Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ն. Փաշինյանի ԵԽԽՎ-ի ելույթը՝ դատական համակարգի մասով անկեղծ չէր

Interview
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ի ելույթը քաղաքական շրջանակներում շարունակում է քննարկման թեմա լինել: Ոմանք այն փայլուն են որակում, ոմանք էլ քննադատաբար են վերաբերվում, նշելով, որ հնչեցված պատասխաններն առավելապես արտաքին աշխարհին էին ուղղված:
 
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով ելույթին, նշեց, որ Հայաստանի բոլոր առաջնորդներն էլ իրարից տարբերվել են գործունեության յուրօրինակ ոճով, որը բխել և բխում է նրանց անցած քաղաքական ուղուց: Խոսելով Ն. Փաշինյանի ելույթի մասին, քաղաքագետի կարծում է, որ այն նորմալ էր, թեև որոշ հարցերի պատասխաններն այնքան էլ անկեղծ չէին:
 
«Երբ Փաշինյանը խոսում էր, որ մեր դատական համակարգի մասին, ասաց, որ թեև իշխանություններ ամեն ինչ անում են, որ այն անկախ լինի, բայց վստահ չէ, որ այլ շրջանակներ այդ համակարգի վրա ազդեցություն չեն ունենում: Թույլ տվեք ասել, որ այդ տեսակետն այնքան էլ անկեղծ չէր: Միգուցե եվրոպական գործընկերների համար այն կարող է անկեղծ լինել, բայց հայ հասարակության բոլոր խավերն էլ լավ գիտեն, որ մշտապես օրվա իշխանություններն իրենց ազդեցությունն են ունեցել մեր դատական համակարգի վրա:
 
Այսինքն՝ մեր դատական համակարգը ո՛չ նախորդ նախագահների ժամանակ, ո՛չ էլ այսօր երբևէ անկախ չի եղել: Դրա վկայությունն է նաև այն, որ նույն անձինք մի քանի տարի առաջ Փաշինյանին և իր գործընկերներին էին դատապարտում, այսօր դատապարտում են բոլորովին այլ անձանց: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում դատական համակարգը գործում է՝ «ով՝ էշ, ես՝ փալան» սկզբունքով»,- ասաց Ե. Բոզոյանը:
 
Քաղաքագետի կարծիքով, իշխանություններից բացի այլ համակարգեր երբեք էլ չեն կարող ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, ինչի մասին բոլորը լավ գիտեն: Իսկ համակարգի անկախությունն ամենևին էլ չի կարող քաղաքական կամքով պայմանավորված լինել: Ե. Բոզոյանի դիտարկմամբ դատական համակարգն անկախանում է, երբ օրենսդիր և գործադիր մարմինները բալանսավորված են գործում:
 
«Դատարանն անկախանում է, երբ իշխանական երկու թեևերն էլ ուժեղ են լինում: Հակառակ դեպքում այն ուժեղի կողմից հանդես կգա: Համաշխարհային պրակտիկան դա է ցույց տալիս, միչդեռ Հայաստանի անկախացումից հետո, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, երբեք քաղաքական բալանս չի եղել: Այսօր՝ առավել ևս:
 
Այսօր Ն. Փաշինյանն ունի 80 % իշխանություն, գործադիր իշխանությունն ամբողջությամբ իր ենթակայության տակ է, օրենսդիր մարմնի գերակշիռ մասը նույնպես, և այս պայմաններում կարո՞ղ եք գտնել մի խելագար դատավոր, ով կկարողանա անկախ գործել: Նման բան, սկզբունքորեն չի կարող լինել և որևէ մեկը չի էլ հավատա դրան, անկախ նրանից, թե ինչ են ասում իշխանությունները»,- ասաց Ե. Բոզոյանը:
 
Նույնը, ըստ քաղաքագետի, կոռուպցիայի դեմ պայքարին է վերաբերում: Նա համոզված է, որ նախկին կոռումպացված համակարգի դեմոնտաժի փոխարեն այսօր երկրում սողացող պրոցեսներ են տեղի ունենում, որպեսզի շուկայի նախկին խաղացողներին նորերը փոխարինեն: Ու չնայած հասարակության կողմից «մարդ բռնելն» է համարվում կոռուպցիայի դեմ պայքար, բայց շատերը չեն էլ նկատում, թե իրականում ինչ է կատարվում:
 
«Եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա Սահակաշվիլին իր ղեկավարման տարիներին կոռուպցիան վերացրեց ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտում, բայց գլոբալ առումով երկրում կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ վերածվեց մի խայտառակ ռեպրեսիվ մեքենայի: Արդյունքում 36 հազար ընկերություն ոչնչացվեց և դրանց փոխարինեցին նորերը: Սահակաշվիլիից հետո, մինչ օրս, ընդամենը 11 հազար մարդ է կարողացել հետ բերել իր ունեցվածքը, 200 հազար մարդ բանտերով է անցել:
 
Այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Սահակաշվիլին միջազգային կառույցների կողմից որպես աջակցություն 4 միլիարդ 650 մլն դոլար գումար է ստացել, չհաշված վարկային և այլ գումարները: Իսկ եթե Սահակաշվիլին քաղաքական դաշտը ևս ազատականացներ, ապա երկիրը թռիչքային տնտեսական աճ կունենար:
 
Վրաստանի հեղափոխությունը եթե համեմատենք հայաստանյան իրադարձությունների հետ, ապա Փաշինյանը նման գումարներ ստանալու որևէ շանս չունի, քանի որ մեզ մոտ տեղի ունեցածն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանք չէ: Եվ բնական է, որ այս պարագայում երբեք որևէ միջազգային կառույց լուրջ «խաղադրույք» չի անի: Այսինքն՝ մենք նման գումարներ ստանալու ակնկալիք էլ չունենք, ինչը նշանակում է, որ պետք է շատ խելացի քայլեր իրականացնենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց Ե. Բոզոյանը:
 
 
Արմինե Գրիգորյան
 
 
 
 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine