Yerevan, 16.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՔԿԾ պետը հանձնարարել է կարգապահական վարույթ հարուցել «Վանաձոր» ՔԿՀ-ում ներքին կանոնակարգի խախտումների համար

Society

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Մնացականյանի և ծառայության պետի օգնական Արամ Սարգսյանի ուղեկցությամբ ապրիլի 8-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էր:

Այցի նպատակն էր պարզել ծառայության կազմակերպման արդյունավետությունն ու դրա համապատասխանությունը ՀՀ արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հանձնարարականներով  նախանշած ուղղություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Շուրջ 2 ժամ տևած շրջայցի ընթացքում քրեակատարողական ծառայության պետը եղավ հիմնարկի վարչական մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, մանկական սենյակում, գրադարանում, մարզադահլիճում, ճաշարանում, բուժմասում, բոլոր հարկերում տեղակայված բնակելի տեղամասերում և մի շարք խցերում՝ հընթացս հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել աչքի զարնված և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակող բազմաթիվ թերություններ:

Ա. Մխոյանը զրուցեց նաև մի շարք դատապարտյալների հետ, լսեց առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ ներկայացրած անձին և բուժման հետագա մարտավարությունը որոշելու նպատակով հանձնարարեց 1-օրյա ժամկետում ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Ծառայության պետն այցելեց նաև քրեական գործի դատաքննության հետ կապված անհամաձայնության պատճառներով հացադուլում գտնվող անձին, լսեց վերջինիս խնդիրը և հորդորեց իրավունքների կարծեցյալ խախտումները վիճարկելու նպատակով օգտվել օրենսդրությամբ վերապահված այլ գործիքակազմերից և անհարկի չվնասել առողջությունը: Հացադուլի մեջ գտնվող անձին Ա. Մխոյանը պարզաբանեց նաև պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու՝ վերջինիս սահմանադրական իրավունքը և պատրաստակամություն հայտնեց ծառայությանը վերապահված իրավասությունների շրջանակներում ապահովել հիշյալ իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Այնուհետև դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության համար նախատեսված տարածքում շրջելիս՝ ծառայության պետը հանձնարարեց բացել մետաղապլաստե թիթեղներով փակված և առանձնացված սենյակները, որոնցում անխտիր նույն փնթի և անմխիթար վիճակն էր: Բոլոր սենյակներում միմյանց վրա դարսված, մասնատված կահույքի պարագաներ էին, դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված մահճակալներ և օգտագործման համար ոչ պիտանի այլ առարկաներ՝ ծածկված փոշու շերտով, այնինչ, ըստ նպատակային նշանակության, դրանք պետք է ծառայեին որպես հեռախոսային խոսակցություններ տրամադրելու սենյակներ:

Ա. Մխոյանի հանձնարարությամբ բացվեց նաև բնակելի տեղամասի 3-րդ հարկի միջանցքի վերջում նրբատախտակներով փակված և առանձնացված սենյակի դուռը ևս, որում առկա միջանցիկ դռները բացվում էին 2-րդ և 4-րդ հարկերի աստիճանահարթակներ, և առկա էր անօրինական տեղաշարժ իրականացնելու իրական հնարավորություն:

Ծառայության պետը հիմնարկի պատասխանատու ծառայողներին հանձնարարեց անհապաղ վերացնել արձանագրված ներքին կանոնակարգի խախտումները, սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի բերել բնակելի տեղամասերի միջանցքներն ու հեռախոսային խոսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները, ամբողջությամբ գույքագրել և պահեստավորել չօգտագործվող գույքն ու պարագաները:

Արտյոմ Մխոյանը ներքին անվտանգության բաժնի պետ Ա. Մնացականյանին հանձնարարեց անհապաղ հարուցել կարգապահական վարույթ՝ ծառայության նկատմամբ անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով, իսկ քրեակատարողական ծառայողների արարքում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ դրանք ուղարկել ըստ իրավասության:

Ծառայության պետի նմանօրինակ շրջայցերն այսուհետ կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive