Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է այն թենիսիստուհիների անունները, որոնց կատարած հարվածները հավակնում են արժանանալ «Տարվա հարված» մրցանակին:
WTA-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ լավագույնների ցանկում ընդգրկվել են Անդրեա Պետկովիչի, Անժելիկա Կերբերի, Ագնեշկա Ռադվանսկայի, Էժենի Բուշարի, Անա Իվանովիչի, Սաբինա Լիսիցկու հարվածները: Հաղթողի անունը հրապարակվելու է նոյեմբերի 28-ին: