադրիդյան փաստաթղթում առկա երեք սկզբունքն ու վեց տարրերը, քանի որ նշված կետերի նկատմամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրենց մոտեցումներն ու մեկնաբանություններն ունեն։ Սա Նիկոլ Փաշինյանի համար կարող է ժամանակ շահելու միջոց դիտարկվել, ինչը կավելացնի նրա բանակցային ռեսուրսը։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կա ռազմավարական տարաձայնություն ռուսների և ամերիկացիների միջև, ինչը թերևս կարող է Հայաստանին մանևրելու հնարավորություն տալ։ 

Անդրանիկ Հարությունյան

Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers