Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած

Economics

Վահան Զարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած

1) 3 մլրդ 657 մլն 994 հազար դրամ է հատկացվել ՀՀ մարզերի տարբեր համայնքներում 192 ծրագրերի իրականացման համար, որը ծախսվելու է ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման վրա:

2) 10%-ով կբարձրացվեն ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Ուսուցիչներինը (թվով 38000 մարդ) ` 2019թ․սեպտեմբերից, զինծառայողներինը` հունիսից:

3) Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները։ Արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6%-ով, իսկ մնացած ուսանողների համար՝ 7%-ով:

4) Մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին հնարավորություն է տրվել մեքենաները ներմուծել մինչև 2019թ․ մայիսի 1-ը։

5) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ․ այսպես կկոչվի այն կառույցը, որն այսօր կառավարության որոշմամբ ստեղծվեց` օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելու նպատակով։  Այս կառույցը կզբաղվի 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։

6) Սահմանամերձ 16 համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում կտրամադրվի։ Այս ամենը իրագործելու համար Կառավարությունը հատկացրել է 928 մլն 871 հազար դրամ։

7) Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար է բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը 1 միլիոն ՀՀ դրամ արժե:  10 անօթևան անձ կամ ընտանիք կապահովվի ժամանակավոր կացարանով, եթե հանդիսանում են աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձ, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիք կամ ամուսնական զույգ, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:

9) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը` hayt.emis.am: Այն գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

10) Կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր:

11) 2019թ․ ապրիլի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2008–2014թթ․ ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին, ինչպես նաև 2015–2016թթ․ մարտական պայմաններում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին։

12) Զինվորները կստանան նոր և շատ ավելի որակյալ ճտքակոշիկներ։ Ճտքակոշիկների առաջին խմբաքանակի արտադրությունը, դեռ հունվար ասմվա վերջին, արդեն ավարտական փուլում էր։

13) ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կրճատվել է։ Նախկին 50-ի փոխարեն մնացել են միայն 7-ը։

14) Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել նոր սերնդի ՀԴՄ-ներ տրամադրող սարքերը գնել 160․000 ՀՀ դրամի փոխարեն՝ 60․000 ՀՀ դրամով։

15) Գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար ցուցաբերվել է պետական աջակցություն։ Մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները արդեն ապահովված են եղել կանոնավոր ջրամատակարարմամբ։

16) Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է 377 դպրոցների ուժեղացումը կամ նորի կառուցումը։

17) Կառուցվում է 6 դպրոց:

18) 2019թ․ առաջին եռամսյակում ՊԵԿ-ը գերակատարել է բյուջեի հավաքագրումների պլանը 11,4 միլիարդ դրամով։

19) Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, այսուհետ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

20) 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Մասնավորապես՝ *ոչ պետական հատվածում՝15.8%-ով, *պետական հատվածում՝0.7%-ով։

21) 2018–2019 ուստարում Հայաստանի մոտ 1389 դպրոցից 360-ում աշակերտներն արդեն հնարավորություն ունեն ֆինանսական կրթություն ստանալ:

22) Պետությունն առաջին անգամ ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը լինելու է մինչև 150․000 ՀՀ դրամ։

23) Առաջին անգամ Հայաստանում 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր անվճար են տրամադրվել անչափահաս հիվանդներին՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը:

24) Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպումը նույնպես անվճար է 2019թ․ հունվարի 1-ից։

25) 2019թ․ աշնանը Հայաստանում տեղի է ունենալու WCIT-ը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցման ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է։ Կոնգրեսին կմասնակցեն մի քանի հազար ընկերություն՝ աշխարհի 80 երկրից։

26) Առաջին անգամ բանակում բեռ տեղափոխելու համար ճոպանուղի է սկսել գործել։ Զինվորները նախկինում ոտքով բեռը 25 րոպեում էին հասցնում դիրքեր, իսկ այժմ ճոպանուղին է այդ աշխատանքը կատարում՝ 18 րոպեում։

27)Մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկությունները կազատվեն շրջանառության և եկամտային հարկերից։ Այս նախագիծը կյանքի կկոչվի 2020 թվականից։

28) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզի Լանջիկի միջնակարգ դպրոցը համալրվել է նոր գույքով (սեղաններ, պահարաններ, կախիչներ)։

29) ՊԵԿ-ում հաշվառված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 45-ով։

30) Այսուհետ զինծառայողները հնարավորություն ունեն իրենց՝ բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը, վերածել ավելի ցածր տոկոսադրույքով և, ցանկության դեպքում, ավելի երկար ժամկետով վարկերի։

31) Առավել ցուրտ և բարձրադիր շրջաններում հերթապահող զինծառայողները ապահովվել են մորթուց կիսավերարկուներով և քուրքերով։

32) Կառավարությունը այսուհետ աջակցելու է մսի և կենդանի գլխաքանկի արտահանմանը։

33) Կառավարության որոշմամբ կիրականացվի փորձնական ծրագիր, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը կիրականացվի մասնավոր ընկերությունների կողմից։

34) Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում շահութահարկի դյույքաչափը կիջեցվի՝ 20-ի փոխարեն 18%:

35) Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է տաքսու անհատ վարորդներին ազատել հարկերից։

36) Մարտունիում և Եղեգնաձորում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ։

37) Մայիսից կմեկնարկի «Աշխատիր Հայաստան» արշավը, որը կպայքարի կառուցվածքային գործազրկության դեմ։

38) Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր։

39) 2019թ․ տարվա կեսից կսկսվի 7 ավագ դպրոցների հիմնանորոգումը։ Ընտրվել են ամենավատթար վիճակում գտնվող դպրոցները․ 3-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում։

40) 124 մլն դրամ է հատկացվել Երևանում և բոլոր մարզերում «Քաղաքացու օրը» նշելու համար մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

41)Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը գյուղացուն ասում է, որ եթե գյուղացին, օրինակ՝ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11․000․000 դրամով անասնագոմ, կառավրությունը գյուղացու 11․000․000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս։

42) Կառավարությունը ունի մի ուրիշ ծրագիր` գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագիր։ Գյուղացին կարող է գնալ այդ վարկը վերցնել, բերել գոմ սարքել և կառավարությունը իր վերցրած վարկի գումարի 50%-ը կանխիկ կվերադարձնի իրեն, սահմանամերձ գյուղերում 70%-ը։ 35․000․000 դրամի առաստաղ է դրվել, որպեսզի չստացվի որ խոշոր բիզնեսներն են ֆինանսավորվում:

43) Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվում և ծրագրի ծավալը հետևյալն է․ այն իրականացվելու է 6 մարզերում ՝Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ Կոտայք, Վայոց Ձոր։ Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Եթե գյուղացին ապահովագրությունը գնի, կառավարությունը գյուղացու ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի (կվճարի գյուղացու փոխարեն)։

44) Հաջորդ ծրագիրը վերաբերվում է սերմնաբուծության ոլորտին։ եթե գյուղացին բարձր որակի սերմ ստանա և արդյունքում ստիպած լինի այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, կառավարությունը գնի այն մնացած հատվածը, որ գյուղացին վնաս է կրել, ամբողջությամբ կփոխհատուցի։

45) 2019–2024թթ տավարաբուծության զարգացման վարկային ծրագիր՝ կառավարությունը այս ծրագրի համար տոկոսները իջեցրել, դարձրել է 2%:

46) Սուբսիդավորված վարկային ծրագիր՝ մթերող ընկերություններին կառավարությունը վարկ է տրամադրելու 3%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0% տոսկոսադրույքով:

47) Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր՝ գյուղացին վարկը կարող է վերցնել 2%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0%:

48) Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ գյուղատնտեսական կոպերատիվներին՝ 3%-ով, սահմամանմերձ բնակավայրերում՝ 0%-ով, իսկ ընդհանուր առմամաբ՝ 5%-ով:

49) «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում՝ *Կհանվի ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը: *Տոկոսադրույքը 9,5%-ի փոխարեն կկազմի 7,5%: *Մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի: *Կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը: *Ձեռք բերվող բնակարանի արժեքը կկազմի մինչև 30 մլն դրամ:

50) Հարկային նոր օրենսգրքի նախագծով Հայաստանում գրանցված կամ հաշվառված բեռնատար ավտոմեքենաները կազատվեն ճանապարհային հարկերից:

51) Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ կհատկացվի։

52) Փորձարկման փուլում է զինվորի համար նախատեսված առավել որակյալ և հարմարավետ կոշիկների որոշ խմբաքանակ։

53) Բարելավվել են անձնակազմի կենցաղի և հիգիենայի պայմանները։

54) Կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ բացվել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը։

55) Վերանորոգվել և արդիականացվել է Մեղրիի մաքսային անցակետը։

56) Կառավարությունը 352 մլն 226 հազար դրամ է հատկացրել «Արմաթ» լաբորիատորիաներին, բնականոն գործունեությունն ապահովելու և խմբակների քանակն ավելացնելու համար։

57) 2019թ․պետական բյուջեի եկամտային մասը այս տարի գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը աննախադեպ երևույթ է վերջին 9 տարիների ընթացքում։

58) 2019թ․ իրականացվելու են 303կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ:

59) 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին շինարարության ոլորտում գրանցվել է 20%-ը գերազանցող աճ։

60) 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ․ *Մշակող արդյունաբերությունը աճել է շուրջ 8%-ով։ *Առևտուրը ընդլայնվել է 13․1%-ով։ *Սննդամթերքի արտադրությունը աճել է 25%-ով։ *Խմիչքների արտադրությունը՝ ավելի քան 30%-ով։ *Հագուստի արտադրությունը՝ մոտ 15%-ով։ *Ծխախոտի արտադրությունը՝ մոտ 17%-ով։

61) 2019թ․ հունվար-փետրվար ամիսներին 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ․ *Կոնյակի արտահանումը աճել է 24․2%-ով։ *Ոսկերչական իրերի արտահանումը՝ մոտ 74․9%-ով։

62) Կոտայքի բոլոր բացառապես հիմնական և միջնակարգ դպրոցներում տարրական դասարանների համար մեկնարկել է «Դպրոցական կայուն սնունդ» ծրագիրը։ Վերջին փուլով ծրագրին միացվել են շուրջ 40 դպրոցներ։

63) Մայիսի 1֊ին Գեղադիրում և Արտավազում բացվում են երկհարկանի նոր մանկապարտեզներ, վերջինում` առանց վարձավճարի։

64) Ստորագրվել է ուղիղ համաձայնագիր Երևանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

65) Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական ավտոպարկը համալրվել է 10 արագ արձագանքման մեքենաներով։

66) ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանին կտրամադրվեն 36 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և 1 արհեստանոց, որով կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերը։

67) Հարկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից։

68) Գեղարքունիքի մարզի 44 դպրոցում ամբողջ աշխատակազմի աշխատավարձը բարձրացվել է միջինը 10%֊ով։

69) Քայլեր են ձեռնարկվել զինվորների համար նախատեսված սննդի որակի բարելավման և բազմազանության ապահովման ուղղությամբ։

70) Զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողներին թույլատրվել է ունենալ անձնական օգտագործման բջջային հեռախոս։

71) 2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

72) 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:

73) Արագաչափերով եւ տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով:

74) Արարատի մարզի Դաշտաքար և Աբովյան համայնքներում ավարտին է մոտենում նոր՝ համապատասխանաբար 2 և 3 խմբանի մանկապարտեզների շինարարություն, որոնք արդեն աշնանը կսկսեն լիարժեք գործել։

75) Սահմանապահ Երասխ համայնքում կսկսվի 2 խմբանի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, շուրջ 154 մլն. ՀՀ դրամ արժեքով։

76) «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի մասով իրականացվել է․ *75% ղեկավար կազմի կրճատում, *55% բենզինի ծախսի կրճատում, *30% մեքենաների թվաքանակի կրճատում, *որակի վերահսկման լաբորատորիան համալրվել է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով:

77) «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում ամբողջ աշխատակազմի` մոտ 140 հոգի, աշխատավարձը 2019թ. հունվարից բարձրացել է 30%-ով:

78) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի նպատակն է համակարգել Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

79) Արմավիր քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող բոլոր 600 աշխատակիցները հունվար ամսից ստանում են միջինում 10 տոկոս բարձրացված աշխատավարձ:

80) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցության արդյունքում, Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի 5 գրքերի 2500 օրինակ է նվիրաբերվել մարզային ու համայնքային գրադարաններին։

81) Շուրջ 605 մլն դրամ է հատկացվել համայնքային ճանապարհների ասֆալտապատման ու վերանորոգման համար, թվով 51 ծրագիր, որի մի մասն ավարտված է, մյուս փուլը կմեկնարկի այս գարնանը։

82) 15–20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ 2019թ․ հունվարի 1-ից։ Խոսքը մոտ 10․000 բուժաշխատողի մասին է։ Հեղինակ՝ Անուշիկ Դավթյան։ Աղբյուրներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, ՖԲ էջ, ՀՀ կառավարության և նախարարությունների ՖԲ էջեր»:   



Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025