Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2016-ի ընտրական փուլի` Իտալիայի հետ արտագնա խաղում (1:1) վնասվածք ստացավ: Մոդրիչն աճուկի մկանային վնասվածք ստացավ և 28-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Մատեո Կովաչիչին:
Բժշկական նախնական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Լուկան բաց կթողնի 3-4 շաբաթ: «Marca»-ն տեղեկացնում է, որ այսօր ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտության կենթակվի, որից հետո կհտակեցվեն ապաքինման ժամկետները: