Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


9 հիշեցում, որ կփոխեն մտածելակերպդ

Աշխարհը, որ մենք ստեղծել ենք, մեր մտածողության արդյունքն է։ Այն չի կարող փոխվել, մինչև որ մենք չփոխենք մեր մտածողությունը։ Ալբերտ Էնշտեյն  1  Այն ամենն, ինչ պատահում է, օգնում է քեզ զարգանալ, նույնիսկ եթե դժվար է դա տեսնել այդ պահին – Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն ու կկատարելագործեն քեզ ժամանակի ընթացքում։ Երբեմն այս հանգամանքներն ու իրավիճակները քեզ ուժեղ հարվածներ կհասցնեն։ Երբեմն կթվա, թե այն ամենն, ինչ կարող էր վատ ընթանալ, ավելի վատ է։ Երբեմն էլ կթվա, թե հավերժ ծուղակի մեջ ես հայտվել, սակայն դա այդպես չէ։ Երբ կթվա, թե պատրաստ ես ամեն ինչ թողնել ու հանձնվել, հիշի՛ր, որ երբեմն որոշ բաներ պետք է սխալ ընթանան, որպեսզի ի վերջո ճիշտ ուղղությամբ ընթանան։ Երբեմն դու պետք է անցնես վատագույնի միջով՝ լավագույնին հասնելու համար։ Լավագույն ու կարևոր հնարավորությունները հայտնվում են ամենադժվար պահերին։ Այնպես որ ամենամեծ խոչնդոտը դու կհանդիպես ամենամեծ հրաշքին մոտենալիս։  2  Այն, թե ինչ ես զգում մարդկանց ու իրավիճակների նկատմամբ, կփոխվի, և դա նորմալ է – Որոշ ժամանակ անց ամեն ինչ այլ կերպ կթվա։ Ինչպես որ այժմ դու բոլորովին այլ կերպ ես զգում, քան նախկինում։ Այնպես որ հիշիր, որ միայն նրա համար, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան քեզ դուր էր գալիս, չի նշանակում, թե միշտ միևնույն բանը պետք է զգաս դրա նկատմամբ։ Զգացմունքների փոփոխություններն ինքդ քո հանդեպ անհավատարմության նշան չէ։ Ինքդ քեզ հավատարիմ լինել նշանակում է թույլ տալ ինքդ քեզ աճել ու փոխվել և ինքդ քեզ փորձությունների ենթարկելով՝ զրագանալ։ Միակ բանը, որ հաստատ է, այն է, որ ոչինչ հաստատ չէ, և սա նշանակում է, որ դու աճում ու զարգանում ես։  3  Միշտ էլ ավելի դժվար փոփոխութուններ կլինեն, որ ստիպված կլինես անել – Աճելն ու զարգանալը հաճախ ցավոտ է։ Փոփոխությունը ցավոտ է։ Սակայն ի վերջո ամենացավոտն այն է, երբ խրված ես մնում այն միջավայրում, որին չես պատկանում։ Դու նույն մարդը չես, ով կայիր անցած տարի, անցած ամիս կամ էլ անցած շաբաթ։ Դու միշտ աճում ես։ Կենսափորձը երբեք չի դադարում։ Դա է կյանքը։ Մեծ քաջություն է պահանջվում ընդունել, որ  ինչ-որ բան պետք է փոխել, և շատ ավելի մեծ քաջություն է պահանջվում պատասխանատվություն վերցնել ու իրագործել փոփոխությունը։ Ինչևէ, դրա ամեն մի մասնիկն արժե, որ դու քայլ անես ու առաջ շարժվես։  4  Նրանք, ովքեր ամենից շատ են բողոքում, ամենաքիչն են ինչ-որ բան անում – Միշտ ավելի լավ է փորձել ինչ-որ հրաշալի մի բան անել, քան ոչինչ չանել ու հաջողության հասնել։ Ոչինչ կորած չէ, եթե դու ձախողվես, սակայն ամեն ինչ կորած է, երբ սկսես բողոքել։ Եթե դու հավատում ես ինչ-որ բանի, շարունակիր փորձել։ Թույլ մի տուր, որ անցյալի ստվերները ծածկեն ապագային տանող ճանապարհդ։ Երեկվա մասին բողոքելու վրա ժամանակ ծախսելով՝ դու չես լուսավորի վաղվա օրը։ Դրա փոխարեն քայլեր ձեռնարկիր։ Անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա այն, հիշիր, որ իրական երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դադարում ես բողոքել խնդիրների մասին ու սկսում ես երախտապարտ լինել այն ամենի համար, որ ունես և նրա համար, որ իրականում ընդունակ ես հաղթահարելու այդ խնդիրները, որքան էլ ցավոտ լինեն դրանք։  5  Կյանքիդ երջանկությունը կախված է քո մտքերից – Միտքը ճակատամարտի քո դաշտն է։ Դա այն վայրն է, որտեղ ապրում է ամենամեծ կոնֆլիկտը։ Դա այն վայրն է, որտեղ տեղի են ունենում այնպիսի բաներ, որ իրականում երբեք տեղի չեն ունենում։  Սակայն եթե թույլ տաս, որ այս մտքերը թափառեն քո գլխում, դրանք քեզնից կխլեն խաղաղությունդ, ուրախությունդ ու ի վերջո նաև կյանքդ։ Քո մտքերը քեզ դեպրեսիայի մեջ կտանեն ու պարտության կմատնեն քեզ։  Դու այն ես, ինչ մտածում ես։ Դու չես կարող որևէ բան փոխել, մինչև որ չփոխես մտածելակերպդ։ Գեղեցիկ օրը սկսում է գեղեցիկ մտածողությամբ։ Երբ արթնանում ես, մի պահ մտածիր, թե ինչ նվեր է պարզապես կենդանի ու առողջ լինելը։ Խորը շունչ քաշիր ու զգա, թե ինչ օրհնություն է ազատ շնչելը։  6  Դու ծնվել ես ինչ-որ էակի կյանքը փոխելու հնարավորությամբ – Երբեք չվատնես քո այս կարողությունը։ Բարի եղիր, ներկա եղիր, եղիր այն մեկը, ով դրական փոփոխություն է անում։ Նրբորեն դու կարող ես ցնցել աշխարհը։ Ճշմարտությունն այն է, որ կյանքը միայն նրա համար չէ, որ դու երջանիկ լինես քո պղպջակի մեջ, այլ նրա համար, որ օգտակար լինես, պատվավոր, կարեկից ու բարի, ապրես այնպիսի կյանք, որով դրական ազդեցություն կթողնես ինչ-որ մեկի կյանքում։ Վեր կաց ու ապրիր այնպես, որ աշխարհը փոքր-ինչ ավելի լավ տեղ դառնա։  7  Դու լավագույն ձևով կօգնես ինքդ քեզ ու մյուսներին՝ ինքդ քեզ տալով այն, ինչի կարիքն ունես – Այո, քո կարիքները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարծում ես։ Մի անտեսիր դրանք։ Երբեմն դու պետք է անես հենց այն, ինչը լավագույնն է քեզ համար և ոչ թե այն, ինչ արտաքինից լավագույնն է թվում մյուսների աչքերում։ Հենց այս պահից որոշում կայացրու, որ այլևս երբեք ոչ ոքից սեր, հարգանք և ուշադրություն չես մուրա, որոնք դու ինքդ պետք է քեզ տաս։  8  Բոլոր նրանք, ում հանդիպում ես կյանքում, որոշակի նշանակություն ունեն քո կյանքում – Մենք երբեք սովորական մարդկանց չենք հանդիպում մեր կյանքում։ Եթե դու նրանց հարավորություն տաս, բոլորն ինչ-որ հրաշալի մի բան կարող են տալ քեզ։ Նրանք հնարավոր է այն չլինեն, ով սպասում ես, սակայն նրանց ներկայությունը կարևոր է։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կսովորեցնեն, ոմանք էլ քո լավագույն ես-ը կարթնացնեն։ Այնպես որ, շնորհակալ եղիր բոլորին, ում երբևէ կհանդիպես քո կյանքում։ Այո, բոլորին։ Երբեմն դժվար կլինի, սակայն փորձիր շնորհակալ լինել նաև կոպիտ ու դժվար բնավորություն ունեցող մարդկանց համար։ Նրանք հրաշալի օրինակ ու հիշեցում են այն բանի, թե ինչպիսին չպետք է լինես։  9  Միայն դու չէ, որ քեզ միայնակ ու տարօրինակ ես զգում – Մեզնից յուրաքանչյուրը մտածում է, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն է։ Մենք բոլորս էլ ներքուստ նույն զգացմունքներն ունենք՝ մտահոգվելով միևնույն բաների մասին, սակայն մեր ձևով։
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun